ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից

15 սեպտեմբերի, 2018 | 13:08

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան եւ ավարտվեցին: Դրանց մասնակցեցին 51.505 ընտրող, 45 երկրից, որոնք միասնական ցուցակով ընտրեցին 101 պատգամավոր: Ընտրությունների մասին վերջնական եւ պաշտոնական տվյալները հրապարակվելու են մինչեւ սեպտեմբերի 15-ը, հետեւյալ պաշտոնական կայքերում՝  www.elections-western-armenia.info,  www.parliament-wa.info,  www.gov-wa.info:

Հիշեցնենք, որ խորհրդարանի 1-ին գումարման ընտրություններին՝ 2013 թվականի վերջին, մասնակցել էին 17.837 ընտրող, 41 երկրից, որոնք ընտրել էին 64 պատգամավոր:

 

Շնորհավորում ենք խորհրդարանի նորընտիր պատգամավորներին, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցի պաշտոնյաներին, պատգամավորներին, պատասխանատուներին, 51 հազարից ավելի քաղաքացիներին՝ աննախադեպ արդյունքով ընտրություններ կազմակերպելու ու անցկացնելու կապակցությամբ:

Մաղթում ենք ամենայն բարիք եւ գործունեության հաջող ու հաղթական շարունակություն՝ հայերի իրավունքների պաշտպանության եւ իրականացման ոլորտում:

«Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական միասնական փաթեթ» ժողովածուի ֆրանսերեն լեզվով թարգմանությունը ավարտված է: Շուտով այն կտեղադրվի Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պաշտոնական կայքէջերում. կառավարության՝ www.gov-wa.info, խորհրդարանի՝ www.parliament-wa.info, «Իրավական փաթեթ» բաժնում:

Ժողովածուի ֆրանսերեն օրինակը որոշակի նյութերի լրացումներից հետո կուղարկվի հրատարակության:

2014 թվականից թարգմանվել ու հրատարկվել են ժողովածուի հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով օրինակները:

Պատրաստ են ժողովածուի արեւելահայերեն լրամշակված, ինչպես նաեւ արեւմտահայերեն եւ թուրքերեն օրինակները, որոնց հրատարակության համար, սակայն միջոցներ են պետք եւ մենք սիրով կընդունենք մեր հայրենակիցների կողմից առաջարկված ամեն տեսակի օգնություն ու աջակցություն այս հարցում:

Հայկական Հարցի կարգավորման եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ժամանակակից օրակարգի ձեւավորումը սերտորեն կապված է երկու հիմնական հարցադրումների հետ.

ա) Արեւմտյան Հայաստանի նկատմամբ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ավելի ստույգ՝ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության, եւ

բ) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցի ձեւավորման:

ժողովածուն ամփոփում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական – քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները:

Արեւմտյան Հայաստանի Կառավարության Լրատվության ու կապերի բաժին

11.09.2018 թ.


Առնչվող նյութեր
1. Համշենահայ երիտասարդությանը սեփական արմատներին վերադառձնելու եւ ազգային պատկանելիության գիտակցությունը բարձրացնելու հարցեր
2. «Սենատ» համահայկական իրավաքաղաքական կառույց ստեղծելու գործընթացը սկսված է
3. 28 Յուլիս 1904. ­Ռուս Եւ Թուրք Սահ­մա­նա­պահ­նե­րու Միա­ցեալ Գրո­հով՝ Սպան­դի Են­թար­կո­ւե­ցաւ ­Սա­սու­նին Օգ­նու­թեան Փու­թա­ցող Հայ Ֆե­տա­յի­նե­րու «Որս­կան» Խում­բը
4. ՛՛Այլակրօն հայերն աշխարհի՛՛ թեմայով խորհրդաժողով Երեւանում
5. Ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ․լույս է տեսել «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով պատկերագիրքը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
2.Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին
3.Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
4.ԱՐԱ ԿԻՒԼԷՐ ՅԱՒԵՐԺՈՒԹԵԱՆ Կ՚ՈՒՂԵՒՈՐՈՒԻ ԲԻՒՐ ՅԱՐԳԱՆՔՈՎ
5.Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
6.Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
7.,,Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան
8.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
9.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
10.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: