ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արթուր Ղուկասյանը՝ Օպերային թատրոնի գլխավոր պրոդյուսեր

20 դեկտեմբերի, 2016 | 11:19

arthur-ghukasian-amiryan

Թատերական գործիչ Արթուր Ղուկասյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր պրոդյուսեր:

Նրան այսօր ներկայացնելիս մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ միակ նպատակը թատրոնի և’ ստեղծագործական, և’ կառավարման համակարգն առողջացնելն է.«Սա ամենևին չի նշանակում, որ ես փորձում եմ թերագնահատել նախկիններին, ո′չ: Առավել քան վստահ եմ, որ ցանկացած ղեկավար իր ժամանակի մեջ անում է հնարավորությունների առավելագույնը: Առավել ևս՝ Օպերային թատրոնի ղեկավարները, որոնք բոլորն էլ եղել են իմ պատվելի ընկերները, մեծ անուն ու վաստակ ունեցող մարդիկ: Այսօր էլ թատրոնը ղեկավարում են իմ երկու լավ բարեկամները՝ տնօրեն Անդրանիկ Արզումանյանը և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը. օպերային արվեստում, իսկապես, մեծ կարողությունների տեր մարդ, որին ես հավատում եմ: Այդուհանդերձ, մինչև միջազգային ցանկալի արդյունքին հասնելը, մենք ունենք ստեղծագործական, կառավարման և փիարի խնդիրներ, որոնք ներսում ինքներս պետք է լուծենք: Եվ պարոն Արզումանյանի հետ միասին հրավիրել ենք Արթուր Ղուկասյանին՝ թատերական արվեստում բավական հայտնի մարդ, որը տարիներ շարունակ կազմակերպել է Հայաստանում լավագույն թատերական փառատոները, ներկայացումները: Համոզված եմ, որ Օպերային թատրոնում որպես գլխավոր պրոդյուսեր նրա աշխատանքի արդյունքը կլինի այն երանելի պատկերը, որը երկար ժամանակ ուզում ենք ունենալ»:

arthur-ghukasian-1Արթուր Ղուկասյանն ասաց, որ Օպերային թատրոնում կփոխվի ոչ թե կառավարման ձևաչափը, այլ այն կփորձեն առավել համահունչ դարձնել 21-րդ դարի աշխարհում գործող առաջատար թատրոնների ոգուն: «Ես ունեմ փորձ՝ ստեղծելու և ղեկավարելու Հայաստանի գլխավոր թատերական փառատոնը: Հայաստանում մենք չունենք մրցակիցներ: Մեր մրցակիցներն են, օրինակ, Զագրեբի, Բրատիսլավայի փառատոները: Մենք փորձում ենք լինել նրանցից լավը՝ ունենալով շատ փոքր բյուջե: Նույն վիճակն է մեր Օպերային թատրոնում: Այն թիվ մեկն է, որովհետև մեր ազգային ակադեմիական թատրոնն է: Այս դեպքում ևս մեր մրցակիցը ոչ թե Հայաստանում է, այլ՝ Հայաստանից դուրս: Ես կարծում եմ, որ բոլորս միասին կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները և կներկայանանք նոր ծրագրերով»:
Արթուր Ղուկասյանը ծնվել է 1972 թ., Երևանում: 1988-92թթ. սովորել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական արվեստի և ռեժիսուրայի ֆակուլտետում,1989թ.՝ Լոնդոնի «Սիթի» համալսարանում և Ժամանակակից արվեստների ինստիտուտում, 1999թ.` Ամստերդամի համալսարանում, 2001-ին` Զալցբուրգի Մենեջմենթի և մեդիայի ակադեմիայում: Ունի մասնագիտական հարուստ փորձ:

Ալիսա Գևորգյան

Մշակույթի նախարարություն

 


Առնչվող նյութեր
1. Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
2. Մրցույթ- փառատոներ, որոնք ճանապարհ են բացում դեպի մեծ բեմեր…
3. Մինչեւ տարեվերջ կընդունվեն կինոյի եւ թանգարանների մասին օրենքները. Լիլիթ Մակունցն ամփոփել է 100 օրը
4. Վիկտորիա Անանյան. Բալետի հայազգի թագուհին երազում է պարել Հայաստանում
5. Հայաստանի աննախադեպ օրեր Մոնակոյում
6. Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը ներկայացվեց Մոսկվայի Մեծ թատրոնում
7. Մշակույթի օրենք է պետք, որ լավն ու վատը չորոշվի մեկի ճաշակով. հանդիպում-քննարկում
8. Երեւանում յոթ կառույցի տրվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ
9. «Ոսկե ծիրանը» մշակութային մեր ամենամեծ գանձն է, որն արժանի է ունենալու պետության ամուր աջակցությունը. Արսինե Խանջյան
10. Մեդինսկին Երեւանում կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆիլմարտադրության ոլորտներում համագործակցության խորացումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: