ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արա Շիրազի հետահայաց ցուցահանդեսը Երեւանում

08 նոյեմբերի, 2017 | 13:00

Նոյեմբերի 11-ին` ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա քանդակագործ Արա Շիրազի հետահայաց ցուցահանդեսը:

Արա Շիրազը հայ նոր կերպարվեստի ամենավառ ներկայացուցիչներից է։ Նա հայ արձանագործության պատմության մեջ առանձնանում է իր ուրույն մտածելակերպով: Հետահայաց ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնել Արա Շիրազ արվեստագետի ստեղծագործական ողջ ուղին՝  շուրջ 90 աշխատանք (հեղինակի ընտանիքի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուներից):

Վարպետի վաղ շրջանի գրաֆիկական աշխատանքները ցուցադրվում են առաջին անգամ: Դրանք մեկ այլ տեսանկյունից են լուսաբանում Շիրազի արվեստը:

ՀՀ Ժողովրդական նկարիչ Արա Շիրազը/ Արամազդ Հովհաննեսի Կարապետյանը / ծնվել է 1941 թվականի հունիսի 8-ին Երեւանում,  մահացել է 2014-ի մարտի 18-ին։   Արա Շիրազը 20-րդ դարի հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին է։ 1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 19871993 թթ.՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ։


Առնչվող նյութեր
1. Վախճանվել է անվանի քանդակագործ,Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Շիրազը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: