ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արման Կիրակոսյանը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի նախագահի տեղակալ

28 սեպտեմբերի, 2018 | 14:36

ԱԷՄԳ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանն ընտրվեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի նախագահի տեղակալ

Սեպտեմբերի 24-ին Վիեննայում կայացավ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ)  Կառավարիչների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվեցին սեպտեմբերի 17-21-ը կայացած ԱԷՄԳ Գլխավոր կոնֆերանսի 62-րդ նստաշրջանի, այդ թվում’ Կառավարիչների խորհրդի նոր անդամների և ղեկավար կազմի ընտրությունների արդյունքները:

Նիստի ընթացքում Կառավարիչների խորհրդի 2018-2019թթ. համար նախագահի պաշտոնում միաձայն հաստատվեց Հորդանանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Լենա Ալ Հադիդի թեկնածությունը, իսկ նույն ժամկետի համար նրա տեղակալներ միաձայն ընտրվեցին Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը և Բելգիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան ժիսլեն դ՚Հուպը:

Հանդիպման ընթացքում դեսպան Կիրակոսյանը հանդես եկավ հակիրճ ելույթով:


Առնչվող նյութեր
1. Արմեն Պապիկյանը՝ Ավստրիայում Հայաստանի դեսպան
2. ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Սարգիս Մարտիրոսյանը՝ Ավստրիայի ծանրամարտի թիմային առաջնության հաղթող
5. Viennacontemporary ժամանակակից արվեստի ցուցահանդեսում «Կիզակետում Հայաստանն է» (Focus:Armenia) պավիլիոնի բացումը
6. Դեսպան Արման Կիրակոսյանը Խորվաթիայի Հանրապետությունում
7. «Հայաստան – Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» խորագրով ցուցահանդես Վիեննայում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին
8. Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հայ պատանի երաժիշտների համերգաշարը Ավստրիայում
9. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
10. Վիեննայում տեղի ունեցան Եվրոհայկական 23-րդ խաղերը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: