ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արման Վահանյանի «Տեսողական գոյացություններ» խորագրով ցուցահանդեսը գերմանական Ֆրայբուրգում

25 հունիսի, 2018 | 12:17

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցեց ԳԴՀ Ֆրայբուրգ քաղաքում հայ նկարիչների ցուցահանդեսի բացմանը

Հունիսի 24-ին ԳԴՀ Ֆրայբուրգ քաղաքի «Մորատ» արվեստի և արվեստագիտության ինստիտուտում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ բացվեց հայ նկարիչ Արման Վահանյանի «Տեսողական գոյացություններ» խորագրով առաջին լայնածավալ անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Ֆրայբուրգի քաղաքապետարանի մշակույթի վարչության, «Մորատ» ինստիտուտի, Շվեյցարիայի Բազել քաղաքի «Մերիան» հիմնադրամի և ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով, մասնավորապես, նշեց, որ այս ցուցահանդեսը, ինչպես ցանկացած մշակութային միջոցառում, լինեն դրանք համերգներ, թե ցուցահանդեսներ, պետությունների և ժողովուրդների միջև մշակութային հարաբերությունների զարգացման համար լավագույն կամուրջներն են: Դեսպանը գոհունակությամբ ընդգծեց, որ Արման Վահանյանն իր ստեղծագործություններով ներկայացնում է հայ ժողովրդի պատմությունն ու արվեստը գերմանացի հանդիսատեսին:

Ելույթներով հանդես եկան նաև «Մորատ» ինստիտուտի տնօրենը, Ֆրայբուրգի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Բ. Քյոնեկեն, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը:

Տեղեկանք. «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը դեռ 2016թ. կազմակերպել էր Երևան-Ֆրայբուրգ-Բազել քաղաքների միջև արվեստագետների փոխանակման ծրագիրը, որի շրջանակներում հայ արվեստագետները վեց ամիս ժամկետով ապրում և ստեղծագործում են Ֆրայբուրգ և Բազել քաղաքներում՝ ներկայացնելով իրենց ստեղծագործությունները գերմանացի և շվեյցարացի հանդիսատեսին:


Առնչվող նյութեր
1. Ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին
2. Լիլիթ Տոնականյանի անհատական ցուցահանդեսը Նկարիչների միությունում
3. Միքայել Օհանջանյանի նոր հաղթանակը Իտալիայում. գլխավոր մրցանակ Ֆլորենցիայի մրցույթում
4. Ապրիլի 12-ից Արաքսյա Ղազարյանի ցուցահանդեսը Պրահայում
5. Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությունը Գաֆէսճեան կենտրոնում
6. Նվարդ Զարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Երեւանում
7. Լիլիթ Սողոմոնյանը նկարչության միջոցով զգացմունքներ է արթնացնում. Պրահայի ցուցահանդեսի արձագանքները
8. Մանե Հովհաննիսյանի լուսանկարչական ցուցահանդեսը Քյոլնում
9. Սարո Գալենցն արվեստի, ծնողների եւ ընտանիքի մասին
10. Կյանքից հեռացավ գեղանկարիչ Սարո Կալենցը /Գալենցը/

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: