ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արեւիկ Ոսկանյանը դարձել է ,,Ղրիմի գեղեցկուհի 2013,, մրցույթի կրկնակի հաղթող

18 նոյեմբերի, 2013 | 19:03

arevik voskanyanՍԻՄՖԵՐՈՊՈԼ- Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի ,,Երկրամաս,, թերթի լրատվական կենտրոնը, Սիմֆերոպոլում անցկացված մրցույթում Ղրիմի գեղեցկուհի 2013 մրցանակին է արժանացել 16 ամյա 11 դասարանցի Արեւիկ Ոսկանյանը։ Նա սիրում է երգել եւ մի շարք միջազգային մրցույթների հաղթող է։ Ակտիվորեն մասնակցում է Ղրիմում կազմակերպվող հայ մշակութային միջոցառումներին։

Մցույթի եզրափակիչ փուլին, որը տեղի է ունեցել Ղրիմի ակադեմիական ուկրաինական երաժշտական թատրոնում, մասնակցել են 16-25 տարեկան 19 աղջիկներ, ովքեր ներկայացրել են Ղրիմում բնակվող 8 ազգերի՝ ռուսներին, ուկրաինացիներին, Ղրիմի arevik voskanyan krimarevik voskanyan  krim 2թաթարներին, գերմանացիներին, հայերին, չեխերին եւ բուլղարներին։ Մասնակիցները ցույց են տվել իրենց ազգային ավանդույթները, պարերը, ինչպես նաեւ ցուցադրել են ազգային ու հարսանեկան զգեստները։ KRIM ARM  1

Ինչպես հաղորդում է krasavica.crimea.ua կայքէջը, Արեւիկը ստացել է նաեւ ինտերնետային քվեարկության արդյունքում տրվող մրցանակը՝ 2412 ձայնով։ Ի դեպ, մրցութի եզրափակիչ փուլին մասնակցել է նաեւ մի այլ հայուհի՝ 25 ամյա Աշխեն Գալստյանը, ով երկրորդ տեղն է շահել ինտերնետային քվեարկության արդյունքում՝ ստանալով 2048 ձայն։

ashxen galstyan 2 krimashxen galstyan

Լուսանկարներում՝ Արեւիկ Ոսկանյանը եւ Աշխեն Գալստյանը

Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: