ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արսեն Աղաջանյանի ,,Նա ասաց ,,Մայրիկ,, ֆիլմը՝ դափնեկիր, Մամուկա Լորիան՝ Լավագույն դերասան

08 հոկտեմբերի, 2017 | 20:25

Կինոռեժիսոր եւ պրոդյուսեր Արսեն Աղաջանյանի ,,Նա ասաց ,,Մայրիկ,, կարճամետրաժ ֆիլմը  ռուսական ,,Հայրեր եւ որդիներ,, միջազգային կինոփառատոնում ճանաչվել է ,,Լավագույն արտասահմանյան կարճամետրաժ ֆիլմ՝ արժանանլով դափնեկրի կոչման։ Իսկ ֆիլմի գլխավոր դերակատար, վրացի հայտնի դերասան Մամուկա Լորիան արժանացել է ,,Լավագույն տղամարդու դեր,, մրցանակին։

Մամուկա Լորիա

Ֆիլմը նկարահանվել է Թբիլիսիում եւ հեղինակը այն նվիրել է իր մայրիկին։ Պոետիկ շնչով նկարահանված ֆիլմը ցույց է տալիս վրացական բակի կոլորիտն ու մայրական սկզբի ամենատարբեր ընկալումները։ Ֆիլմն այս տարի ցուցադրվել է  նաեւ ,,Ոսկե ծիրան,, միջազգային կինոփառատոնի շրջանակներում։

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Արսեն Աղաջանյանի ,,Honey-Money,, լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը Վիբորգի միջազգային կինոփառատոնում արժանացել էր Ժյուրիի հատուկ մրցանակին։

Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում նորանոր հաղթանակներ միջազգային կինոաշխարհում։

 

ՕՐԵՐ

orer.eu

Ֆիլմի ստեղծագործական խումբը


Առնչվող նյութեր
1. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
2. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
3. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
4. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
5. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
6. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
7. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
8. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին
9. Արոնոֆսկին միգուցե ֆիլմ նկարահանի նաեւ Հայաստանում
10. Բուլղարական ,,Ամենագոն,,ը ,,Ոսկե Ծիրանի,, հիմնական հավակնորդներից մեկն է

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: