ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արայիկ Հարությունյան. Շնորհակալ ենք բոլոր կամավորներին, նրանց, ովքեր կանգնեցին և ովքեր պատրաստ էին կանգնելու Արցախի պաշտպանության դիրքերում

22 մայիսի, 2016 | 08:07
arayik harutuinianԱրցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 19-ին աշխատանքային այցով մեկնել է  Շահումյանի շրջան՝ դիրքապահներին հանդիպելու և շրջանի տնտեսական ծրագրերին ծանոթանալու նպատակով:
Արայիկ Հարությունյանը այցելել է շրջանում գտնվող զորամասերից մեկը, որտեղ ողջունել է տեղի զինվորականներին և գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի գլխավորությամբ ապրիլյան առաջին օրերից Արցախում գտնվող երկրապահ կամավորականներին:
Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, ասել է.
«Ապրիլի 2-ից մինչև վերջին օրերը հայկական երկու պետությունների համար  պատմական փուլ էր: Ադրբեջանը փորձում էր ստուգել Արցախի բանակի  մարտունակության աստիճանը, և նրանք հասկացան, որ ոչ միայն մեր բանակը, այլ նաև ողջ հայ ազգը պատրաստ է պատերազմի: Իհարկե, առաջնագծում հիմնական դերակատարը հայկական բանակն է, բայց այսօր բոլորս ենք բանակային, բոլորս ենք զինվոր:
Ադրբեջանը հասկացավ, որ իր դիմաց կանգնած է երեք միլիոն զորք, հայկական մեծ սփյուռք, որն ամեն քայլափոխի պատրաստ է աջակցելու հայրենիքին: Մայր Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններից բազմաթիվ կամավորներ շտապեցին Արցախի առաջնագիծն ամրացնելու: Շատերը պատրաստակամ էին գալու Արցախ, սակայն մերժեցինք նրանց, քանի որ դրա կարիքը չկար: Շնորհակալ ենք բոլոր կամավորներին, նրանց, ովքեր կանգնեցին և ովքեր պատրաստ էին կանգնելու Արցախի պաշտպանության դիրքերում:
Կուզենայի խորին շնորհակալություն  հայտնել մեր ժամկետայիններին, որովհետև այսօր տասը միլիոն հայ դրական առումով մոռացել է բոլորին և հպարտանում է  18-20 տարեկան հայորդիներով, հպարտանում է մեր սպաներով: Նրանք թույլ չտվեցին հակառակորդին ավելի լայնածավալ գործողություններ կատարելու, մեր ժամկետայինները հարցը լուծել են ինքնուրույն և կարճ ժամկետում»:
arayik harutuinian 2Այնուհետև Գործադիր իշխանության ղեկավարն այցելել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի կողմից կառուցվող՝ 7 ՄՎտ հզորությամբ «Լև-1»  և «Մեչտա» ՍՊԸ-ի կողմից կառուցվող՝ 11 ՄՎտ հզորությամբ «Ջերմաջուր» փոքր ՀԷԿ-երի շինհարթակներ և ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Ա. Հարությունյանը կարևորել է շրջանի ջրային ներուժի արդյունավետ օգտագործման նշանակությունը՝ հայտարարելով, որ առաջիկա տարիներին զգալիորեն ավելացվելու է հիդրոէլեկտրակայանների քանակը:
Այցի շրջանակում Ա. Հարությունյանը եղել է նաև Քարվաճառ քաղաքում, որտեղ շրջանի և համայնքների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել: Նա, մասնավորապես, հետաքրքրվել է համայնքներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքով, ինչպես նաև պատասխանել է համայնքների ղեկավարների կողմից բարձրացված հարցերին:
«Այս տարի մթերող ընկերությունների կողմից շարունակվելու է շրջանում մշակվող մրգերի և բանջարեղենի մթերման գործընթացը: Կառավարությունն այդ հարցում աջակցելու է համայնքներին, որպեսզի ժամանակին հավաքված բերքը հասցվի գործարաններ՝ առանց քանակական սահմանափակումների»,- հանդիպմանը հայտարարել է վարչապետը՝ հորդորելով համայնքապետներին այդ հարցում ավելի ակտիվ ու կազմակերպված աշխատանք իրականացնել:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Առնչվող նյութեր
1. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին` հրաժարականի առիթով
2. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
3. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
4. Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան
5. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
6. Նազարէթ Սրմաքեշ. Նիկոլ Փաշինեանի խաղաղ յեղափոխութեան 100 օրուայ առիթով
7. Մայիսից սկսած՝ ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում. վարչապետը հանդիպել է Տավուշի մարզի բնակիչներին
8. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
9. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
10. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: