ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արչի Գալենցը սեփական անցյալով եւ նոր կոչով փորձում է միավորել ներկա արվեստագետներին. “Ժամանակացույց. Խուսափելով աղետից” ցուցահանդեսը Երեւանում

08 հուլիսի, 2017 | 11:50

Գինի է, թե՞ հյութ, ջուր է, թե՞ օղի, գուշակեք՝ վճարելով 50 դրամ, եւ կմտնեք ցուցհանդես։ Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի մոտ բեռլինաբնակ հայտնի արվեստագետ Արչի Գալենցը այսպես էր դիմավորում իր հյուրերին՝ “Ժամանակացույց. Խուսափելով աղետից” ցուցահանդեսի մուտքը նույնպես դարձնելով տեսողական ինստալացիայի մաս։ Ներսում արդեն մի այլ Արչի էր դիմավորում՝ մեծադիր լուսանկարի տեսքով եւ արտիստիկ դեմքով։ Այստեղ վերջին 13  տարիներին եվրոպական ու հայկական մամուլում նրա հրապարակումներեն են, տարբեր տարիների լուսանկարները, թե անձնական իրերը, թե տարբեր տարիների գործերը։ Ամենատպավորիչը դրոշներից պատրաստված նոր շարքն է, որ միանգամից փոխում է ցուցասրահի մթնոլորտն ու ընկալումը։ Անցյալից միանգամից վերադառնում ես ներկա։

,,Այս ցուցահանդեսը շատ կարեւոր է ինձ համար, քանի որ այն անցկացվում է  Ժամանակակից արվեստի թանգարանում, որը 1972 թվականին բացվեց եւ առաջին անկախ ժամանակակից արվեստի թանգարանն էր Խորհրդային Միությունում,,- ասում է  մեզ հետ զրույցում Արչի Գալենցը։ – Անշուշտ ԽՍՀՄ փլուզումից հետո եւ Հայաստանի անկախության տարիներին շատ բան փոխվեց այս ճանապարհին, բայց ի վերջո սա այն թանգարանն է, որի հավաքածուն ամփոփում է նաեւ մեր մեծերի՝ Հակոբ Հակոբյանի, Գառուզիի, Մինասի, իմ պապիկի՝ Հարություն Կալենցի  եւ այլոց գործերը։ Միաժամանակ ես փորձեցի այս ցուցահանդեսն իբրեւ հաշվետվություն չներկայացնել, որովհետեւ առայժմ դժվար է հայացք նետել քո անցյալին, քանի որ շատ ակտիվ ստեղծագործական ընթացքի մեջ եմ։ Անցյալ ամիս ցուցահանդես ունեցա Բեռլինում, հիմա՝ Երեւանում,  օգոստոսի 8ին եւս մեկ ցուցահանդես կունենամ Բեռլինոմ,,- ասաց Արչին։

Ի՞նչ է ցանկացել ասել արվեստագետը իրարից տարբեր գործերով եւ ինստալացիաներով,, հարցիս պատասքանում է. ,, Այս աշխատանքներով ոչ միայն ես փնտում եմ ինքս ինձ, այլեւ այդ աշխատանքների կառուցման ճանապարհները։ Արվեստագետի շրջապատում տարածք է պետք, որ նա ազատ շնչի։ Այս ծածանվող դրոշներով գործերը կոչ են երեւանցի արվեստագետներին, որպեսզի նրանք միանան աշնանը Բեռլինում իմ կողմից հռչակվող ընկերակցությանը, որը երկարատեւ ծրագրեր է իրականացնելու, այդ թվում ուսումնասիրելու է ժամանակակից հայ կերպարվեստը, թե ինչպես է այն արտերկրում ներկայացվելու, եւ հանդես գալու առողջ քննադատությամբ եւ առաջարկներով։ Այս ամենը  ոչ Հայաստանի կառավարության կողմից է արվում, ոչ էլ սփյուռքի։ Միշտ ցրված նախաձեռնություններ են լինում։ Համակարգված աշխատանքի մեծ կարիք կա։ Դրա համար էլ ,,Ժամանակացույց. Խուսափելով աղետից, դրան է գնում ներկայանելով այն տեղի ունեցած իրողությունները, որ մեզ  ե՛ւ նշաններ են տալիս, ե՛ւ  աղետներ։ Հետեւաբար պետք է համախմբել արվեստագետներին  եւ միասին աշխատել,,։

Ցուցադրված են նաեւ հագուստներ, կենցաղային հին առարկաներ։

,,Առանց սեփական պատմության, դու չես կարող փաստարկներ անել, հետեւաբար ընկերակցությունը պետք է լուրջ աշխատանք տանի սեփական փորձից ելնելով։ Այսօր միայն գաղափարախոսությունը չի գործում։ Ինձ համար շատ  ավելի կարեւոր է ներկայացնել սեփական փորձառությունը։ Այդ հագուստներն էլ տեղական դերձակների հետ համագործակցության ձեւեր են։ Դրանք նոր կերպար փնտրելու ճանապարհներն են, դա ոչ թե փնթի արվեստագետն է, այլ պատասխանատու մեկն է, որ ներկայացնում է տարբեր կերպարներ,,- ասում է նա։

Ցուցահանդեսում հանդիպում ես տարբեր Գալենցների, տարբեր դեմքերով ու եվրոպական հագուկապով։ Նա համոզված է, որքան կոկիկ է  հագնված արվեստագետը, այնքան նա ազատ է։

Այդ ազատությունը նաեւ դուք կարող եք տեսնել, եթե մինչեւ հուլիսի 16-ը լինեք Երեւանում եւ այցելեք Ժամանակակից արվեստի թանգարան։

Նախօրեին Արչի Գալենցին ընդունել էր նաեւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ծանոթացել նրա ծրագրերին եւ հաջողություն մաղթել բեռլինաբնակ հայ արվեստագետին։

 

Հ.Ասատրյան

Երեւան


Առնչվող նյութեր
1. Լիլիթ Սողոմոնյանը նկարչության միջոցով զգացմունքներ է արթնացնում. Պրահայի ցուցահանդեսի արձագանքները
2. Մանե Հովհաննիսյանի լուսանկարչական ցուցահանդեսը Քյոլնում
3. Աննախադեպ ,,Հայ մշակույթի օրեր,,՝ գերմանացիների ու գերմանահայության համար
4. Սարո Գալենցն արվեստի, ծնողների եւ ընտանիքի մասին
5. Գերմանիա. Հայկական մշակույթի ավանդական օրերը Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում
6. Կյանքից հեռացավ գեղանկարիչ Սարո Կալենցը /Գալենցը/
7. «Գեղարդ» երգչախումբը՝ Պոտսդամում Ռեֆորմացիայի 500-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
8. Հոկտեմբերի 26-ին Լիլիթ Սողոմոնյանի ցուցահանդեսը՝ Պրահայի InterArtGalleryGor ցուցասրահում
9. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Գերմանիայի ներկա եւ նախկին նախագահների հետ
10. Բուլղարահայ Պետիկ Պետրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում Հայաստանի նոր դեսպան
2.Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողով Վարշավայում
3.Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
4.ՅՈՒՆԵՍԿՕ-ն կնշի Կոմիտասի եւ Թումանյանի հոբելյանները
5.Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2018թ. կրթաթոշակի ծրագրի մեկնարկը
6.Հայ արվեստն ուսուցանող առաջին հայկական խաղը՝ «Արվեստ» խաղ-գիրքը կթարգմանվի նաեւ այլ լեզուների
7.Թաթուլ Հաճյանը Պրահայում նվաճել է «Կրիստալ Սթար» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գավաթը
8.,,Կոմիտաս,, քառյակն ու շնորհալի հայ երեխաները ներկայացան ավստրիացի հանդիսականներին
9.Մեկ մլրդ. ԱՄՆ դոլարի ներդրում՝ Հայաստանի էներգետիկայի ոլորտում
10.Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով. կանադահայերը 530 հազար դոլար են նվիրել Հայաստան հիմնադրամին
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: