ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամաւորներու ընտրութիւններ անցկացնելու մասին

01 սեպտեմբերի, 2018 | 23:00

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամաւորներու ընտրութիւններ անցկացնելու մասին

Յարգելի հայրենակիցներ

 

Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամաւորներու ընտրութիւններուն, որ տեղի պիտի ունենայ համացանցին մէջ հետեւեալ հասցէով՝ www.elections-western-armenia.info , 1 Սեպտեմբեր 2018, ժամը 00:01-էն մինչեւ 5 Սեպտեմբեր 2018, ժամը 24:00. Երեւանի ժամանակով:

Համաձայն ՄԱԿ-ի Մարդու Իրաւունքներու Համընդհանուր Հռչակագիրի 21-րդ յօդուածի եւ «Բնիկ ժողովուրդներու իրաւունքներու մասին» Հռչակագիրի յօդուածներու՝ Նոյեմբեր 2013-ին. առաջին անգամ, համացանցով՝ ելեկտրոնային եւ գաղտնի քուէարկութեամբ, տեղի ունեցան Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման պատգամաւորներու ընտրութիւններ: Ընտրութիւններուն մասնակցած են ընտրողներ 41 երկիրներէ, ընտրուած են 64 պատգամաւոր: Այս ընթացքին անցկացուած է Խորհրդարանի 7 նստաշրջան:

 

Տեղեկացնենք, որ Արեւմտեան Հայաստանի հայերու ինքնութեան եւ քաղաքացիութեան կայքը կը գործէ հետեւեալ հասցէով՝ www.citizenship-western-armenia.info , որտեղ կրնաք արձանագրուիլ ու դիմել Արեւմտեան Հայաստանի հայերու քաղաքացիութիւն ստանալու համար:

Դառնալով Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի՝ Դուք իրաւունք կը ստանաք մասնակցելու ընտրութիւններուն եւ հանրաքուէներուն, ընտրելու եւ ընտրուելու, ինչպէս նաեւ մասնակցելու Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգի աշխատանքներուն:

 

Ձեր գործունեայ մասնակցութիւնը, Ձեր քուէն՝ կարեւոր է, ինչպէս հայերուն տրուած իրաւունքները միջազգային ատեաններուն մէջ վեր հանելու ու պաշտպանելու, այնպէս ալ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) պետական կառոյցներու իրաւաչափութիւնը պահպանելու եւ ուժականութիւնը զարգացնելու տեսակետէն, որու վրայ այս պահին դրուած է այդ իրաւունքները հետապնդելու խնդիրը:

 

Յիշեցնենք, որ այս տարի՝ 2018 թուականի Մայիս ամսուն, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) կողմէ երկու դիմումնագիր ուղարկուած է ՄԱԿ՝ ՄԱԿ-ին անդամակցելու եւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուտրօ Ուիլսընի Իրաւարար վճիռը կեանքի կոչելու, իրականացնելու՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) հաստատումը Իրաւարար վճիռով սահմանազատուած տարածքին վրայ:

 

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամաւորներու ընտրութիւններու պատշած մակարդակով անցկացումը, անոնց մէջ Ձեր գործոն մասնակցութիւնը, նոր պարունակութիւն պիտի հաղորդէ հայ ժողովուրդի իրաւունքներու համար տարուող աշխատանքներուն:

 

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մամլոյ Ծառայութիւն

31 Օգոստոս 2018 թ.


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: