ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման արարողությունը

17 օգոստոսի, 2013 | 09:57

ARI TUN LOGOՕգոստոսի 16-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում կայացավ «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է 120 պատանի աշխարհի 15 երկրից:

Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը: Նա Հայաստան այցելած սփյուռքահայ պատանիներին ու երիտասարդներին կոչ արեց օգտագործելով բոլոր հնարավորություններն՝ առավել ամրապնդել կապը Հայրենիքի, իրենց հյուրընկալած ընտանիքի ու նոր ընկերների հետ:

Ծրագրի մասնակիցներին «Արի Հայաստան» երգով ողջունեց 2011 թվականի «Մանկական եվրատեսիլի» մասնակից Դալիթան:

Արիտունցիներին հայրենասիրական երգերի կատարումներով ոգևորեց «Հայկազունք» համույթը:

Ծրագրի մասնակիցները հանդես եկան յուրահատուկ հաշվետվությամբ՝ ներկայացնելով երկու շաբաթվա ընթացքում սովորած երգերը, պարերն ու ասմունքը:

«Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի մասնակիցներին հանձնվեցին ծրագրի մասնակցության հավաստագրեր:

Վերջում արիտունցիները շուրջպար բռնեցին ավանդական հրաժեշտի խարույկի շուրջ:

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
2. «ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը:
3. ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը
4. Ավանդական խարույկով ազդարարվեց «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի ավարտը-Տեսանյութ, լուսանկարներ
5. «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը Երեւանում
6. ,,Արի տուն,, ծրագիրը սկսվում է ութ փուլով ՝ հունիսի 12-ից մինչեւ օգոստոսի 27-ը
7. Հունիսի 12-ից սկսվում է սփյուռքի երիտասարդության համար նախատեսված ՙԱրի տունՙ ծրագիրը
8. «Արի տուն» 2016թ.-ին սպասվում է 13-18 տարեկան շուրջ 1100 սփյուռքահայ երիտասարդի մասնակցություն
9. Կայացավ ..Արի տուն.. ծրագրի 2015թ. վերջին՝ 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
10. Կայացավ «Արի տուն» ծրագրի 2015թ. վերջին փուլի բացումը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: