ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արարատը` մեր հույսի և հավատի պատվարը վրձնահարվածներում Շմավոն Շմավոնյանի հստակ ասելիքը և գույները

29 ապրիլի, 2015 | 06:47

smavon smavonyan bookՀայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրյակին` <<Էդիթ-պրիտ>> հրատարակչությունը իրականացրել է ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի <<Արարատ>> պատկերագրքի երկրորդ՝ բարելավված հրատարակությունը:

Այստեղ տեղ են գտել ճանաչված նկարչի Մասիսապատումը` 40 գեղանկարների լուսանկարների տեսքով:
Պատկերագիրքը առաջինների թվում թերթելու և ընթերցողին ներկայացնելու հնարավորություն է ունեցել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը:

Գաղտնիք չէ, որ Արարատը մեր ակունքների ու արմատների, մաքառումների ու պայքարի, լինելության և երազանքների, հույսի և հավատի լեռն է, առանց որի իր կյանքը չի պատկերացնում և ոչ մի հայ՝ անկախ նրանից, թե որտեղ է ապրում ու գործում՝ հրաշափառ Մասիսների հայացքների ներքո, թե՞ նրանից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ հեռավոր Լոս-Անջելեսում կամ Սիդնեյում, որովհետև բիբլիական սարն ամեն մեկիս սրտում է և այս դեպքում՝ ավելի շատ գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանի, ով ստեղծել է Մասիսների մի հրաշալի շարք՝ իր պատկերային և գունաերանգային հետաքրքիր լուծումներով։ Իսկ դրանք այնպիսին են, որ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր Մասիսը՝ տարբեր եղանակներում ու ժամանակներում, հոգեվիճակներում և տրամադրություններում։
Ամեն մի էջում ոչ միայն Շմավոն Շմավոնյանի գեղանկարն է, այլև մեր ազգի մեծերի կամ մեր բարեկամների Արարատների մասին հակիրճ խոսքը` երեք լեզուներով` հայերենով, ռուսերենով ու անգլերենով: Այսինքն, Շմավոն Շմավոնյանի Մասիսապատումին զուգահեռ, հեղինակը ներկայացնում է բանաստեղծություններ, տպավորություններ, դատողություններ, ասույթներ` նվիրված Բիբլիական լեռանը:
Ահավասիկ, դրանցից մեկը (ռուս բանաստեղծ Եվգենի Եվտուշենկո)¬

Այստեղ հորդում են ամեն մի հայի համար
Հարազատ մտքեր.
… Ես գիտեմ
Մի օր աշխարհից արար
Կջնջվեն սահման ու սահմանագիծ,
Լոկ ծիածա՜նը կկապի կամար,
Եվ ես … Մասիսը կսեղմեմ կրծքիս:
Այնքան հուզական, տպավորիչ և ազդեցիկ է Շմավոն Շմավոնյանի Մասիսապատումը, որ պատկերագրքում զուգահեռաբար ներկայացվող <<Հայրենի աշխարհ>> բնանկարների շարքը գալիս ձուլվում է այդ ամենին, լրացնում հեղինակի մտքերն ու ուղերձները, սուրբ լեռան գույները:
Նաև դրանով Շմավոն Շմավոնյանի Մասիսապատումը գեղարվեստական երևույթ է դառնում, երբ արվեստասերի ընկալման համար նոր նրբերանգներ ունեցող հորիզոններ են բացվում՝ մեկը մյուսից բխող, մեկը մյուսից սկսվող, լրացնող ու շարունակվող։
Կարծեմ օտար բանաստեղծներից մեկն ասել է, որ ՙՄասիսը սար չէ, գոյությունն է հայ ժողովրդի՚։ Հենց այս է, որ որպես չարձանագրված բնաբան կա Շմավոնյանի բոլոր վրձնահարվածներում, քանի որ Արարատները արդեն նրա ստեղծագործական ձեռագրի և ասելիքի մի անբաժանելի մասն են դարձել, ու այս ինքնատիպ պատկերագիրքը եզակի հնարավորություն է, որպես ինքնատիպ աղոթագիրք ունենալ Շմավոն Շմավոնյանի ստեղծագործության այս կարևոր շերտը՝ ինքնատիպ ուղերձներ ունեցող պատկերների տեսքով։
Անկախ նրանից, թե այդ պատկերները որտեղից է վրձնել արվեստագետը՝ Վերին Արտաշատի հայրական տան բակից, թե Հրազդան գետի բարձրադիր ափին գտնվող տարածությունից։ Վերիջն շրջանում Մասիսը տեսնելու և ընկալելու երրորդ տարածքն էլ է գտել գեղանկարիչը՝ Վայոց ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղի մերձակայքից կամ Երասխից Սևակի ծննդավայր տանող ճանապարհի ոլորաններից։
Գուցեև այժմ, երբ Արարատները սահմանից այն կողմ են, Շմավոն Շմավոնյանի պատկերագիրքն իր նմանը չունեցող Նարեկ է, սպեղանի մեր վիրավոր հոգու և էության, Հայոց մեծ եղեռնի 100-ամյա այն արձագանքների, որոնք երբեք չեն մարել և իրենց անդրադարձն ունեն հայոց օջախներում, քանի դեռ մեր հայրենիքի մի մասը կորուսյալ է, ամենամեծ հույսն ու հավատը ձյունափառ Արարատներն են, որոնք այնքան մեծ վարպետությամբ մեզ է ներկայացնում հույսի և հավատի հզոր լիցքեր ունեցող գեղանկարիչը։
Օրինաչափ է, որ ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանն իր գեղեցիկ ու բովանդակալից ալբոմի երկրորդ հրատարակությունը նվիրում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին։

Սերգո Երիցյան
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


Առնչվող նյութեր
1. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
2. ՎԱԶՕ-ի ցուցահանդեսները Ֆրանսիայում
3. Ապրիլի 12-ից Արաքսյա Ղազարյանի ցուցահանդեսը Պրահայում
4. Լոնդոնում բացվել է մանկագիր Նունե Սարգսյանի կտավների ցուցահանդեսը
5. Պրահայում 794 հազար եվրոյով վաճառվել է Այվազվոսկու ,,Փոթորիկ ծովում,, կտավը
6. Հոկտեմբերի 26-ին Լիլիթ Սողոմոնյանի ցուցահանդեսը՝ Պրահայի InterArtGalleryGor ցուցասրահում
7. Բուլղարահայ Պետիկ Պետրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում
8. Աջակցություն ուսուցիչներին . գործարար եւ բարերար Հովսեփ Թոքատը Լոռիում
9. Օտարազգի նկարիչները ճանաչեցին Հայաստանի գույները
10. Գեղանկարիչ Մհեր Էվոյանը՝ Նյու Յորքի Չելսեա միջազգային մրցույթ-ցուցահանդեսում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: