ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արսեն Ասլանյանի «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմի ցուցադրությունը Երեւանում

14 ապրիլի, 2017 | 08:32

arsen film 4

ԵՐԵՎԱՆ.- Ապրիլի 12-ին  «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ռեժիսոր, օպերատոր Արսեն Ասլանյանի «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմի ցուցադրությունը:

«Քրիստոնյա Հայաստան» ֆիլմը ներկայացնում է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու պատմությունը, ինչպես նաև հայաստանյան հնագույն եկեղեցիների մասին պատմող հետաքրքիր մանրամասներ:

Պատմիչի դերում նկարահանվել է թատրոնի և կինոյի նշանավոր դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը:

Արսեն Ասլանյանն ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան դպրոցը, այնուհետև` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Հետագայում գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Օստանկինոյին կից ստուդիայի ռեժիսորական և օպերատորական բարձրագույն կուրսերը: 1966 թվականից աշխատել է հայկական հեռուստատեսությունում. սկզբում` որպես լուսավորող, այնուհետև` որպես օպերատոր և ռեժիսոր: Արսեն Ասլանյանի բազմաթիվ աշխատանքներ տարբեր միջազգային փառատոներում արժանացել են գլխավոր մրցանակների և դիպլոմների:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Նարեկացի արվեստի միության տնօրեն Լևոն Իվանյանն, ով հակիրճ ներկայացրեց ֆիլմի ստեղծման գաղափարն ու ստեղծագործական կազմին, ինչպես նաև հույս հայտնեց,որ նմանատիպ ձեռնարկները կրելու են շարունակական բնույթ՝բացահայտելու մեր երկրի պատմությունն ու մշակույթը՝ներկայացնելով գալիք սերնդին։

Ելույթ ունեցան Առինջի Սուրբ Հովհաննես և Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Սմբատ քահանան, ով խոսեց շաբաթվա ու «Ավագ Չորեքշաբթիի» խորհրդի մասին՝մեջբերումներ անելով աստվածաշնչից ու ավետարանից։

Իսկ վերջում ամփոփիչ ելույթով հանդես եկավ  ֆիլմի ռեժիսոր ու օպերատոր Արսեն Ասլանյանն,ով շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներից ու հանդիսատեսից հույս հայտնեց,որ մոտ ապագայում կաշխատի ներկայանալ նոր ֆիլմերով։

Ֆիլմի դիտումն ավարտվեց կինոնկարի մասին հարց ու պատասխան քննարկումով։ Իսկ վերջում լավագույն հարցի հեղինակն արժանացավ Արսեն Ասլանյանի կողմից պատրաստված նվերով՝ սկավառակ «Քրիստոնյա Հայաստան» և «Երևան» ֆիլմերով։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի

arsen filmarsen film 3arsen film 2


Առնչվող նյութեր
1. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2. «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերան Երեւանում. պետական պարգեւներ պրոդյուսերներին
3. Սամվել Թադեւոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը
4. Հայկական ֆիլմի օրեր եւ ցուցահանդես Ռումինիայում
5. Իրանում մեկնարկեց Հայաստանեան ֆիլմերի շաբաթը
6. «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրությունը Շվեդիայում և Ֆինլանդիայում
7. Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ Նարեկացի կենտրոնում
8. Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց Իրանում
9. Էստոնիա. ցուցադրվեց «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմը
10. Արսեն Հակոբյանի «Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության» խորագիրը կրող ֆիլմը` «Նարեկացի» արվեստի միությունում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Թուրքիան ցեղասպանության իրականացման հավանականությամբ երկրների տասնյակում է
2.ՅԱՆ ԳԻԼԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
3.Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է
4.Չեխ ուսանող Յան Պալախի ողբերգական մահվան 50-րդ տարելիցը
5.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
6.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
7.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
8.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
9.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
10.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: