ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արայիկ Խանդոյանին ծեծել են 10-15 հոգով և հերթով. պաշտպան

Եթե իշխանության ներսում կան խելամիտ մարդիկ, պետք է կանգնացնեն այս խելահեղությունը, և պատժեն մեղավորներին
29 հունիսի, 2017 | 19:27

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ենթարկվել է խոշտանգման։

Այսօր նրան տեսակցելուց հետո հայտարարեց պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Նրա խոսքերով՝ Արայիկ Խանդոյանն այդ մասին չի ցանկանում բարձրաձայնել, բայց նա նաև ուղեղի ցնցում է ստացել։

Արայիկ Խանդոյանը պաշտպանին պատմել է, որ իրեն ծեծել են 10-15 հոգով և հերթով։ Իսկ ամեն ինչ սկսկվել է այն ժամանակ, երբ նա բարձրաձայնել է, թե ինչու են Արեգ Կյուրեղյանին և Մխիթար Ավետիսյանին ծեծում։
Այսօր Պապիկյանը տեսակցել է նաև Աշոտ Պետրոսյանին։ Վերջինս փոխանցել է, որ երեկ առավոտվանից, իրենց դատարան բերելիս նկատվել է ագրեսիվ վերաբերմունք, և մտածել են, որ անպայման սադրանք է տեղի ունենալու։ Այս մասին հայտնում է a1plus.am-ը։

Իր հերթին «Արար» հիմնադրամի խորհրդի նախագահ, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Ես «Սասնա Ծռերի» համակիրը չեմ, ու համարում եմ, որ ցանկացած բռնություն ի վերջո ծնում է մեկ այլ բռնություն, և չի կարող լուծում տալ մեր երկրի և ազգի առաջ կանգնած խնդիրներին։ Բայց եթե Արա Խանդոյանին ծեծի ենթարկելու մասին լուրերը ճիշտ են, ապա այն իրականացնողները, և իրականացնողներին ոգեշնչողները, պարզապես ողորմելի վախկոտներ ու տխմարներ են, ու իրենց գործողություններով ծնում եմ բռնության նոր ալիք, որը իրենցից շատերին կարող է սրբել այս անգամ։

Եթե իշխանության ներսում կան խելամիտ մարդիկ, պետք է կանգնացնեն այս խելահեղությունը, և պատժեն մեղավորներին։ Մեր ժողովուրդը իր հիմանկան մասով օրինապահ է և պատրաստ է ենթարկվել օրենքին և այն ներկայացնող պաշտոնյային, եթե այդ օրենքը գործում է հավասարապես բոլորի համար։ Սակայն եթե պաշտոնական դիրքը օգտագործվում է նույն այդ օրենքը բռնաբարելու և քաղաքական հակառակորդների հետ ուժային հաշվեհարդար տեսնելու համար, այլևս չի լինի մեր կյանքում ոչ օրենք, ոչ էլ օրենքի անունից գործող լեգիտիմ պաշտոնյա։ Կուզեի սխալվել, և այդ օրը երբեք չտեսնել։ Այս մասին փոխանցում է aniarc.am-ը։ 

 


Առնչվող նյութեր
1. Սասնա Ծռերը աջակցում են վարչապետի արտակարգ գործողություններին
2. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
3. Քաղբանտարկյալների աջակցության կոմիտեի նամակը՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին
4. Ժառանգությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Հաց բերողին եւ մյուս բոլոր քաղբանտարկյալներին
5. «ՊԱՀԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ Է, ԼՌԵԼՆ` ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ». ԲՈՂՈՔԻ ԵՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑ ԲԵՌԼԻՆՈՒՄ
6. ՊԱՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԱՅՆՊԵՍ Է ԽՈՍԵԼ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ, ՈՐ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԼԱՑ ԵՆ ԵՂԵԼ
7. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը հրաժարվել է բժշկական օգնությունից
8. Զինված խմբի անդամները հանձնվեցին իշխանություններին
9. Հակադիր ու տարատեսակ տրամաբանութիւններ.Հայացք Փարիզից
10. Երեւան. Ոստիկանությունը գիշերվա կատարված դեպքերի մասին տեսանյութ է տարածել

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: