ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 հուլիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արոնոֆսկին միգուցե ֆիլմ նկարահանի նաեւ Հայաստանում

12 հուլիսի, 2018 | 07:34

,,Ոսկե ծիրան,, կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվում է Դարեմ Արոնոֆսկու երեք ֆիլմերը՝ Ակունքը, Մայրն ու Սեւ կարապը։ Արոնոֆսկին համարվում է ամերիկյան ժամանկակից կինոյի պաշտամունքային կերպարներից մեկը։

Հուլիսի 10-ին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երեւանի գրասենյակում տեղի ունեցավ նրա վարպետության դասընթացը, որի ընթացքում կինոբեմադրիչը մեկ ժամից ավելի պատասխանեց ներկա բազմաթիվ երիտասարդների տարաբնույթ  հարցերին։ Այն հարցին, թե արդյոք Հայաստան կատարած այցը կներշնչի նրան, որ այստեղ էլ ֆիլմ նկարահանի, նա պատասխանեց. ,, Իհարկե, միգուցե, ինչու ոչ,,։

,,Մեծ պատիվ է եւ ուրախություն է ինձ համար լինել Հայաստանում եւ վայելել հայկական հյուրընկալությունը, – ասաց նա։ Ընդհանրապես մանկուց ընտանիքով շատ են ճամփորդել Ամերիկայի մի ծայրից մյուսը, եւ մինչեւ հիմա շատ է սիրում ճամփորդել եւ հույս ունի Հայաստան կատարած ճամփորդությունից նույնպես կվերադառնա նոր տպավորություններով։

Խոսելով կինեմատոգրաֆի ազդեցության մասին, նա շեշտեց, որ մարդկային զգացմունքները ունիվերսալ են, եւ միեւնույն ֆիլմը կարող է տարբեր մարդիկ նույն ձեւով ընկալեն։ Ամերիկյան կինոն այդ իմաստով հետաքրքիր փոփոխություններ  է ապրում եւ զարգացումները դրական ուղղության են։

Ֆիլմ նկարահանելու արվեստն իր մոտ հեշտ չի ստացվում, առնվազն երեք անգամ է նկարահանում ֆիլմը, սցենար գրելիս, դերասանների հետ աշխատելու պահին եւ իհարկե, վերջին փուլում, երբ ֆիլմը մոնտաժում է։ Ֆիլմարտադրության բնագավառը նա նմանեցրեց բյուրոկրատիայի հետ, ուր ամեն ինչ կախված է գումարից, ինչից էլ իր հերթին կախված են մյուս արգելքները։ Հետեւաբար նրա կարծիքով, պետք է ֆիլմարտադրության բոլոր կողմերի միջեւ հավասարակշռություն ստեղծել։ Ֆիլմ նկարելը նա նաեւ համեմատեց ամուսնության հետ, որ միշտ չէ, որ արդյունքը կատարյալ է։

Նույն օրը երեկոյան նա հայ կինոսիրողներին ներկայացրեց իր ,,Մայր,, ֆիլմը, ուր գլխավոր դերում հանդես են գալիս իսպանական կինոյի վարպետ Խավիեր Բարդեմը եւ հայտնի ամերիկյան դերասանուհի Ջենիֆեր Լորենսը։

Այսօր եւ վաղը կցուցադրվեն Արոնոֆսկու ,,Ակունք,, եւ ,,Սեւ կարապ,, ֆիլմերը։

 

Հ.Ա. Օրեր

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի


Առնչվող նյութեր
1. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
2. ,,Ոսկե ծիրան,, Պատվո մրցանակ մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանին
3. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
4. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
5. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
6. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
7. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին
8. Բուլղարական ,,Ամենագոն,,ը ,,Ոսկե Ծիրանի,, հիմնական հավակնորդներից մեկն է
9. Հայաստանում զգում եմ ինչպես տանը. ,,Ոսկե Ծիրան,, մրցանակներ Բեքի Փրոբստին եւ Արսինե Խանջյանին
10. ,,Ոսկե ծիրանը,, ողողեցին Հասմիկ Պապյանն իր անզուգական ձայնով, իսկ Դարեն Արոնոֆսկին՝ ջրով

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
3.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
4.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
5.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
8.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.Օրեր 5-8/ 77/ 2016
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: