ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Արժե տեսնել». Հայ երեխաները մեկ մեդալ ու չորս պատվո պարգև են ստացել

01 հունիսի, 2017 | 14:18

ԼԻԴԻՑԵ. – Լիդիցեում այսօր բացված 45րդ ամենամյա մանկական ցուցահանդեսին մասնակցած հայաստանցի երեխաները կրկին պատվով են ներկայացել։

Դիլիջանի Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցի սան 8-ամյա Նարե Թովմասյանն արժանացել է մեդալի, իսկ 14-ամյա Լիանա Մարտիրոսյանը` պատվո պարգևի։  Պատվո հիշատակման են արժանացել նաև Ղափանի գեղարվեստի մանկական դպրոցից 15-ամյա Հասմիկ Կարապետյանը, Ներքին Գետաշենի համար 2 դպրոցի աշակերտ 8-ամյա Մաքսիմ Բաղդասարյանը և Երևանի Վարդգես Գուլիկյանի անվան արվեստի դպրոցից 10-ամյա Լիլյա Մարգարյանը։

Չեխիայի հանրապետությունում Հայաստանի դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան ՕՐԵՐ –ի հետ զրույցում նշեց, որ ամեն տարի պարտադիր մասնակցում է այս ցուցահանդեսի բացմանը, քանի որ մանկական երևակայությունն ու գույները դրական անսպառ լիցքեր ու դրական էներգիա են հաղորդում, և հաճելի է տեսնել Հայաստանի տաղանդավոր երեխաների ներկայանալի աշխատանքները միջազգային նման ցուցահանդես-մրցույթի սրահում։ Նշենք, որ Նունե Զաստուխովան խնամքով պահում է նաև նախորդ տարիների հայաստանյան մասնակիցների` մրցույթից դուրս մնացածների աշխատանքները։

Ցուցահանդեսը բացելու պատիվն ի թիվս մեծերի տրվել էր այս տարվա ամենափոքր մեղալակիր, Սլովակիայից ժամանած 4-ամյա Քսենյա Վոլչկովան։

Այս տարվա ցուցահանդեսի թեման ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆ էր։ Մասնակցել են 83 պետությունների 1 834 կազմակերպոթյուններ ու դպրոցներ և մրցույթ-ցուցահանդեսին ներկայացրել 25 690 աշխատանք։  Ժյուրին 76 պետությունների 1 289 աշխատանք է առանձնացրել, դրանցից 248ին շնորհելով մեդալներ։ Պետք է նշել, որ Չեխիայից դուրս մեդալներ տրվել են միայն 84ին։ Այս տարի հատկապես հաջող են ներկայացել Բելառուսի, Բուլղարիայի, Չինաստանի, Խորվաթիայի, Հնդկաստանի, Իրանի, Լատվիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սլովենիայի, Սերբիայի, Թաիլանդի և Ուկրաինայի երեխանենրը։

Ցուցահանդեսն համակարգող Իվոնա Կասալիցկան բարձր գնահատելով ներկայացված աշխատանքները հրավիրել է բոլորին տեսնելու դրանք  ու ոգևորվելու երեխաների երևակայությամբ` «Բաց մի թողեք։ Արժե տեսնել».

Լիդիցեում այսօր բացված ցուցահանդեսը  կաշխատի  մինչև նոյեմբերի 30ը։ Հաջորդ տարի, ավանդույթի համաձայն, Լիդիցեի ցուցահանդեսը կբացվի  երեխաների պաշտպանության օրը` հունիսի 1ին։ Կրկին բոլոր տաղանդավոր երեխաներն ու դեռահասները հրավիրվում են դրան մասնակցելու։  Հաջորդ տարվա թեման է «Ջուր (Ոսկուց առավել)»

Լիդիցեի ամենամյա ցուցահանդեսն անցկացվում է ի հիշատակ Պրահայամերձ Լիդիցե գյուղում երկրորդ աշխարհամարտի ժամանակ սպանված երեխաների։   1973 թվականից այն դարձել է միջազգային և ներկայումս Եվրոպայում և ողջ աշխարհում գործող ամենահին ու ամենամեծ ցուցահանդեսներից մեկն է։ Ցուցահանդեսին մասնակցում են 4-16 տարեկան երեխաներն ու դեռահասները։

Ա.Կ.

ՕՐԵՐ

orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Լիդիցեի հուշահամալիրում հարգեցին ֆաշիզմի զոհերի հիշատակը
2. Լիդիցեի միջազգային ցուցահանդեսում մրցանակների արժանացան նաեւ Հայաստանի 11 երեխաներ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: