ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Արի տուն,, ծրագիրը սկսվում է ութ փուլով ՝ հունիսի 12-ից մինչեւ օգոստոսի 27-ը

12 հունիսի, 2016 | 00:48

ari tun 2015

Հայաստանի սփյուռքի նախարարությունը տարածել է Արի տուն պատանեկան ծրագրի 2016 թվականի պայմանները։ Ստորեւ ներկայացնում ենք դրանք։

Ողջույն, թանկագին բարեկամ, Շնորհակալություն ենք հայտնում «ԱՐԻ ՏՈՒՆ» ծրագրին մասնակցելու քո ցանկության համար: Այցելելով Հայաստան և մասնակցելով «ԱՐԻ ՏՈՒՆ» ծրագրին` դու հնարավորություն կունենաս ծանոթանալու քո Հայրենիքի տեսարժան վայրերին, պատմությանը, մշակույթին, 9 օր ապրել հայաստանյան ընտանիքում և ձեռք բերել ընկերներ:

Քեզ համար կկազմակերպվեն հայոց լեզվի դասեր, այցելություն «Արի տուն» ճամբար, ուր կանցկացնես քո քառօրյա հանգիստը և կսովորես ազգային երգ ու պար:

       Հայկական օջախի դռները միշտ բաց են քո առջև:

      Մասնակցելով այս ծրագրին՝ դու կտեսնես քո Հայաստան հայրենիքը, նրա գեղատեսիլ բնությունը, առավել կճանաչես քո հայկական արմատները:

 

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

«ԱՐԻ ՏՈՒՆ» ծրագրին մասնակցության

 

  1. Ծրագրի մասնակիցը (հյուրընկալվողը) պետք է

 

– լինի 13-18 տարեկան,

– նախկինում մասնակցած չլինի «Արի տուն» ծրագրին,

– հոգա Հայաստան և հետադարձ այցելության ճանապարհածախսը,

– ներկայացնի մեկ լրացված հայտադիմում, մեկ լուսանկար` փակցված էջի վերին աջ անկյունում, ինչպես նաև անձնագրի պատճենը,

– ժամանելուց ներկայացնի առողջության մասին բժշկի կողմից տրված տեղեկանք (հաստատված, կնքված):

 

  1. Հայտադիմումի և կից փաստաթղթերի ներկայացման  կարգը

      Հայտադիմումը կարող եք ներբեռնել www.aritun.am  և  www.mindiaspora.am  կայքերից, փակցնել նկարը, լրացնել և ստորագրել:

      Լրացված հայտադիմումը և անձնագրի պատճենը պետք է ուղարկել տվյալ տարածքում համայնքային կառույց (կրթական, մշակութային, եկեղեցական, մարզական, լրատվական, հասարակական, այլ) կամ տեղեկացնելով համայնքային կառույցին՝ ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարություն` փոստով, հեռապատճենով կամ էլ. փոստով (aritun.mindiaspora@gmail.com)` լուսապատճենված (scan):

      Հայտադիմումը ներկայացնելու վերջնաժամկետն է յուրաքանչյուր փուլի սկսվելուց առնվազն 20 օր առաջ:

Փուլերը հետեւյալն են՝

 

1 Հունիսի  12 – հունիսի  25  
2 Հունիսի  19– հուլիսի  2  
3 Հուլիսի  3 – հուլիսի  16  
4 Հուլիսի  10 – հուլիսի  23  
5 Հուլիսի  17– հուլիսի  30  
6 Հուլիսի  31 – օգոստոսի  13  
7 Օգոստոսի  7– օգոստոսի  20  
8 Օգոստոսի  14 – օգոստոսի 27  

 

Օրեր


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
3. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
4. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
5. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
6. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
7. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
8. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
9. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
10. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: