ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արթուր Աբրահամը վերադարձրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

02 մարտի, 2014 | 11:06

abraham 1Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկԱրթուր Աբրահամըվերադարձրեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Գերմանական Մագդեբուրգում կայացած 12 ռաունդանոց չեմպիոնական մենամարտում Աբրահամը միավորներով դժվարին հաղթանակ տարավ գերմանացի Ռոբերտ Շտիգլիցինկատմամբ` 112:113, 115:110, 114:111:

Մեկնարկային ռաունդներում մարզապալատի աջակցության ներքո հանդես եկող Շտիգլիցն ավելի ակտիվ էր, բայց 34-ամյա Աբրահամը վատ չէր պաշտպանվում՝ դիմելով պատասխան գրոհների: Գրեթե բոլոր ռաունդները նման էին իրար: 32-ամյա գերմանացին շատ ակտիվ էր սկսում ռաունդը, իսկ Արթուրն ակտիվանում էր վերջնամասում: Ակտիվության շնորհիվ գերմանացին չնչին առավելություն էր ստացել միավորների հաշվարկում: Մենամարտի վերջնամասում Շտիգլիցի մոտ հոգնածություն էր նկատվում. նա դժվարությամբ էր մնում ոտքերի վրա, բայց Աբրահամը չէր կարողանում ինչպես հարկն է օգտվել դրանից: Այնուամենայնիվ, վերջին՝ 12-րդ ռաունդում գերմանացին հայտնվեց նոկդաունում: Մենամարտի ավարտին 25 վայրկյան էր մնում, սակայն Շտիգլիցը կարողացավ ոտքի կանգնել եւ դիմանալ մինչեւ ավարտը: Միեւնույն է գերմանացին չարդարացրեց բուքմեյքերների սպասելիքները. հաղթանակը շնորհվեց Արթուր Աբրահամին:

abraham 2Սա Աբրահամի եւ Շտիգլիցի երրորդ հանդիպումն էր ռինգում: Առաջին մենամարտում հայ բռնցքամարտիկը հաղթել էր միավորներով՝ դառնալով աշխարհի չեմպիոն, իսկ ռեւանշ մենամարտում գերմանացին առավելության էր հասել տեխնիկական նոկաուտով՝ վերադարձնելով տիտղոսը:

Ռոբերտ Շտիգլիցը չորրորդ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում, իսկ Արթուր Աբրահամը տարավ 39-րդ հաղթանակը (28 նոկաուտ):

 

Աղբյուր` news.am

abraham 3arthur abraham


Առնչվող նյութեր
1. Արթուր Աբրահամը զրկվեց չեմպիոնական տիտղոսից
2. Արթուր Աբրահամը հաղթեց Փոլ Սմիթին
3. Արթուր Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ
4. Արթուր Աբրահամը պաշտպանեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը
5. Արթուր Աբրահամը կրկին պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը
6. Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից 3-րդ մենամարտը կկայանա մարտի 1-ին Մագդեբուրգում
7. Արթուր Աբրահամը հաղթեց Ջովանի դե Կարոլիսին
8. Արթուր Աբրահամը հաղթեց Վիլբեֆորս Շիհեպոյին
9. Արթուր Աբրահամը պարտվեց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին եւ ռեւանշ մենամարտ պահանջեց
10. ,,Մի՛ վաճառվիր, քվեարկի՛ր,,՝ էկրանի մյուս կողմը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: