ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արսեն Աղաջանյանի դեբյուտային ,,Honey Money,, ֆիլմն արժանացել է Վիբորգի կինոփառատոնի հատուկ մրցանակին

15 օգոստոսի, 2015 | 07:35

Vyborg_1 Վիբորգի միջազգային ,, Պատուհան դեպի Եվրոպա,, կինոփառատոնում Արսեն Աղաջանյանի Հայաստան-Ռուսաստան համատեղ արտադրության ,,Honey Money,, ֆիլմն արժանացել է կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին։ Օգոստոսի 14-ին ավարտված կինոփառատոնում տեղի է ունեցել ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Ինչպես հաղորդում է Սինեպրոմո կայքէջը, ֆիլմը կցուցադրվի նաեւ հարավամերիկյան ամենահեղինակավոր՝ կանադական Մոնրեալի միջազգային կինոփառատոնում, ուր ,,Honey Money,,ին կներկայացնի ֆիլմի գլխավոր դերակատար Հայկ Սարգսյանը։ Նշենք նաեւ, որ Արսեն Աղաջանյանը ոչ միայն ֆիլմի ռեժիսորն է, այլեւ սցենարի հեղինակն ու պրոդյուսերը։ Ֆիլմի օպերատորն է Մկո Մալխասյանը, իսկ երաժշտության հեղինակը` Արա Թորոսյանը։ Ֆիլմում նկարհանվել են նաեւ Միքայել Պողոսյանը, Դավիթ Թադեւոսյանը, Արտաշես Ալեքսանյանը, Լուիզա Ղամբարյանը, Յոնաս Վերսեցկասը։ Ֆիլմը մեր ժամանակակցի մասին մի պատմություն է՝ լի անակնկալներով ու հետաքրքիր շրջադարձերով։

Vyborg_2Honey-Money_still_1_wHoney-Money_still_2_wHoney-Money_still_3_wՇնորհավորում ենք Արսեն Աղաջանյանին եւ իր թիմին առաջին հաղթանակի առիթով եւ ֆիլմին մաղթում երկար ընթացք։

ՕՐԵՐ

orer.eu


Առնչվող նյութեր
1. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
2. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
3. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
4. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
5. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
6. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
7. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
8. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին
9. Արոնոֆսկին միգուցե ֆիլմ նկարահանի նաեւ Հայաստանում
10. Բուլղարական ,,Ամենագոն,,ը ,,Ոսկե Ծիրանի,, հիմնական հավակնորդներից մեկն է

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: