ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արսեն Աղաջանյանը՝ ,,Լավագույն ռեժիսոր,, Մյունխենի կինոփառատոնում

18 նոյեմբերի, 2017 | 18:56

Նոյեմբերի 18-ին Մյունխենում կայացած Julia 2017  թատերական, երաժշտական եւ կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում կինոբեմադրիչ եւ պրոդյուսեր Արսեն Աղաջանյանն  արժանացել է ,,Լավագույն ռեժիսոր,, մրցանակին՝ ,,Նա ասաց ,,Մայրիկ,, ֆիլմի համար։ Այս փառատոնը 2014 թվականից անցկացվում է Մյունխենում եւ ընդգրկում է թատերական, երաժշտական եւ կինոաշխարհի երիտասարդ ներկայացուցիչների գործեր։

 

Արսեն Աղաջանյանը եւ ֆիլմի օպերատոր Մկո Մալխասյանը

Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերի սկզբին  Արսեն Աղաջանյանի այս ֆիլմը  ռուսական ,,Հայրեր եւ որդիներ,, միջազգային կինոփառատոնում ճանաչվել էր ,,Լավագույն արտասահմանյան կարճամետրաժ ֆիլմ,, , իսկ ֆիլմի գլխավոր դերակատար, վրացի հայտնի դերասան Մամուկա Լորիան արժանացել էր ,,Լավագույն տղամարդու դեր,, մրցանակին։

Ֆիլմը նկարահանվել է Թբիլիսիում եւ հեղինակը այն նվիրել է իր մայրիկին։ Պոետիկ շնչով նկարահանված ֆիլմը ցույց է տալիս վրացական բակի կոլորիտն ու մայրական սկզբի ամենատարբեր ընկալումները։ Ֆիլմն այս տարի ցուցադրվել է  նաեւ ,,Ոսկե ծիրան,, միջազգային կինոփառատոնի շրջանակներում։

Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում նորանոր հաղթանակներ եւ հրաշալի ֆիլմեր։

orer.eu

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
2. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
3. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
4. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
5. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
6. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
7. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
8. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին
9. Արոնոֆսկին միգուցե ֆիլմ նկարահանի նաեւ Հայաստանում
10. Բուլղարական ,,Ամենագոն,,ը ,,Ոսկե Ծիրանի,, հիմնական հավակնորդներից մեկն է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
2.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
3.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
4.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
5.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
6.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
7.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
8.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
9.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
10.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: