ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Լիդիցեի հուշահամալիր

24 օգոստոսի, 2018 | 21:52

Օգոստոսի 23-ին պաշտոնական այցով Չեխիայում գտնվող Հայաստանի ԱԺ պատվիրակությունը՝ Արա Բաբլոյանի գլխավորությամբ այցելել է նաեւ Չեխիայի Կլադնոյի շրջանում գտնվող Լիդիցե հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լիդիցեում զոհված 82 երեխաների հիշատակին:

Շրջայց կատարելով հուշահամալիրի տարածքում՝ հայ խորհրդարանականների պատվիրակությունը Արա Բաբլոյանի գլխավորությամբ Լիդիցեի վարդերի պուրակում վարդ է տնկել՝ ի հիշատակ զոհված 82 երեխաների:

Արա Բաբլոյանը շեշտել է, որ եթե ինչ-որ առումով մարդկային միտքն ընդունում է, որ պատերազմի ժամանակ զոհվում են մարդիկ, ապա որեւէ կերպ չի կարող ընկալել երեխաներին միտումնավոր վերացնելու հանգամանքը:

Հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը նշել է, որ նման ողբերգությունները վաղեմության ժամկետ չունեն եւ միշտ պետք է դատապարտվեն: Ի նշան զոհերի հիշատակի հավերժության՝ Արմեն Ռուստամյանը Լիդիցեի ողբերգությունը վերապրածներից մեկին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ Անմոռուկ է նվիրել:

Հայկական պատվիրակությունը հուշահամալիրի թանգարանում ծանոթացել է աշխարհի տարբեր երկրների, այդ թվում Հայաստանի երեխաների կողմից զոհված երեխաների հիշատակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված նկարներին:

parliament.am


Առնչվող նյութեր
1. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
2. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
3. Ռադեկ Վոնդրաչեկ-Արա Բաբլոյան հանդիպում Պրահայում
4. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
5. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
6. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
7. 100 տարի առաջ այս օրը գումարվել է անկախ Հայաստանի խորհրդարանի Առաջին նիստը
8. Անդրեյ Դանկո. Հանձինս Հայաստանի՝ Սլովակիան ունի լավագույն գործընկեր եւ բարեկամ
9. Սլովակիան ակտիվորեն կաշխատի ՀՀ քաղաքացիների մուտքը շենգենյան գոտի ազատականացնելու ուղղությամբ.վարչապետ Ռոբերտ Ֆիցո
10. Լեհաստանի Սենատն ընդունել է բանաձեւ՝ ի նշանավորումն այդ երկրում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: