ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արմենպրես- ՔՈՒՆԱ հուշագրի ստորագրում

02 ապրիլի, 2013 | 11:59

ԵՐԵՎԱՆ- «Արմենպրես,,-ի և Քուվեյթի Ազգային լրատվական գործակալության (ՔՈՒՆԱ) համագործակցությունը կարող է էապես օգնել երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնմանը: Այդ մասին «Արմենպրես,,-ի տնօրեն Արամ Անանյանի և Հայաստան ժամանած ՔՈՒՆԱ-ի նախագահ, գլխավոր կառավարիչ Շեյխ Մուբարաք Դուայիջ Ալ-Իբրաիմ Ալ-Սաբահի հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ուրախ ենք, որ մեր երկու երկրների ազգային գործակալությունների միջև ևս ամրապնդվում և խորացվում են կապերը: Մենք դրանում խիստ շահագրգռված ենք, մանավանդ, որ 95 տարվա պատմություն ունեցող «Արմենպրես,,-ը մշտապես ստանում է պետության աջակցությունը: Համոզված եմ, որ լրատվական գործակալությունները կարող են էապես օգնել մեզ՝ երկկողմ հարաբերությունների ընդլայնման գործում, քանի որ լրատվական հոսքերի շնորհիվ կարող ենք ավելի ճիշտ պատկերացում կազմել տեղի ունեցող գործընթացների մասին, ինչպես նաև բացահայտել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախագծերը,,,- «Արմենպրես,,-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ կառավարության ղեկավարը:

Հիշեցնելով, որ գալիք տարի երկու երկրները նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայ-քուվեյթյան հարաբերություններին նոր թափ է հաղորդել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցը Քուվեյթ, ինչպես նաև նախորդ տարի կայացած երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստերը:

Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ հայկական լրատվական «Արմենպրես,, գործակալությունն ունի տարածաշրջանում առաջատարի դիրքերը զբաղեցնելու հավակնություն, և կարող է կամուրջ հանդիսանալ ՔՈՒՆԱ-ի համար՝ ԱՊՀ տարածքում գործունեություն ծավալելու ուղղությամբ: Վարչապետը նաև ողջունեց երկու գործակալությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը և հայտնեց ՀՀ կառավարության աջակցությունը դրա իրականացման գործում:

«Արմենպրես,,-ի տնօրեն Արամ Անանյանը նշեց, որ 95-ամյա գործակալությունն այսօր էլ փորձում է իրականացնել նոր նախագծեր՝ չնայած լրատվական դաշտում առկա մարտահրավերներին, միաժամանակ շեշտեց, որ դրանցից ոչ թե պետք է վախենալ, այլ շարժվել դրանց համապատասխան: «Հույս ունենք, որ այս համագործակցությունը Հայաստանի համար կբացի ծոցի տարածաշրջանի երկրների «լրատվական դռները,,, որտեղ մեր գործընկեր գործակալությունը լուրջ և տեսանելի ներկայություն ունի: Մեր գործընկերությունը, բացի այն շրջանակից, որը կնախանշի հուշագիրը՝ լուրերի, փորձի փոխանակում և այլն, կարևոր խնդիր ևս կլուծի՝ խթանելով երկու երկրների ժողովուրդների փոխադարձ ճանաչողության, գործարար և մշակութային կապերի զարգացմանը,,-ասաց Անանյանը:

ՔՈՒՆԱ-ի նախագահ, գլխավոր կառավարիչ Շեյխ Մուբարաք Դուայիջ Ալ-Իբրաիմ Ալ-Սաբահին համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Քուվեյթի հարաբերություններն այսուհետ ևս առաջ կշարժվեն, կամրապնդվեն և կընդլայնվեն՝ նաև լրատվական ասպարեզի համագործակցության շնորհիվ: Մուբարաք Դուայիջ Ալ-Իբրաիմ Ալ-Սաբահին շնորհակալություն է հայտնել «Արմենպրես,,-ի տնօրեն Արամ Անանյանին՝ հրավերի համար, և հույս հայտնել, որ այսուհետ ևս տեղի կունենան երկկողմ փոխայցելություններ՝ հետագա համագործակցության խորացման նպատակով:

Քուվեյթի Ազգային լրատվական գործակալության (ՔՈՒՆԱ) պատվիրակությունն ապրիլի 2-ին ժամանել է Հայաստան՝ «Արմենպրես,, լրատվական գործակալության հետ հարաբերությունների հաստատման և 2 երկրների ազգային լրատվական գործակալությունների միջև համագործակցության փաստաթղթի ստորագրման նպատակով։

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Կյանքից հեռացել է արձակագիր, լրագրող, նկարիչ Վանիկ Սանթրյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: