ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արշիլ Գորկու հետ եւ ,,Առանց Գորկու,,

Պրահայի երեկոն նվիրված էր ամերիկահայ մեծ նկարչի 110-ամյակին
02 մայիսի, 2014 | 00:16

gorky agnes movie-without-gorky-2-mask9Ապրիլի 30-ին Պրահայի Էվալդ կինոթատրոնում ցուցադրվեց բրիտանական ,,Առանց Գորկու,, ֆիլմը (2011)` նվիրված 20-րդ դարի հանրահայտ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկուն։ Ցուցադրությունը կազմակերպել էր ,,Արմենիա քլաբ,, հասարակական կազմակերպությունը` Չեխիայում Հայաստանի դեսպանության բարձր հովանու ներքո։ Ցուցադրությունից առաջ ողջույնի խոսքով հանդես եկավ կազմակերպության նախագահ, ակադեմիական նկարիչ Տիգրան Աբրահամյանը եւ նշեց, որ երեկոն նվիրված է նկարչի 110-ամյակին։ Այնուհետեւ Գորկու կյանքի ու ստեղծագործության մասին չեխերենով հակիրճ ելույթ ունեցավ երիտասարդ կինոռեժիսոր Անդրան Աբրահամյանը։ Այդ ընթացքում էկրանին ցուցադրվում էին Գորկու աշխատանքների լուսանկարները։ Դահլիճում հիմնականում հավաքված էին չեխ եւ հայ արվեստագետներ, ովքեր ֆիլմի ցուցադրությանը հետեւած գինու հյուրասիրությանը շարունակեցին մտքեր փոխանակել ֆիլմի եւ Գորկու արվեստի շուրջ։ Իր ներկայությամբ երեկոն պատվել էր Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Gorky,,Առանց Գորկու,, ֆիլմի ռեժիսորն է Արշիլ Գորկու թոռնուհինˋ Կոսիմա Սպենդերը, ով հարցազրույցներ է վարել ոչ միայն Գորկու կնոջ`Մուգուշի (Ագնես Մակգոդերի) , այլեւ նրա երկու դուստրերի`Մարոյի եւ Նատաշայի հետ։ Ընտանեկան հարցազրույցների միջոցով թոռնուհին, Մարոյի աղջիկը`Կոսիման, ով ծնվել է 1972 թվականին Իտալիայում, եւ արդեն երեք ֆիլմի հեղինակ է, բացահայտում է ոչ միայն Գորկի արվեստագետին, այլեւ մարդուն, ընտանիքի հորն ու ամուսնուն։ Նոր մանրամասներ են ի հայտ գալիս թե Գորկու կնոջ հուշերից, թե քրոջ`Վարդուշի եւ թե նրա ժամանակակիցների, եւ ավելի ակնառու է դառնում մեծ արվեստագետի ապրած հոգեկան դրաման։ Քույրերը ճամփորդում են թե Ամերիկայում եւ թե Եվրոպայում, նույնիսկ մեկնում են Արեւմտյան Հայաստան տեսնելու այն վայրերը, որտեղ ծնվել է իրենց հայրը։ ԱՄՆ-ում գտնում են իրենց մանկության տունը, միայն Մարոն է հիշում, թե ինչպես էին ապրում, որտեղ ինչ էր դրված։ Ավաղ, փոքր քույրըˋ Նատաշան ոչինչ չէր հիշում եւ անընդհատ հուզվում էր։ Քույրերը հանդիպում են նաեւ իրենց մորը, որին վաղուց չէին տեսել։ ,, Առանց Գորկու,, ֆիլմը ոչ միայն վավերագրական ֆիլմ է մեծ նկարչի կյանքի պատմության մասին, այլեւ խորը հոգեբանական վերլուծություն 20-րդ  դարի մարդկային փոխհարաբերությունների մասին։

Gorky ArshilԱրշիլ Գորկին (հայկական անունըˋ Ոստանիկ Սեդրակի Ադոյան) ծնվել է 1904 թվականի ապրիլի 15-ին Արևմտյան Հայաստանում՝ Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում։ 1914 թ. մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան։ Ոստանիկը սովորում է Երևանի թեմական դպրոցում, որտեղ ուսանում է նկարչություն և փայտի փորագրություն։ 1916 թ. մեծ քույրերը մեկնում են ԱՄՆ, իսկ 1919 թ. մահանում է մայրը։ Ոստանիկը և քույրը տեղափոխվում են Թիֆլիս, հետո Բաթում, իսկ 1920 թ. մեկնում են ԱՄՆ։ 1922 թ. Նա սովորում է Բոստոնի նկարչական դպրոցում, իսկ 1924 թ. տեղափոխվում է Նյու Յորք, սկզբում սովորում է Ազգային Ակադեմիայում, ապա Արվեստի Կենտրոնական դպրոցում, որտեղ էլ 1926-ից 5 տարի դասավանդում է գծանկար և գեղանկար։ 1924 թ. Ոստանիկ Ադոյանը անվանափոխվում է Արշիլ Գորկու։ 1933 թվականին միանում է նկարիչների օգնության կառավարական ծրագրին (PWAP) և պատվերով ստեղծում Նյու Յորքի օդանավակայանի որմնանկար պանոն։ 1935 թ. ամուսնանում է Մարնի Ջորջի հետ, Gorky-The-Liver-300x222սակայն մեկ տարի անց ամուսնալուծվում է։ 1939 թ.մասնակցում է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։ 1941 թ. ամուսնանում է Ագնես Մակգրոդերի հետ։

Ի դեպ, ինչպես ֆիլմում է երեւում, նույնիսկ իր 88 տարեկան հասակին, Ագնեսը մնացել էր խելացի եւ արիստոկրատ մի կին, ով իրոք անսահման սիրել է իր ամուսնուն։

1945 թ. Գորկին ընտանիքով տեղափոխվում է Ռոքբուրի Կոնեկտիկուտ։ Պատրաստվում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին. սակայն 1946 թ. -ին կատարվում է անսպասելի դժբախտությունˋ այրվում են նրա արվեստանոցը, 36 նկար և գրադարանը։ Նույն թվականին նա տանում է քաղցկեղի վիրահատություն, իսկ արդեն  1948 թ. ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Չդիմանալով կյանքի հասցրած հարվածներին , 1948 թվականի հուլիսի 21-ին Գորկին ինքնասպան է լինում։

Gorky cosima-spender-dirՖիլմի բեմադրիչը`Գորկու թոռնուհի Կոզիմա Սպենդերը ծնվել և հասակ է առել Իտալիայում, իսկ 14 տարեկանում տեղափոխվել Անգլիա: Մարդաբանության և արվեստի պատմության համալսարանական կրթությունը Արևելագիտության և աֆրիկագիտության դպրոցում և Լոնդոնի համալսարանական քոլեջում (Լոնդոնի համալսարան, 1995-97) սնուցել է նրա հետաքրությունը տեղային ինքնության և էթնիկ ավանդույթների հանդեպ: Լուսանկարչությունն ու ճամփորդելը առաջացրել են սեր, որի բերումով ասպիրանտուրայում վավերագրական ռեժիսուրայի դասընթաց է անցել Անգլիայի Կինոյի և հեռուստատեսության ազգային դպրոցում (1998-2001): Ավարտելուց հետո ճանապարհորդել է աշխարհում` որպես օպերատոր/ռեժիսոր: Նրա ֆիլմերն ենˋ Կյանքն ու մահը Էքսմուրում (2001), Նրբաշուք լինելու կարևորությունը (2004), Աֆրիկյան քաղցր կյանք (2007), Առանց Գորկու (2011):

Gorky family

Պրահայի ,,Էվալդ,, կինոթատրոնում անցկացված ձեռնարկին ներկա  Արշիլ Գորկու արվեստին ոչ միայն գիտակ հայ, այլեւ անծանոթ չեխ արվեստասեր հանդիսատեսը նորովի բացահայտեց  անվանի ամերիկահայ նկարչին։

Հ.Ա. Պրահա

ՕՐԵՐ

 www.orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
2. Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, իսկ ՀՀ դեսպանությունում ցավակցություններ գրանցվեցին սգո մատյանում
3. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
4. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
5. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
6. Հայ-իսպանական երեկո Պրահայում. Կերգեն նաեւ հայ երգիչները
7. «Եկեղեցեաց Գիշեր» նշուեցաւ Պրահայի մէջ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի այցը Ս. Ղազար
8. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
9. ՊՐԱՀԱ. ,,Գուրմետ Հաուսը,, ներկայացրեց Հայաստանը՝ դեսպանությունների փառատոնում
10. Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: