ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արա Գյուլերի թանգարան Թուրքիայում

22 օգոստոսի, 2018 | 11:19

Արա Գյուլերի (Արա Գյուլերյան) և «Դողուշ» հոլդինգի միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրով Թուրքիայում բացվել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը:

«Էրմենիհաբերի»  հաղորդմամբ, Ստամբուլի եվրոպական հատվածում գտնվող Բոմոնթի գարեջրի գործարանի պատմական շենքում տեղակայված թանգարանի առաջին այցելուների դատին է հանձնվել «Սուլող մարդը» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են արխիվային լուսանկարներ, պատմվածքներ, նոթեր, տեսանյութեր, անձնական իրեր:

Գյուլերը համարվում է Թուրքիայում լուսանկարչության հիմնադիրը, ինչի համար էլ ստացել է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» անունը: Նա 800.000 լուսանկարների հեղինակ է:

Բացման արարողության ժամանակ տոնել են նաև Գյուլերի 90 -ամյակը:

Աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ ծնվել է 1928 թ. Ստամբուլում՝ հայկական Բեյօղլու՝ Բերյայի թաղամասում:

Հիշեցնենք նաեւ, որ 2017թ. նոյեմբերի 24-ից մինչեւ  2018թ. հունվարի 28-ը Պրահայի Լեյցիա պատկերասրահում/Leica Gallery Prague/  բացվել էր Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը։

 

Օրեր

Ստորեւ ՝ լուսանկարներ Պրահայի ցուցահանդեսից


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է
3. Ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանին
4. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
5. Կարո Փայլանն ու Մարգար Եսայանը ընտրվեցին Թուրքիայի խորհրդարանի անդամ
6. Պրահայում բացվեց Գարիկ Ավանեսյանի ,,Բանգլադեշ,, ցուցահանդեսը
7. Բանգլադեշը Գարիկ Ավանեսյանի անհատական ցուցահանդեսում՝ ապրիլի 3-ից Պրահայում
8. Թուրքիայում համացանցով կարող ես պարզել նախնիներիդ ազգությունը
9. Պոլսոյ Կուսակալութիւնը Անվաւեր Նկատեց Պատրիարքի Տեղապահին Ընտրութիւնը
10. Թուրք պատգավորների հերթական հարձակումը Փայլանի վրա

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: