ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արշակ Գավաֆյան.Քննարկվում է Շվեդիայի դպրոցներում ցեղասպանություն առարկան դասավանդելու հարցը

09 փետրվարի, 2016 | 19:01

EAFJD-SAKRD-formation(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Քննարկվում է Շվեդիայի դպրոցներում ցեղասպանություն առարկան դասավանդելու հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շվեդիայում Հայ դատի հանձնախմբի նախագահ Արշակ Գավաֆյանը: Նա ներկայացրեց հանձնախմբի 2016 թվականի ծրագրերը:

-Պարոն Գավաֆյան, Շվեդիայում Հայ դատի հանձնախումբը 2016 թվականի համար ի՞նչ ծրագրեր է նախատեսել:

-Կարևոր հարցերից մեկը, որի ուղղությամբ մենք ակտիվ աշխատում ենք, Հայոց ցեղասպանության ճանաչումն է Շվեդիայի կառավարության կողմից: Ինչպես գիտենք, 2010 թվականին Շվեդիայի խորհրդարանը հայերի, ասորիների, հույների նկատմամբ Օսմանյան կայսրությունում կատարվածը ճանաչեց ցեղասպանություն, բայց կառավարության կողմից քայլեր չեղան: Այդ ուղղությամբ աշխատանք ենք տանում, որ Շվեդիայի կառավարությունը ևս ընդունի Հայոց ցեղասպանությունը: Խորհրդարանի ընդունելուց հետո 5 տարի է անցել, մենք նամակ գրեցինք կառավարությանը, որ քայլեր ձեռնարկի, պատասխան ստացանք, թե հանձնախումբ են ձևավորելու, որ հարցը քննվի: Մենք, իհարկե, ասացինք, որ հարցը քննելու խնդիր այստեղ չկա, բայց հանձնաժողովը քննեց և զեկույց ներկայացրեց, որտեղ չի շեշտվում Հայոց ցեղասպանության ճանաչումը: Միևնույն է, այդ հարցը մեր օրկարագում է և պետք է հետևողական լինենք, որ Շվեդիայի կառավարությունը ևս ընդունի:

-Հարցը հասարակության լայն շրջանում հասանելի դարձնելու համար ի՞նչ քայլեր եք իրականացնում:

-Մի կարևոր ծրագիր ենք նախատեսել, մասնավորապես, նախատեսում ենք այնպես անել, որ Շվեդիայի դպրոցներում ցեղասպանություն առարկա դասավանդվի: Դա շատ կարևոր է, ի վերջո մարդիկ դեռ փոքր տարիքից ծանոթ կլինեն պատմությանը:

-Աջակիցներ ունե՞ք:

-Այո, աջակիցներ ունենք: Սկզբում կապ ստեղծեցինք շվեդական կուսակցությունների հետ: Գրեթե բոլորի հետ կապ ենք ստեղծել, և դա մեզ օգնում է տարբեր հարցերում: Դրանից բացի, շվեդ-հայկական միջխորհրդարանական խմբի հետ ենք կապեր հաստատել: Տեղի տարբեր կազմակերպությունների, ազգային փորքամասնությունների հետ ենք ակտիվ աշխատում: Դպրոցներում ցեղասպանություն առարկան դասավանդելու հարցն առայժմ քննարկման փուլում է: Քանի որ դրան հասնելու համար մի քանի ճանապարհներ կան, այժմ փորձում ենք հասկանալ, թե որն է առավել արդյունավետ:

-Պարոն Գավաֆյան, ի՞նչ ծրագրեր ունեք Արցախի հարցի հետ կապված:

-Այո, անշուշտ: Արցախի հարցը նույնպես մեր օրակարգում է: Մեր խնդիրն է տարբեր հարթակներում բարձացնել այդ հացը: Մենք ներկայացնում ենք Ադրբեջանի վարած քաղաքականությունը, այն, թե պաշտոնական Բաքուն ինչ ուղիներ է ընտրում տարբեր կառույցներում ազդելու համար: Մեր հիմնական նպատակներից մեկն է, այնպես անել, որ Արցախի անկախությունը ճանաչվի: Պաշտոնական նամակներ ենք հղել կառավարության, Արտաքին գործերի նախարարությանը: Երբ Ադրբեջանը սահմանին իրավիճակ սաստկացրեց, նամակ ուղարկեցինք Շվեդիայի կառավարությանը` ասելով, որ Արևմուտքը, այդ թվում Շվեդիան պետք է արձագանքի: Բողոքի նամակ ենք ուղարկել նաև Կարեն Պետրոսյանին գերի վերցնելու ժամանակ: Մեր կողմից հետևողական աշխատանքը շարունակվելու է: Ծրագրել ենք, որ Շվեդիայի որոշ պատագամավորների հրավիրենք Արցախ: Ի վերջո, այլ բան է բանավոր, թեկուզ փաստերով, ներկայացնելը, այլ բան է տեղում իրավիճակին ծանոթանալը: Դրանից բացի, ապագայում ծրագրում ենք կազմակերպել Արցախի քաղաքական դեմքերի այցը Շվեդիա` այստեղ հանդիպումներ ունենալու նպատակով: Ի դեպ, մենք մեր աշխատանքները համադրում ենք Եվրոպայի Հայ դատի ֆեդերացիայի հետ, որպեսզի ավելի ուժեղ և արդյունավետ աշխատանք տարվի Թուրքիայի, Ադրբեջանի և նրանց կողմնակիցների դեմ:

-Իսկ համայնքի ներսում ի՞նչ խնդիրներ կան, արդյո՞ք այն համախմբված է այս կամ այն հարցի շուրջ:

-Մեր համայնքը համեմատած այլ երկրների հին հայկական համայնքների հետ բավական նոր է: 1970-ական թվականների կեսերից է սկսել ձևավորվել: Ունենք 12,000 հայեր` Միջին Արևելքի տարբեր երկրներից, վերջերս էլ` Հայաստանից: Կարող եմ ասել, որ ներսում լավ հարաբերություններ կան, ակտիվ համագործակցություն` միությունների հետ: Հայկական հարցերի հետ կապված համախմբված ենք գործում: Օրինակ, ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցի քննարկման հետ կապված, նախ աշխատանք տարվեց ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատգամավորների հետ: Դրանից բացի, ստորագրահավաք կազմակերպվեց ընդդեմ զեկույցների: Շվեդիայում հայկական համայնքն ակտիվ մասնակցոթյուն ունեցավ:

Ի դեպ, մենք ակտիվ կապի մեջ ենք Հայաստանի հետ: Հայ դատի հանձնախումբը ամիսներ առաջ պաշտոնական հանդիպում ունեցավ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի հետ: Քննարկվել են ընթացիկ հարցեր և առաջիկա ծրագրեր:

Աննա Գզիրյան

Լուսանկար – Արշակ Գավաֆյան (ներքեւի շարք, աջից երկրորդը)


Առնչվող նյութեր
1. Հայ Դատի Աջակցութիւնը Վայելող Քոնկրեսի Թեկնածուներուն 92 Տոկոսը՝ Յաղթական
2. ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ «Կադանս» անսամբլի համերգ Ստոկհոլմում
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է բացվել Սլովակիայի խորհրդարանում
5. Շվեդիա. Առաջին Հանրապետությանը նվիրված դասախոսություն Մալմյոյի համալսարանում
6. «Նաիրի երկրի ողբը» խորագրով ձեռնարկը Բռնոյում
7. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
8. Նալբանդյանը Դանիայում եւ Շվեդիայում. ստորագրվեց վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը
9. Ցեղասպանությունը փաստերի լեզվով
10. Եվրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին. ի՞նչու ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: