ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արգելված տեսանյութ․ «Հանքարդյունաբերությունը սպառնալիք է Սյունիքի համար»

05 նոյեմբերի, 2013 | 18:42

bnapahpanakan chakatԱյս տեսանյութը դուք չեք գտնի համացանցում, քանի որ Youtube.com կայքում տեղադրվելուց ընդամենը մի քանի ժամ անց այն հանվել է կայքից՝ մեզ անհայտ պատճառներով։

Ամիսներ առաջ «ԱՐ» հեռուստաընկերությունը ներկայացրեց Սյունիքի մարզում հանքարդյունաբերության հետևանքով առաջացած աղետալի վիճակը լուսաբանող հաղորդում, որից հետո այն տեղադրվեց նաև համացանցում։ Սակայն ժամեր անց տեղադրված տեսանյութը անհետացավ համացանցից։ Ամենայն հավանականությամբ` պետական կամ մասնավոր որոշ օղակներ ջանք չեն խնայել, որ այդ տեսանյութում ներկայացված փաստերը հասանելի չդառնան հանրության լայն շերտերին։ Բարեբախտաբար, տեսանյութը ներբեռնվել է համացանցից, և փոխանցվել Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամներին, ինչի շնորհիվ հնարավորություն ունենք այն ներկայացնելու ձեր ուշադրությանը։

Սյունիքում իրականացվող հանքարդյունաբերական գործունեության ու դրա առաջ բերած բնապահպանական, առողջապահական և սոցիալական խնդիրների մասին պատմող փաստագրական տեսանյութ պատրաստվել է նաև Համահայկական բնապահպանական ճակատի անդամների կողմից, որի առաջին հանրային ցուցադրությունը տեղի ունեցավ ս/թ. հոկտեմբերի 8-ին Երևանում, իսկ այնուհետև նաև Լոս Անջելեսում, Վաշինգտոնում և Նյու Յորքում: Հայաստանում և նրա սահմաններից դուրս գործող համալսարաններում և կրթական օջախներում, Հայաստանի մի շարք մարզերում և Արցախում ցուցադրվելուց հետո ՀԲՃ-ի պատրաստած տեսաֆիլմը` վերնագրված «Հայաստանի կոտրվող ողնաշարը», նույնպես հասանելի կլինի համացանցում:

Արգելված տեսանյութը դիտեք այստեղ՝ http://www.youtube.com/watch?v=iBKfy4U8hmk

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

 

Ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/armecofront

Յութուբյան ալիք` http://www.youtube.com/user/armecofront

Էլ. փոստ` armecofront@gmail.com

 


Առնչվող նյութեր
1. Վարչապետ Փաշինյանը` Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Քաջարանում և Կապանում
2. «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրենի հայտարարությունը
3. Ամուլսարի վտանգների ֆինանսատեխնիկական պատասխանատուները․ ՀԲՃ
4. Լիդիանն Ամերիաբանկի հետ ստորագրել է 24 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` Ամուլսարի ծրագրում ներդնելու համար
5. Պոլիէթիլենային տոպրակներ և պլաստիկ շշեր՝ հարմարավետություն էկոլոգիայի հաշվին (առաջարկություններ). ՀԲՃ
6. ԲԱՑ ՆԱՄԱԿ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակին.ՀԲՃ
7. ՀԲՃ․ Կառավարության «պղնձամոլիբդենային» տրամաբանությունն է աջակցել հանքարդյունահանողներին, քանի որ մետաղների գները նվազել են
8. 10 հազար զինված էթնիկ ադրբեջանցիներ կհաստատվեն Սյունիքում,, . արոտավայրերի վարձակալությանն է անդրադարձել The Moscow Times-ը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Քիմիական զենքի կոնվենցիայի մասնակից պետությունների 23-րդ կոնֆերանսը
2.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
3.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
4.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
5.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
6.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
7.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
8.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
9.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
10.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: