ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արարատ Կոնյակն ու Ուիսթոն Չերչիլը

03 հունվարի, 2016 | 10:57

ARARAT՜՜Փայփայիր երազներդ, բայց իրականությունը մի անտեսիր՜՜
Ուինսթոն Չըրչիլ
Ուինսթոն Չըրչիլի մահվան 50-ամյակին առիթով, 2015 թ.ի Հոկտեմբերի 29ին Սոթբիսի աճուրդասրահում տեղի ունեցավ վաճառք, հովանավորությամբ եւ մասնակցությամբ Մոնակոյի Արքայազն, Իշխան Ալբերի։ Աճուրդի գլխավոր
կազմակերպիչներն էին Արքայազն Ալբերը, Միացյալ Թագվորության Մոնակոյի Դեսպան Էվելին Ջենդան եւ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգիսյանը։
Աճուրդի հանվել էին Չըրչիլի սիրած խմիչքները, սիկարները, հայտնի վաճառանիշերով (brand) հագուստները եւ բազմաթիվ այլ իրեր։Աճուրդից գոյացած հասույթն ամբողջությամբ հատկացվելու էր Արքայազն Ալբերի
բարեսիրական նախաձեռնություններին, ինչպես՝ կլիմայական
փոփոխությունների ազդեցության նվազեցում, բիո-բազմազանության
պահպանում ¢ անապատցման դեմ պայքար։
Աճուրդի ընթացքում ամենից շատ ուշադրության արժանացան ծանոթ
քանդակագործ Օսկար Նեմոնի հեղինակած Չըրչիլի կիսանդրին եւ
տասնամյակների հնություն ունեցող մի շիշ հայկական ՜՜Արարատ՜՜ կոնյակը,
որի պատմությունը բավական ուշագրավ ¢ հետաքրքրական է։ Տարիներ առաջ,
70 տարեկան այդ եզակի կոնյակը վաճառքի էր հանվել Քրիսթիս աճուրդատան
կողմից եւ ապահովել՝ ավելի քան 15 հազար անգլիական սթերլին։ Համաձայն
գոյություն ունեցող փաստաթղթերի, այդ շիշը լեցվել էր նույն այն
տակառներից, որոնցից ժամանակին Սթալինի կարգադրությամբ կոնյակ էր
ուղարկվել Չըրչիլին։ Կոնյակի այդ բացառիկ շիշը աճուրդին տրամադրել էր
Դոկր. Արմեն Սարգիսյանը։
Աճուրդասրահում հավաքվել էին արիստոկրատիայի վերնախավի բազմաթիվ
ներկայացուցիչներ։ Ինչ որ տեղի ունեցավ աճուրդի ընթացքում՝ գերազանցեց
բոլորի ակնկալությունը. 70 տարեկան կախարդական հեղուկը վաճառվեց 80
հազար անգլիական սթերլինի, որը համապատասխան է 120 հազար
ամերիկյան դոլարի…։
Աճուրդի մասնակիցները անընդհատ զարմանքով եւ հիացմունքով խոսում էին
Հայաստանի մասին։ Մառախլապատ Ալբիոնում հայկական կոնյակի այս աննախընթաց
հաջողությունը հույս ունենք՝ կնպաստի ՜՜Արարատ՜՜ վաճառանշի համբավի
տարածմանը։
Ե՞րբ եւ որտե՞ղ է Չերչիլը առաջին անգամ խմել ՜՜Արարատ՜՜
հայկական կոնյակը
Վիվիենը, տիկինս ու ես երկար տարիներ, դեռ 70-ական թվականների սկզբից
վայելել ենք Չըրչիլի դստեր, Սարա Չըրչիլի բարեկամությունը։ Երբ առաջին
անգամ ընթրիքի էր հրավիրվել մեզ մոտ՝ Սարան հյուրասրահում դաշնամուրի
վրա նկատեց հայկական ՜՜Արարատ՜՜ կոնյակը ։ Զարմանքով նայեց շշին եւ
ուրախութեամբ ասաց.
՜՜1945ից մինչեւ իր մահը՝ հայրս այս կոնյակն էր խմում՜՜։
Սարան ապա պատմեց թէ Չըրչիլը ե՞րբ եւ որտե՞ղ է առաջին անգամ խմել
՜՜Արարատ՜՜ կոնյակը։
1945 Փետրվար ամսին, Յալթայի Կոնֆերանսի ժամանակ, ընթրիքից հետո
Ստալինը հարցնում է Չըրչիլին, թե կցանկանա՞ որեւէ ոգելից ըմպելիք խմել՞ ։
՜՜Սիկարի հետ սովորություն ունեմ կոնյակ խմելու՜՜, լինում է Անգլիայի
վարչապետի պատասխանը։

Չըրչիլին հրամցնում են Հայաստանի լավագույն կոնյակը, ՜՜Արարատ՜՜ը։
Սարայի խոսքերով՝ հայրը ՜՜սիրահարվում է՜՜ հայկական կոնյակի վրա եւ
հարցնում իր հյուրընկալից՝ թե որտեղի՞ց կարող է մի քանի շիշ գնել դրանից։
Ստալինի կարգադրությամբ Միացյալ Թագավորությունում Խորհրդային
Միության դեսպանությունն ամեն ամիս մի սնտուկ (12 շիշ) կոնյակ է ուղարում
Չըրչիլին։
՜՜Հայրս մահացաւ, պատմում է Սարան, բայց մենք շարունակեցինք ամեն ամիս
մի սնտուկ նույն այդ հայկական կոնյակից ստանալ ։ Տարիներ անց`
պաշտոնյաներից մեկը անդրադառնում է, որ դեսպանությունը ամբողջ մի
տասնամյակ մահացած Չըրչիլին կոնյակ է ուղարկել…։ Դժբախտաբար այդ
օրվանից հայկական կոնյակի մեր աղբյուրը ցամաքեց…։ Ի միջի այլոց,
աւելացրեց Սարան, ես եւս հորս չափ սիրում էի ՜՜Արարատ՜՜ հայկական
կոնյակը՜՜։
Ընթրիքի ավարտին, ՜՜կոնյակից այրիացած՜՜՜՝ ՜՜Արարատ՜՜ մակնիշով միայն
դադարկ շիշն էր մնացել ճաշասեղանի վրա…։
Ասատուր Գյուզելյան
Լոնդոն, Դեկտեմբեր 2015


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: