ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Արշիլ Գորկի» մեդալ՝ կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանին

01 հուլիսի, 2014 | 10:54

Arto TchakmakchianՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաջյանին: Բարձր գնահատելով հայազգի քանդակագործի ներդրումը հայապահպանության, հայ մշակույթն աշխարհին ներկայացնելու գործում՝ նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևատրեց նրան «Արշիլ Գորկի» մեդալով:

Նախարարը մասնավորապես նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել արվեստի մեծագույն վարպետներից մեկին՝ քանդակագործ Արտո Չաքմաքչյանին, ով կյանքի մի մասն ապրել է Հայաստանում, մյուս մասը՝ Կանադայում, բայց մշտապես ամուր թելերով կապված է եղել Հայրենիքի հետ: Չաքմաքչյան ազգանունը վաղուց դուրս է եկել հայկական աշխարհի շրջանակներից և դարձել համաշխարհային մշակույթի մեծագույն երևույթներից մեկը»:

Հարություն (Արտո) Չաքմաքչյանը ծնվել է 1933թ.-ին Եգիպտոսում: 1948թ.-ին ընտանիքով հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան: 1975 թվականից ապրում է Կանադայի Մոնրեալ քաղաքում:

Արտո Չաքմաքչյանը քանդակագործության ասպարեզում համարվում է էքսպրեսիվ կերպավորման մեթոդի հիմնադիրներից մեկը: Այդ մեթոդով նա քանդակել է Կոմիտասի, Կոստան Զարյանի, Առնո Բաբաջանյանի դիմաքանդակները, «Ազատություն» քանդակը։ Նա նաև դեկորատիվ-կիրառական քանդակագործության հռչակավոր վարպետներից է, ստեղծել է «Սասունցի Դավիթ», «Բերքահավաք» քանդակները։ Նրան մեծ համբավ են բերել «Կոմիտաս» և «Ապրիլյան հուշակոթող» վեհաշուք հուշարձանները։ 2010թ.-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է Արտո Չաքմաքչյանի քանդակների ցուցահանդեսը:

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ պարոն Չաքմաքչյանը նշեց. «Ես անուղղակիորեն ներկայացրել եմ մեր երկիրը և ցույց տվել աշխարհին, որ մեր երկիրն էլ գեղարվեստական խոսք, արվեստ ունի: Եթե ես ճանաչում եմ գտել աշխարհում, ապա միայն շնորհիվ Հայաստանի, քանի որ իմ արվեստին Հայաստանի անցյալի և ներկայի մշակույթն է սնունդ տվել»:

Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ հանդիպում կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հետ, ցուցադրվեց Ռիտա Շառոյանի՝ արվեստագետի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող «Քայլող մարդը» ֆիլմը:


Առնչվող նյութեր
1. Քանդակագործ Գևորգ Թադևոսյանի կյանքի դիպվածները. բացառիկ ցուցադրություն Երեւանի կենտրոնում
2. Նկարիչ-քանդակագործ Արսեն Քլյանի նվերը հայ ժողովրդին
3. «ԱՊԱԳԱՅ»ի 42-րդ տարեդարձի տօնակատարութիինը արձանագրեց աննախընթաց բացառիկ յաջողութիին մը
4. ԼՈՆԴՈՆ. Քանդակագործ Միքայել Օհանջանյանի փայլուն մասնակցությունը ,,Ֆրիզ,, Արվեստի տոնավաճառ-փառատոնին
5. Քանդակագործ Արտաշես Հովսեփյանի արվեստը Գաֆէսճեան կենտրոնում
6. Կանադա. Սենթ Քեթրինզում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
7. Միքայել Օհանջանյանի ՙԴուրքը՚ Միլանում
8. «Արտո Չաքմաքչյան. վերածնունդ» ցուցադրության հանդիսավոր բացումը Գաֆէսճյան կենտրոնում
9. 10 հազար մասնակից Կանադայի քայլարշավին՝ սփյուռքի նախարարի մասնակցությամբ
10. Արշիլ Գորկուն նվիրված միջոցառում և ցուցահանդեսի բացում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: