ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արա Թադեւոսյան. Վարդան Մինասյանի ֆենոմենը

22 հոկտեմբերի, 2013 | 10:33

ara tadevosyanԵրեկ շատերը «ըմբոշխնում էին» Հայաստանի գրողների միության համագումարի տեսարանները եւ Գագիկ Ծառուկյան-Արթուր Բաղդասարյան իրական կամ հորինված «լեզվակռվի» մանրամասները, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարչիչ Վարդան Մինասյանը հեռանում է իր պաշտոնից:Կասեք` ի՞նչ կապ կա Վարդան Մինասյանի, գրողների ու քաղաքական գործիչների միջեւ: Փառք Աստծո, ոչ մի կապ էլ չկա: Փոխարենը, մեծ կապ կա Վարդան Մինասյանի ու իր սաների եւ մեր ժողովրդի միջեւ: Վերջին երկու տարիների ընթացքում հենց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն էր, որ միավորում էր բոլորիս եւ թույլ էր տալիս կտրվել զանազան կարեւոր ու անկարեւոր բաներից` ընտրություններից, գազի գնից, Մաքսային միությունից, Զորի Բալայանի նամակից…Հենց դրանում է կայանում Վարդան Մինասյանի ֆենոմենը, որին հաջողվեց անվստահության, զանազան բարդույթների, քծնանքի ու անպատժելիության մեջ եփվող հասարակությունում ստեղծել մի թիմ, որը, իրենից անկախ, դարձավ այն «հայկական երազանքը», որի կարիքն իսկապես շատ ունեինք:Իհարկե, Վարդան Մինասյանը, Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը եւ հավաքականի այլ անդամները սովորական մարդիկ են ու զերծ չեն թերություններից: Բայց նրանք, ի տարբերություն շատ-շատերի, չեն փորձում սուրբ ձեւանալ ու կարող են սովորել սեփական սխալների վրա: Հենց դա է պատճառը, որ հենց նրանց մենք նախընտրեցինք տաղանդավոր ու անտաղանդ գրողներին, ծախու եւ անինքնասեր քաղաքական գործիչներին, ագահ ու անկիրթ օլիգարխներին:Այո, հավաքականը նաեւ բոլորիս ծանր պահեր պարգեւեց, մասնավորապես, պարտվելով Մալթային: Շատերը հարձակվեցին Վարդան Մինասյանի վրա` հաշիվ պահանջելով: Անգամ նրանք, ովքեր բակում երբեք ֆուտբոլ չէին խաղացել կամ որեւէ անգամ մարզադաշտ չէին գնացել, սկսեցին խորը վերլուծություններ անել այն մասին, որ «Մինասյանը հասել է իր կարողությունների գագաթնակետին եւ պետք է հեռանա»: Հետո ջախջախեցինք Դանիային ու նորաթուխ «մեկնաբանները» նորից սկսեցին օվսաննա երգել գլխավոր մարզչին:Երկու տարի առաջ, Իռլանդիայի հավաքականից կրած պարտությունից հետո, գրել էի հետեւյալը.Ուզում եմ հավատալ, որ մեր հավաքականը չի «կոտրվի» այս պարտությունից հետո: Մի ամբողջ ժողովրդին հրաշքներ պարգեւող մարդիկ չեն կարող կոտրվել: Նրանք մեզ բոլորիս միավորեցին այնպես, ինչպես չի կարող միավորել որեւէ քաղաքական ուժ: Նրանք հայրենասեր դարձրեցին անգամ նրանց, ովքեր մտածում էին, որ հայրենասեր լինելը «ժամանակակից» չէ: Ամենակարեւորը` նրանք մեր մեջից հանեցին հերթական պարտության հուսահատ սպասումը: Երկու տարի անց ուրախ եմ արձանագրել, որ նրանք իսկապես չկոտրվեցին եւ այս ընտրական փուլում կրկին միավորեցին բոլորիս: Հիմա էլ մնում է հուսալ, որ հավաքականի տղաները նոր մարզչին կվստահեն այնպես, ինչպես վստահում էին Վարդան Մինասյանին:Վերջում էլ մեջբերեմ մի հատված Վարդան Մինասյանի մեր հարցազրույցից.«Այսօր Հայաստանում ֆուտբոլը դարձել է ազգային երեւույթ ու ազգային գաղափար: Այսօր մենք ունենք հավաքական, որի խաղացողները մտնում են դաշտ ու տալիս են իրենց ուժերի 100 տոկոսը: Երբեք չպետք է նրանցից երես թեքենք` անկախ խաղի արդյունքից: Թիմում այսօր խաղում են հայրենասերներ, եւ ես ուզում եմ, որ մենք միշտ երկրպագենք Հայաստանի ազգային հավաքականին` անկախ այն բանից, թե ինչ ֆուտբոլիստներ են խաղում, եւ ով է մարզիչը: Ես կարող եմ հավաստիացնել, որ մեր թիմը միշտ անելու է առավելագույնը: Ֆուտբոլը Հայաստանում մարդկանց մեջ հավատ է արթնացրել, ու ես հուսով եմ, որ այդ հավատը երկար կմնա»:

Արա Թադեւոսյան

Մեդիամաքս-ի տնօրեն


Առնչվող նյութեր
1. ՊՐԱՀԱ. Հայ պատանի ֆուտբոլիստներին դիմավորեցին Հենրիխ Մխիթարյանի մեծարմամբ
2. Հայկական թիմը հաղթել է Էստոնիայի Diplomat Cup 2017 մրցաշարում
3. Չեխահայերի Յիհլավայի ֆուտբոլի թիմը գրավեց առաջին տեղը՝ Ավստրիայում անցկացված մրցաշարում
4. Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ
5. Վանաձորում բացվեցին նոր տեխնոլոգիական կենտրոնը եւ ֆուտբոլի ակադեմիան
6. Ընկերական պարտություն.Չեխիա-Հայաստան 3։0
7. Չեխիա-Հայաստան ֆուտբոլային ընկերական խաղը՝ օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլավում
8. Զոհվել է իսպանաբնակ հայ ֆուտբոլիստ Գոռ Կարապետյանը
9. Հենրիխ Մխիթարյան՝ «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ». հարցազրույցներ, նամակներ, նոր պայմանագիր
10. ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ` ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ՝ 42 միլիոն եվրո տեղափոխման համար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: