ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՐԻՍ ՂԱԶԻՆՅԱՆ. ,,Երեւան. խաչով կամ խաչի վրա,,

25 հոկտեմբերի, 2013 | 18:31

Aris Kazinyan ԵՐԵՎԱՆ-Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության կենտրոնը հրատարակել է հայտնի վերլուծաբան, հրապարակախոս, բանաստեղծ, ,, Գոլոս Արմենիի , օրաթերթի քաղաքական մեկնաբան Արիս Ղազինյանի ,, Երեւան՝ խաչով կամ խաչի վրա ,, պատմական գիրքը, որը նվիրված է Հայաստանի մայրաքաղաքի պատմությանը՝ վաղ միջնադարից մինչեւ 19-րդ դարի սկիզբը։ Մանրամասն արխիվային ուսումնասիրությունների հիման վրա հեղինակը ցույց է տալիս, թե ինչպիսի հասարակական-քաղաքական ճանապարհ է անցել Երեւանը, լինելով այլադավան եւ օտար զավթիչների իշխանության ներքո, եւ ի վերջո դառնալով ուղղափառ Ռուսական կայսրության մաս։ Ցույց է տրված երեւանցիների 40 սերունդների պայքարը՝ ապրելու եւ արարելու սեփական հողում եւ հետեւելու սեփական հավատքին։ Գիրքն առայժմ լույս է տեսել միայն ռուսերենով եւ կարեւոր պատասխան է պաշտոնական Բաքվի վերջին շրջանում հնչեցրած ,,ադրբեջանական Երեւանի,, մասին զառանցանքներին։

aris ghazinyanԵրեւանին նվիրված մենագրությունն ունի շարունակություն՝ եւս երկու հատոր, որոնք պատրաստվում են տպագրության։

Հիշեցնենք նաեւ, որ Արիս Ղազինյանի վերջին գիրքը՝ ,,Պալիգոն Ադրբեջանը,,(,,Փորձադաշտ ,,Ադրբեջան,,) ամբողջությամբ նվիրված է Ադրբեջանի պատմությանը։ Այս գրքի մասին հեղինակի հետ մեր հարցազրույցը տպարգել ենք ,,Օրեր,,-ի 2012 թվականի առաջին համարում։

Այսօր նաեւ մեր գործընկերոջ ծննդյան օրն է, սրտանց շնորհավորում ենք նրան եւ մաղթում բազում հետաքրքիր նոր մենագրություններ։

Հակոբ Ասատրյան

Օրեր

Orer.eu


Առնչվող նյութեր
1. ԱՐԻՍ ՂԱԶԻՆՅԱՆ. Ճանաչենք մեր պատմությունը և ձևակերպենք ազգային կյանքի բանաձևը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: