ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» խորագրով միջազգային գիտաժողով Լիոնում՝ նոյեմբեր 9-10

23 հոկտեմբերի, 2018 | 16:54

Հայաստանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային
կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի կապակցությամբ
կազմակերպվող միջոցառումների շրջանակներում, ADCARLY հայֆրանսիական
հասարակական կազմակերպությունը «Լեա եւ
Նապոլեոն Բուլլուքյանե հիմնադրամի և «Կովկասե հասարակականքաղաքական
ուսումնասիրությունների կենտրոնի հետ համատեղ
2018 թ. նոյեմբերի 9-10 Ֆրանսիայի Լիոն քաղաքում կկազմակերպի
«ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
ՄԻՋԵՎե խորագրով միջազգային գիտաժողովը:

Առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918) հանգեցրեց
Օսմանյան, Ռուսական և Ավստրո-Հունգարական կայսրությունների
անկմանը, որը բերեց դրանց տարածքների աշխարհաքաղաքական
վերակազմավորմանը ի օգուտ հաղթանակած պետությունների:
ֆրանսիայի և Հայաստանի պատմական ուղիները կրկին հատվեցին
ցեղասպանությունից հետո Կիլիկիայի տարածքում հայկական
ազգային միավորի վերականգման Ֆրանսիայի կողմից տրված
խոստման արդյունքում:

Գիտաժողովի շրջանակներում հայ, եվրոպացի և ամերիկացի
մասնագետները կանդրադառնան հայ ժողովրդի և Օսմանյան
կայսրության տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների
համար այս կարևոր պատմական շրջանին, ինչպես նաև Առաջին
համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայի
քաղաքական դերակատարությանը Մերձավոր Արևելքում:
1918 թ. նոյեմբերի 11-ին կնքված Կոմպիենի զինադադարի 100-ամյակի
նախօրեին շուրջ 20 նշանավոր պատմաբաններ ու
աշխարհագրագետներ կվերլուծեն XX դարի սկզբի կարևոր և դեռևս
սակավ լուսաբանված էջերից մեկը և դրա հետ կապված
պատմաքաղաքական խնդիրները.
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայ
կամավորականների ընդգրկումը 1916 թ. ֆրանսիական բանակի
կազմում ստեղծված Արևելյան լեգեոնի շարքերում, որը
հետագայում ստացավ Հայկական լեգեոն անվանումը:
XX դարի սկզբին Մերձավոր Արևելքում Ֆրանսիայի
քաղաքական ներկայության ազդեցությունը Օսմանյան և
Ռուսական կայսրությունների անկումից հետո դրանց կազմում
գտնվող ազգերի և ժողովուրդների հետագա ճակատագրի վրա:
Սայքս-Պիկո համաձայնագրի և Մերձավոր Արևելքում
Ֆրանսիայի կառավարման մանդատի հնարավոր հետևանքները
տարածաշրջանի այժմյան կոնֆլիկտների համատեքստում:

Գիտաժողովի նիստերը տեղի կունենան Լիոնի քաղաքային
գրադարանում և Կաթոլիկ համալսարանում:

Լիոնի և Շրջակայքի Հայ Մշակոյթի Զարգացման Միութիւն  

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին
2. Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ստրասբուրգի Հայ համայնքի և ԵԽ հայազգի պաշտոնյաների հետ
3. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը
4. ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ընդունելություն Փարիզում
5. Վալանս. մանուկներու մշակոյթի արուեստանոցը այս անգամ նուիրուած էր Շարլ Ազնաւուրին
6. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
7. «Հայաստան» բառը շատ նուրբ ու հուզիչ զգացում է առաջացնում ֆրանսիացիների հոգում-Էմանուել Մակրոն
8. Ստրասբուրգ. Եվրոպայի խորհրդում նշվեց Հայաստանի Անկախության տոնը
9. Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում եւ Շամոնում՝ Մտքերի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է տասնյակից ավելի ընկերությունների ղեկավարների հետ
10. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: