ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում

14 նոյեմբերի, 2018 | 11:39

Ֆլորենցիայի բիենալեում առաջին մրցանակ նվաճելուց ուղիղ մեկ տարի անց Արման Նուռը կրկին Իտալիայում էր՝ նվաճելու արդեն Հարավային Իտալիայի պահանջկոտ արվեստասերի սիրտը: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից։ 

Իտալիայի Բազիլիկատա նահանգի Պալացցո սան Ջերվազիո քաղաքում տեղի է ունեցել Արման Նուռի «Արատտա» հավաքածուին նվիրված դասախոսություն: «Արատտա» հավաքածուն իրենց քաղաքում առաջին անգամ ցուցադրելու համար Պալացցո Սան Ջերվազիո քաղաքի քաղաքապետը Նուռին պարգևատրել է, որով էլ դրվել է Իտալիայում հայկական մշակութային հարթակի առաջին հիմնաքարը։

Այս ամենին նախորդել է մամուլի ասուլիս Պոտենցա քաղաքում, որին ներկա են եղել նաև բարձրաստիճան պաշտոնյաներ` Բազիլիկատա տարածաշրջանի գործող նախագահ Ֆլավիա Ֆլանկոնին և խորհդատու Աուրելիո Պաչեն։ Ի խորհուրդ հայ-իտալական մշակութային այս համագործակցության, տարածաշրջանի նախագահը Նուռին հռչակել է Բազիլիկատայի մշակութային դեսպան Հայաստանում։
Այնուհետև տեղի է ունեցել Արման Նուռի ամենախոշոր անհատական ցուցահանդեսի բացումը Վենոզայի Պորտա Չելի միջազգային ցուցասրահում: «Դիագրամ» խորագիրը կրող ցուցադրությունում ներկայացվել են գեղանկար, գրաֆիկա, քանդակ և ոսկերչական զարդեր։


Առնչվող նյութեր
1. Պետո Պողոսյանի «Շարժում» անհատական ցուցահանդեսը կբացվի դեկտեմբերի 5-ին
2. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
3. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
4. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
5. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
6. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
7. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
8. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
9. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում
10. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: