ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արմեն Սարգսյան. «Վստահ եմ, որ Ամուլսարը կլինի առաջնակարգ ծրագիր

28 մարտի, 2013 | 22:53

ԼՈՆԴՈՆ- Lydian International-ը հայտարարել է, որ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, ով դարձել է ընկերության տնօրենների խորհրդի անդամ, գործադիր պաշտոն չի զբաղեցնելու: Այս մասին հաղորդում է banks.am-ը։ Lydian International-ի խորհրդում կա եւս երեք ոչ գործադիր անդամ:

Lydian International-ի գլխավոր տնօրեն եւ նախագահ պարոն Թիմ Քոֆլինը ողջունել է Արմեն Սարգսյանի նշանակումը.,,Լիդիանը ողջունում է Պարոն Սարգսյանի նշանակումը տնօրենների խորհրդում: Պարոն Սարգսյանի փորձն ու գիտելիքը կարեւոր ներդրում կլինեն մեր ընկերությունում: Նրա ներկայությունը Խորհրդում մեզ համար պատիվ է եւ մեր ընդլայնվող բարձրակարգ թիմի, ինչպես նաեւ Ամուլսարում միջազգային բարձր կարգի հանքարդյունաբերություն իրականացնելու մեր պատրաստակամության արտացոլումն է: Ծրագրից կշահեն թե՛ ընկերությունը, թե՛ շրջակա համայնքները թե՛ Հայաստանը,,:

 

Արմեն Սարգսյանը մեկնաբանել է իր նշանակումը՝ Լոնդոնի իր գրասենյակից.

 

«Ուրախ եմ Լիդիանի փորձառու տնօրենների խորհրդին միանալու համար եւ պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ ընկերության հիմնական նախագծի՝ Ամուլսարի ծրագրի զարգացմանը: Ես վստահ եմ, որ Ամուլսարը կլինի առաջնակարգ ծրագիր, որը կկառավարվի միջազգային լավագույն փորձի շրջանակներում: Ծրագիրը օգուտներ կբերի Հայաստանին եւ կապահովի էական ներդրումներ եւ զգալի ու թափանցիկ եկամուտներ թե՛ բաժնետերերի, թե՛ երկրի համար,, ,- ասել է Արմեն Սարգսյանը:

 

Lydian International-ը ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում եւ Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի իրականացման ընթացքում ներդնելու է ավելի քան $ 400 մլն, որից մոտավորապես $ 240-ը՝ հանքի շինարարության փուլում:

 

Lydian International-ի հիմնական բաժնետերերն են Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Ամբեր Կապիտալը, Վան էկ Գլոբալը եւ մի շարք այլ միջազգային ինստիտուցիոնալ եւ մասնավոր ներդրողներ:

 

Ամուլսարի ծրագիրը իրականացվում է Էկվադորյան սկզբունքների շրջանակներում, որոնք հիմնված են մի շարք միջազգային կազմակերպությունների բնապահպանական եւ սոցիալական չափանիշների, այդ թվում՝ ՄՖԿ-ի կատարողականի չափանիշների վրա:

 

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
2. Կոչ եմ անում բոլորին՝դադարեցնել փոքր հակամարտությունների միլիտարիզացիան. նախագահ Արմեն Սարգսյան
3. Հայաստանն ի դեմս Բելառուսի ունեցել և մշտապես ունենալու է լավ ու վստահելի գործընկեր. Արմեն Սարգսյան
4. Հայաստանի նախագահը հանդիպել է Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներին
5. Արմեն Սարգսյանը Ժնևում մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը
6. Արմեն Սարգսյանն ու Հայկ Մարությանը ,,Երեւան, իմ սեր,, հիմնադրամում
7. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
8. Կանադան Հայաստանի համար շատ հարազատ երկիր է. Արմեն Սարգսյան
9. Մենք կարող ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարևոր մասը. Արմեն Սարգսյան
10. Նախագահը ներքաղաքական իրավիճակը քննարկել է վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: