ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Արի տուն» 2016թ.-ին սպասվում է 13-18 տարեկան շուրջ 1100 սփյուռքահայ երիտասարդի մասնակցություն

26 մարտի, 2016 | 09:23

ari tun asulis 2016Մարտի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2016թ. ծրագրի պատասխանատուների մամուլի ասուլիսը:

Բանախոսներն էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և նախարարության աշխատակազմի ղեկավար, «Արի տուն» ծրագրի համակարգող Ֆիրդուս Զաքարյանը:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց լրագրողներին ծրագրի հանդեպ ունեցած հետաքրքրության համար և շեշտեց, որ «Արի տուն»-ը ոչ թե հայրենադարձության, այլ հայրենաճանաչության ծրագիր է, որի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-Հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքի նիստուկացին:

Ս.Սրապիոնյանը լրագրողներին կոչ արեց մասնակցել ծրագրի բոլոր փուլերին, համակողմանիորեն  լուսաբանել Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության՝ իր տեսակի մեջ եզակի այս ծրագիրը: Նշեց, որ թե՛ սփյուռքյան, թե՛ հայաստանյան ԶԼՄ-ները մեծապես նպաստել են ծրագրի կայացմանը:

«Արի տուն-2016» ծրագիրը ներկայացրեց նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա նշեց, որ «Արի տուն» ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը տարեցտարի աճում է, ընդլայնվել է նաև երկրների աշխարհագրությունը:

2016թ. սպասվում է 13-18 տարեկան շուրջ 1100 սփյուռքահայ երիտասարդի մասնակցություն: Ծրագրի մանրամասների մասին կարելի է տեղեկանալ «aritun.am» կայքից:

Աշխատակազմի ղեկավարն ընդգծեց, որ «Արի տուն – 2016»  ծրագրի մեկնարկն արդեն տրված է, տեղեկատվական փաթեթն ուղարկված է սփյուռքյան կառույցներին, և ստացվել են մասնակցել ցանկացողների՝ այս ժամանակահատվածի համար անհամեմատ շատ հայտադիմումներ:

2016թ. ծրագիրը կընթանա 8 փուլով՝ հունիսի 12-ից օգոստոսի 27-ը: 8-րդ փուլին (օգոստոսի 14-27-ը) նախատեսվում է նաև «Արի տուն» ծրագրի առաջին  6 տարիների 18 տարեկանը լրացած մասնակիցների հավաք:

2016թ. ևս «Արի տուն»-ը կիրականացվի հայաստանյան ընտանիքներում հյուրընկալության, Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր շրջագայությունների՝ 9-օրյա և ճամբարային հանգստի՝ 5-օրյա ծրագրով: Սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները կծանոթանան Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին, թանգարաններին, տեսարժան վայրերին (նախատեսված են շրջայցեր 5 ուղղություններով՝  Օշական-Աշտարակ-Մուղնի, Սարդարապատ-Էջմիածին-Զվարթնոց, Գառնի-Գեղարդ, Խոր Վիրապ-Նորավանք և  Սևան): Շաբաթ և կիրակի օրերն արիտունցիները կանցկացնեն  հյուրընկալ ընտանիքներում, իսկ վերջին 5 օրը՝ «Արի տուն» ճամբարում: Կկազմակերպվեն հայոց լեզվի դասընթացներ, այցելություններ թանգարաններ, շրջայցեր դեպի Հայաստանի տեսարժան վայրեր:

Ծրագրի ճամբարային փուլում կանցկացվեն նաև հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգի ու պարի դասընթացներ, կլինեն հանդիպումներ Հայաստանի պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ:

Շրջայցերին և ճամբարային օրերին խմբերի հետ կաշխատեն «Հայրենիք-Սփյուռք» կենտրոն» ՊՈԱԿԻ և ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները:

Մասնակիցների առջև իրենց դռները կբացեն ոչ միայն մայրաքաղաքի, այլև երևանամերձ շուրջ 40 համայնքների հյուրընկալ ընտանիքները:

 


Առնչվող նյութեր
1. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
2. «ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը:
3. ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը
4. Ավանդական խարույկով ազդարարվեց «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի ավարտը-Տեսանյութ, լուսանկարներ
5. «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը Երեւանում
6. ,,Արի տուն,, ծրագիրը սկսվում է ութ փուլով ՝ հունիսի 12-ից մինչեւ օգոստոսի 27-ը
7. Հունիսի 12-ից սկսվում է սփյուռքի երիտասարդության համար նախատեսված ՙԱրի տունՙ ծրագիրը
8. Կայացավ ..Արի տուն.. ծրագրի 2015թ. վերջին՝ 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
9. Կայացավ «Արի տուն» ծրագրի 2015թ. վերջին փուլի բացումը
10. Սկսվել է ,,Արի տուն,, ծրագրի երրորդ փուլը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
3.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
4.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
5.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
6.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
7.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
8.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
9.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
10.Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: