ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՒՐՈՊԱՅԻՑ ՀՆՉԱԾ ՁԱՅՆԸ. «ԹԵ՜-ԹԵ՜»-Ն ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ

14 մայիսի, 2014 | 06:53

holand 2014Պետական այցով Երեւան ժամանած Ֆրանսիայի նախագահի հանդիպումներն ու հայտարարությունները ընդհանուր մի խորպատակերի վրա դիտարկելով կարելի է որոշ հետեւություններ անել Արցախյան հարցի, Ցեղասպանության ժխտողականության քրեականացման ուղղությամբ Փարիզի դիրքորոշման, ընդհանրապես երկու երկրների միջպետական հարաբերությունների ներկա իրավիճակի եւ հայտարարված առաջադրանքի մասին։

Այս բոլորի մեջ պետք է առանձնացնել նախագահ Օլանդի հայտարարությունը` ԵՄ-ի հետ ՀՀ-ի ասոցացման անհրաժեշտությունը ընդգծող։ Մանավանդ ըմբռնելի նկատելով ՀՀ-ի ՄՄ-ի անդամակցության որոշումը։

Նախ մեջբերենք Ֆրանսիայի նախագահի երեք առիթներով այս մասին կատարած հայտարարությունների ամփոփումը.

«Հայաստանի համար կարելի է գտնել խելամիտ մոդել Եվրամիության հետ ասոցացվելու համար: Հատուկ մոդել Հայաստանի համար: Եվրոպան պետք է Հայաստանի հետ ասոցացվելու համաձայնագիր ընդունի: Հայաստանը կարող է գնալ Ռուսաստանի հետ Մաքսային միություն, ես դրանում խնդիր չեմ տեսնում,- Հնարավոր է համագործակցել Եվրամիության հետ՝ չհրաժարվելով Մաքսային միությունից: Մենք պետք է աշխատենք դրա շուրջ։»

Փորձենք մեկնաբանել. ՀՀ-ի համար կարելի է գտնել յուրահատուկ ձեւաչափ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը կնքելու համար։ ՄՄ-ի անդամակցության որոշումը արգելք չէ, որ ՀՀ-ն ԵՄ-ի հետ ասոցացվի։ ԵՄ-ն ի՜նքն է, որ խելամիտ եւ հատուկ մոդել պետք է գտնի իրականացնելու համար ՀՀ-ի` ԵՄ-ի հետ ասոցացումը։ Իսկ ա՜յս առաջադրանքի համար «մենքը» կարող է նշանակել թե՜ ՀՀ եւ թե՜ ԵՄ, բայց այս դեպքում առաւելաբար ԵՄ, քանի որ խելամիտ եւ հատուկ ձեւաչափ գտնելու առաջարկը վերաբերում է Բրյուսելին։

Ուրեմն. ԵՄ-ն ղեկավարող հիմնական գերուժերից մեկի ներկայացուցիչը առաջադրում է ՀՀ-ի ասոցացումը ԵՄ-ին։ Եւ երբ հստակեցնում է նաեւ, որ ՄՄ-ին անդամակցելու ՀՀ-ի որոշումը խոչընդոտ չէ այս գործընթացի համար, խորքում ջրում է արեւելյան գործընկերության ծրագրի պատասխանատուների ա ՜յն հայտարարությունները, որոնք ասոցացման պայմանագիրը ընկալում էին տնտեսական եւ քաղաքական պայմանավորվածությունները ճշտող իբրեւ մեկ համապարփակ փաստաթուղթ եւ որոնք ճշտում էին, որ ՄՄ-ն եւ ԵՄ-ն անհամատեղելի են եւ թե ՄՄ-ի ճանապարհն ընտրած ՀՀ-ն չի կարող միաժամանակ ասոցացվել ԵՄ-ի հետ։

Այսպիսով սակայն, հող է շահում Բրյուսելյան ճանապարհը Արեւմտյան Եւրոպայից եւ ոչ թէ արեւելյանից տեսնող քաղաքական վարկածը։ Փաստորեն ԵՄ-ի համեմատաբար ուշ անդամակցած Արեւելյան Եւրոպայի երկրների շրջանակների մոտ առկա հակառուսական տրամադրությունները հանգեցրել էին արեւելյան գործընկերության ծրագրի ղեկավարներին բացարձակացնելու ասոցացման պայմանները «կա՜մ- կա՜մ»-ի տեսությունը առաջ քաշելով։

Իրավացի էր ՀՀ-ի Եւրանեսթի այն ժամանակվա ղեկավար Վահան Հովհաննիսյանը, երբ շեշտում էր, որ ՀՀ-ի դեպի Եւրոպա համարկումը պետք է անցնի Արեւմտյան Եւրոպայի երկրներից, ովքեր ճշտել ու ամրագրել են եվրոպական չափանիշերը եւ շարունակում են գծել Եւրոպայի աշխարհագրաքաղաքական սահմանները։

ԵՄ-ն ղեկավարող գլխաւոր ուժերից մեկի ներկայացուցիչը պարտավորեցնում է Բրյուսելին, որ նոր, խելամիտ եւ հատուկ ձեւաչափ ճշտի Հայաստանի համար, որպեսզի այն կարողանա ասոցացվել իր հետ։

Հետագա իրադրությունները իհարկե որոշիչ դեր են ունենում այս նոր ձեւաչափի կայացման կամ չկայացման մեջ։ Այժմ պարզ է, որ Օլանդը առաջադրում է «Թե՜ -Թե՜»-ի կամ «Ե՜ւ-Ե՜ւ»-ի աշխատելը։ Որի համար էլ ԵՄ-ին հանձնարարում է պատրաստել նոր, խելամիտ եւ հատուկ մոդել ։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր


Առնչվող նյութեր
1. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
2. «Հայաստան» բառը շատ նուրբ ու հուզիչ զգացում է առաջացնում ֆրանսիացիների հոգում-Էմանուել Մակրոն
3. Ստրասբուրգ. Եվրոպայի խորհրդում նշվեց Հայաստանի Անկախության տոնը
4. Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում եւ Շամոնում՝ Մտքերի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է տասնյակից ավելի ընկերությունների ղեկավարների հետ
5. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
6. Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
7. Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
8. Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում. ասել է Նիկոլ Փաշինյանը ֆրանսահայերին
9. Մենք պետք է հաղթենք: Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլեւ նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի. Արմեն Սարգսյան
10. Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել ֆրանսիական խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
2.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
3.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
4.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
5.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
6.Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան
7.Բրյուսելում մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր հայ արվեստագետների համար
8.Լեզվի կոմիտեն տարածել է որ-ի եւ ով-ի գործածության հորդորակ
9.Հրանդ Տինքի անունով փողոց՝ Սթամպուլի մէջ
10.Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: