ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արթուր Աղաբեկյանը հաստատել է, որ ՙՄարտիկ՚ հիմնադրամում կա 1 միլիոն դոլար

19 ապրիլի, 2016 | 19:52

ARTUR AGHABEKYANԱնցյալ շաբաթ անդրադարձել էինք 2002 թվականին ստեղծված  ՙՄարտիկ՚ հիմնադրամի գործունեությանը, նշելով, որ martik.am կայքէջի տվյալներով առնվազն 12404 մարդ գրանցվել է եւ այս տարիների ընթացքում փոխանցել 100-ական դոլար, հետեւաբար, պետք է  1 միլիոն 240 400 դոլար դեռեւս լինի այդ հիմնադրամում։ Ըստ հիմնադրամի կանոնադրության այն կարող էր ծախսվել միայն Հայաստանի նախագահի, Վեհափառ Հայրապետի եւ պաշտպանության նախարարի որոշմամբ՝ երկրի անվտանգության դեմ սպառնալիքի առկայության պարագայում։ Հարց էինք բարձրացրել, թե մինչեւ հիմա որքա՞ն գումար է հավաքվել այդ հիմնադրամում, ինչի՞ վրա է ծախսվել, եւ արդյո՞ք այժմ այդ ճակատագրական պահը չէ, որպեսզի այդ գումարները ծախսվեն հայկական բանակին անհրաժեշտ զինամթերքով ու զենքով ապահովելու համար։

martikՄեդիամաքս գործակալության մեր գործընկերներն այս առնչությամբ հարցեր են ուղղել ԼՂՀ փոխվարչապետ,  «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։  Վերջինս ասել է, որ  հիմնադրամի ֆոնդին այս պահին կա ավելի քան $ 1 մլն գումար: Իսկ թե արդյոք հարմար պահը չէ, այդ գումարը ծախսելու, հարցին պատասխանել է.«Կանոնադրությունում հստակ է գրված` եթե երկրի անվտանգությանը սպառնում է վտանգ: Վստահ եմ, որ եթե այդպիսի վտանգի առկայություն լինի, ապա ՀՀ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու պաշտպանության նախարարը նման որոշում կայացնելու են»:  Նա նաեւ նշել է, որ ներկայիս դրամահավաքը, որ նախաձեռնել է ԼՂՀ կառավարությունը, ՚ ՚ուղղված է մեր առաջնագծի ամրացման, մեր զինվորի` հակառակորդին խոցելու կարողությունը բարձրացնելուն եւ մեր զինվորին խոցելու հնարավորությունը կրճատելուն: Վստահ եմ, որ մեր հայրենակիցները շարունակելու մեր կոչով առաջնորդվել, գումարներ տրամադրել ԼՂՀ կառավարությանը ՚։

 

ՕՐԵՐ

Լուսանկարը՝ Armenpress-ի

 


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
2. «Լեռնային Ղարաբաղ. Կովկասի սև այգին» .Ֆրանսիական “GEO” ամսագրում լույս տեսավ Արցախին նվիրված հոդվածաշար
3. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
4. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
5. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
6. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
7. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
8. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
9. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
10. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: