ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արոնյանը տպավորված է Ազնավուրի հետ հանդիպումից

19 դեկտեմբերի, 2012 | 11:55

ՊԵԿԻՆ.- Լեւոն Արոնյանն իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ տեղեկացրեց, որ հաղթանակ է տոնել  Չինաստանում ընթացող համաշխարհային մտավոր խաղերի շախմատի մրցաշարում։ Նա նաեւ կիսվել է օրեր առաջ Չինաստանում Հայաստանի դեսպանատանը աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հետ  հանդիպումից ստացած տպավորություններով։

Ինչպես արդեն հաղոդել էր ԱԶԳ օրաթեթը,  երեկ մասնակիցներն անցկացրին «կույր» շախմատի մրցաշարի նախատեսված 7 տուրերից 4-ը: Ի տարբերություն արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարերի, ԼեւոնԱրոնյանը «կույր» շախմատում իրեն առայժմ հիանալի է դրսեւորում: Նա 4 հնարավորից վաստակած 3,5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը:

Արոնյանը մեկնարկեց Ալեքսանդր Մորոզեւիչի նկատմամբ տոնած հաղթանակով, ապա հաշտություն կնքեց Հիկարու Նակամուրայի հետ: Հաջորդ 2 պարտիաներում Լեւոնը հաղթեց Բայադուր Ջոբավային եւ Շահրիյար Մամեդյարովին:

Արոնյանից կեսական միավորով հետ են մնում Դին Լիժենը եւՊետեր Լեկոն: 2,5-ական միավոր ունեն Վան Հաոն, Շահրիյար Մամեդյարովն ու Թեյմուր Ռաջաբովը:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը վաստակել է 2 միավոր: Նա ոչոքի խաղաց Ալեքսանդրա Կոստենյուկի հետ, ապա հաղթեց Անտուանետա Ստեֆանովային: 3-րդ տուրում Էլինան պարտվեց Վիկտորիա Չմիլիտեին, իսկ հաջորդ պարտիայում հաշտություն կնքեց Չժաո Սյուեի հետ:

Մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով գլխավորում է Վիկտորիա Չմիլիտեն, որից կես միավորով հետ են մնում Համպի Կոներուն եւ Հոու Յիֆանը:

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի 4-րդ “Գրան Պրի”-ի հաղթողն է, բայց թայ-բրեյքում զիջեց առաջատարի դիրքը
2. Վեհափառը օրհնել է Լեւոն Արոնյանին եւ նրա տիկնոջը
3. Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոլին պսակվեցին Սաղմոսավանքում
4. Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի կրկնակի հաղթող
5. Լևոն Արոնյանը դարձավ Grand Chess Tour-ի 4-րդ փուլի հաղթողը
6. Լևոն Արոնյանը դարձավ Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթողը. Նավարան հաղթեց Կասպարովին
7. Լևոն Արոնյանը դարձավ Norway Chess Classic-ի հաղթող
8. Norway Chess 2017, 6-րդ տուր․ Արոնյանը կիսում է 1-ին տեղը Նակամուրայի հետ
9. Լեւոն Արոնյանը հաղթեց GRENKE Chess Classic միջազգային մրցաշարում
10. Լևոն Արոնյանը հաղթեց «London Chess Classic»-ի 7-րդ տուրում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: