ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում

25 մայիսի, 2018 | 12:11

Այս օրերին  Առաջին Հանրապետության անկախության 100 ամյակի եւ Հանրապետության օրվա կապակցությամբ սփյուռքում տարածում է գտել «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ շարժումը:

Պրահա

Մայիսի 26-ին ժամը 19-ին Պրահայի Ստարոմեստսկա հրապարկում կանցկացվի ֆլեշմոբ, որ կազմակերպել է Չեխիայի հայ երիտասարդական միությունը։ Իսկ մայիսի 28-ին ժամկ 19-ին  Պրահայի Վացլավի հրապարակում հայ երիտասարդները կպարեն ԲԵՐԴ պարը։

Ստրասբուրգ

Մայիսի 26-ին Ստրասբուրգում նույնպես  բոլորին հրավիրում են մասնակցելու Արի պարի Քոչարի  տոնական միջոցառմանը: Այն տեղի կունենա մայիսի 26-ին ժամը 17:30-ին Parc de l’Orangerie-ում գտնվող Pavillon-ի դիմաց:

Հեսսեն

Գերմանիայի Հէսսէնի Հայ Մշակութային Միութիւնը նույնպես մայիսի 26-ին ժամը 16-18-ը միանում է Արի պարի Քոչարի շարժմանը։

Հեսսէնի Հայ Մշակութային Միութեան, Մանհայմի Հայ Մշակութային Արարատ Միութեան եւ Աշաֆենբուրգի Հայ Համայնքի անդամներն ու դպրոցի սաները «ԱՐԻ ՊԱՐԻ ՔՈՉԱՐԻ» համազգային նախագծի շրջանակներում հանդես կգան միասնական Քոչարիով, ինչպէս նաեւ երաժշտական կատարումներով, եւ այլ ազգային երգ ու պարերով:
Բոլոր հիւր մասնակիցները նոյնպէս կարող են մասը դառնալ այս համազգային պարային ֆլէշմոբին, որը իրականացուելու է ամբողջ աշխարհում: Ովքեր մեր ազգային պարերը չգիտեն, հիանալի հնարաւորութիւն ունեն սովորելու դրանք հենց միոցառման ընթացքում:
Նախագծին ծանոթանալու համար նայէք այստեղ՝ http://www.aripariqochari.com/

Ցանկալի է, որ ձեզ հետ բերեք հայկական ուտեստներ, որոնք կվաճառենք եւ վաճառքից ստացված հասույթը կուղղվի Հայրենիք՝ բարեգործական նպատակով:

Սրտանց հրավիրում ենք բոլորին: Մուտքն ազատ է: Նուիրատւութիւնները եւ հայկական ուտեստները ցանկալի են:

Հասցեն՝
Evangelischen Wicherngemeinde
Pützerstraβe 96a
60488 Frankfurt

 

Նիդերլանդներ

Նիդերլանդահայ համայնքը ևս անմասը չէ դրանից: Հատկապես նորաստեղծ պարի խմբերը ջանում են միանալ շարժմանը: Այդ իսկ պատճառով պարապում, հղկում են ամեն համարը: Պարի նոր խմբեր են ստեղծվել Դենբոսի «ՈՒրարտու» հայ համայնքում (ատենապետ՝ Տոնի Պողոսյան) և Նայմեխենի «Միացյալ հայերը Հոլանդիայում» միությունում (Ղեկավար՝ Սվետա Աբրահամյան): Նրանք մեր մյուս փորձառու խմբերի հետ հանդես են գալու Քոչարի, այս գեղեցիկ պարի կատարումով:

Հատկապես «Արի պարի քոչարի» խորագրով շարժմանը մեծ ծրագրով են պատրաստվել Ալմելոյի, Հաագայի և մյուս քաղաքների հայ համայնքները:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի հարյուրամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի կապակցությամբ այս շարժումը նախաձեռնել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Հայկական մշակույթի տունը»՝ «Արի պարի քոչարի» խորագրով: Միասնականությանը նպաստող միջոցառման կազմակերպիչները կոչ են անում բոլոր ցանկացողներին ս.թ. մայիսի 26-ին իրենց բնակության վայրերում պարել քոչարի, նկարահանել և տեղադրել համացանցում #aripariqochari հեշթեգով: Նախաձեռնությանը կարող են մասնակցել և՛ անհատներ, և՛ պարային համույթներ, մշակութային տների, կրթօջախների, այլ հաստատությունների ներկայացուցիչներ:
Անշուշտ պարարվեստի խթանմանը նպաստում են մայր հայրենիքից սփյուռք ժամանող հայկական պրոֆեսիոնալ արհեստավարժ խմբերը, որոնց կատարումներն անջնջելի հիշողություններ են թողնում և անշուշտ նպաստում են հայկական ոգու բարձրացմանը:
«ԿԱՐԻՆ»-ազգագրական երգի և պարի համույթը դեռ Նիդերլանդներ էր եկել Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին: 2013թ. սեպտեմբերի 24-ին Հաագայի արվարձան Ռայսվայկ քաղաքում, բազմաթիվ հանդիսատեսների ներկայությամբ շատ պարերի ու երգերի հետ նրանք ներկայացրեցին «Սղերդի Քոչարի»և «Քերծի» պարերը (գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան): Այն այսօր ներկայացնում ենք մեր ընթերցողի ուշադրությանը: Նկարահանումն արել է «Նիդերլանդական օրագիրը»:

https://www.youtube.com/watch?v=nIAzpe9H10k

Անդրանիկ Գրիգորյան

Հ.Գ-Հանրությանն իրազեկելու նպատակով ստեղծվել են ինտերնետային կայք, ֆեյսբուքյան և թվիթերյան էջեր հետևյալ հղումներով –http://www.aripariqochari.com

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Պրահայում նշվեց Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը
2. Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների վարչապետի խորհրդականին
3. Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հանդիպում եւ գրքի շնորհանդես Պրահայում
4. Չեխական Սոկոլովում բացվեց ռազմագերիներին նվիրված հուշարձան. նրանց թվում են տասնյակից ավելի հայեր
5. Դեսպան Տիգրան Բալայանը հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների թագավորին
6. Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկի հետ
7. Դեսպան Բալայանը հանդիպել է Հաագայի «Աբովյան» մշակութային միության անդամներին
8. Փառահեղ ու յուզիչ հագներգութիւն ի Պրահա
9. Քիմիական զենքի կոնվենցիայի մասնակից պետությունների 23-րդ կոնֆերանսը
10. Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: