ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի բացումը

12 օգոստոսի, 2013 | 15:40

ari tun 7ԵՐԵՎԱՆ-Օգոստոսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության 2013թ ծրագրի յոթերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

«Արի տուն» 7-ի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Բարի երթ մաղթելով արիտունցիներին, նա մասնավորապես նշեց. «Սիրելի արիտունցիներ, կատարվել է ձեր երազանքը: Ձեզանից շատերն առաջին անգամ ոտք են դրել հայրենի հողի վրա: Ուրախ եմ, որ դուք ևս մաս կազմեցիք այն հազարավոր երիտասարդների, ովքեր ծրագրի գոյության 5 տարիների ընթացքում այցելել են Հայաստան, ընկերացել են, բարեկամացել: Կարծում եմ որ այդ բարեկամությունը դեռ երկար կշարունակվի»:

Նախարարը կարևորեց հայերենի ուսուցումը: Նա հորդորեց ամեն օր հաճախել հայոց լեզվի դասընթացներին և Հայաստանում խոսել միայն հայերեն, ճանաչել Հայրենիքը և վերջապես, բարեկամանալ իրար հետ:

Ելույթ ունեցան և արիտունցիներին ողջունեցին «Կրթություն» թերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մինասյանը, հայերենի արագացված ուսուցման դասագրքի հեղինակ Լուսինե Մուրադյանը, Մանկական եվրատեսիլ 2011թ Հայաստանը ներկայացրած Դալիթան, հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ, ծրագրի մասնակիցներ:

Ծրագրի այս փուլին Հայաստան է ժամանել շուրջ 85 մասնակից աշխարհի 16 երկրից՝ Ուրուգվայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Հոլանդիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Բուլղարիայից, Լեհաստանից, Հունգարիայից, Սիրիայից, Էստոնիայից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ռուսաստանից, Վրաստանից:

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
2. «ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը:
3. ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը
4. Ավանդական խարույկով ազդարարվեց «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի ավարտը-Տեսանյութ, լուսանկարներ
5. «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը Երեւանում
6. ,,Արի տուն,, ծրագիրը սկսվում է ութ փուլով ՝ հունիսի 12-ից մինչեւ օգոստոսի 27-ը
7. Հունիսի 12-ից սկսվում է սփյուռքի երիտասարդության համար նախատեսված ՙԱրի տունՙ ծրագիրը
8. «Արի տուն» 2016թ.-ին սպասվում է 13-18 տարեկան շուրջ 1100 սփյուռքահայ երիտասարդի մասնակցություն
9. Կայացավ ..Արի տուն.. ծրագրի 2015թ. վերջին՝ 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
10. Կայացավ «Արի տուն» ծրագրի 2015թ. վերջին փուլի բացումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: