ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արթուր Դավթյանը՝ ՀՀ գլխավոր դատախազ

15 սեպտեմբերի, 2016 | 12:52

artur-davtianՍեպտեմբերի 15-ին  Արթուր Դավթյանն Աժ-ի պատգամավորների կողմից ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով: Նա ծնվել է 1978 թվականին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում։ Գլխավոր դատախազերից նա առաջինն է, որ աշխատելու է փոփոխությունների շրջանում՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու պահին: Խորհրդարանում խոստացավ լինել սկզբունքային եւ առաջնորդվել բացառապես պետության շահով եւ օրենքներով, ասաց, որ անձեռնմխելի մարդիկ իր համար չեն լինելու: Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրային ռադիոն։

Քվեարկությանը մասնակցած 103 պատգամավորից նրա խոստումներին վստահեց 97 պատգամավոր: Նոր դատախազին կողմ են քվեարկել Հանրապետական եւ Դաշնակցություն խմբակցությունների պատգամավորները: Օրինաց Երկիրը աջակցում է նրան, բայց քվեարկության հարցը թողել էր բաց՝ յուրաքանչյուրը քվեարկեց իր խղճի մտոք: ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն չվստահեցին Արթուր Դավթյանին եւ ընդհանրապես գոյություն ունեցող համակարգին, ուստի բոյկոտեցին եւ չմասնակցեցին գլխավոր դատախազի քվեարկությանը: Արթուր Դավթյանը քվեարկության արդյունքով ստացավ 3 «դեմ» ձայն:


Առնչվող նյութեր
1. Հարություն Մերդինյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, իսկ Արթուր եւ Վահագն Դավթյանները՝ փոխչեմպիոններ
2. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Վորոնինի հուշամրցաշարում նվաճել է 4 մեդալ
3. Հայաստանի նոր գլխավոր դատախազ է նշանակվել Գեւորգ Կոստանյանը
4. Շահան Գանտահարյան. Ուղերձը տեղ է հասել

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: