ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Արարատից Ֆուձիյամա» խորագրով համերգ Վիեննայում. ճապոնահայ ջութակահար Կարեն Իսրայելյանի ելույթը

14 նոյեմբերի, 2016 | 11:46

ՎԻԵՆՆԱ. -Նոյեմբերի 9-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունն Ավստրիայում Ճապոնիայի դեսպանության հետ համագործակցությամբ «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր «Արարատից Ֆուձիյամա» (From Ararat sar to Fuji san) խորագրով համերգ, որը տեղի ունեցավ «Japan-Europe Ensemble Cultural Fusion Tour» նվագախմբի հյուրախաղերի շրջանակներում:arman kirakosian austria

Ճապոնահայ ջութակահար Կարեն Իսրայելյանի գլխավորությամբ նվագախումբը Վիեննայի հանդիսատեսին ներկայացրեց եվրոպական և հայկական ժողովրդական ու դասական երաժշտության սեփական մշակումները՝ ճապոնական ավանդական նվագարանների ուղեկցությամբ:

Միջոցառմանը ներկա էին Ավստրիայում Ճապոնիայի դեսպանության աշխատակիցներ, ավստրիացի մշակութային ու հասարակական գործիչներ, համերգի կապակցությամբ Ճապոնիայից ժամանած մեծ թվով այցելուներ, ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ:

austria hay chaponakanՀամերգին բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով անդրադարձավ հայ-ճապոնական պատմական կապերին, Հայաստանի անկախության վերականգնումից հետո դինամիկ կերպով զարգացող մշակութային հարաբերություններին, վերջին շրջանում տեղի ունեցած միջմշակութային հետաքրքիր նախագծերին:

Նա հանդիսատեսին ներկայացրեց նաև ճապոնահայկական այդ յուրահատուկ նախագծի կայացման պատմությունը, խոսեց 2013թ-ից ի վեր նմանատիպ նախագծերի շրջանակներում Երևանում և Տոկիոյում հաջողությամբ անցկացված համերգների մասին:

Այնուհետև, Հայաստան կենտրոնի այցելուները ունկնդրեցին Բախի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և ճապոնացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումները:

Orer.eu

austria hay chaponakan hamergaustria hay chaponakan 2016


Առնչվող նյութեր
1. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
2. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
3. Հայ-բուլղարական բարեկամությանը նվիրված մշակութային միջոցառում Սոֆիայում
4. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
5. Սարգիս Մարտիրոսյանը՝ Ավստրիայի ծանրամարտի թիմային առաջնության հաղթող
6. Viennacontemporary ժամանակակից արվեստի ցուցահանդեսում «Կիզակետում Հայաստանն է» (Focus:Armenia) պավիլիոնի բացումը
7. Արման Կիրակոսյանը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի նախագահի տեղակալ
8. Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
9. Մրցույթ- փառատոներ, որոնք ճանապարհ են բացում դեպի մեծ բեմեր…
10. Մինչեւ տարեվերջ կընդունվեն կինոյի եւ թանգարանների մասին օրենքները. Լիլիթ Մակունցն ամփոփել է 100 օրը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: