ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արամ Խաչատրյանի 110- ամյակը նշվեց Պրահայի ,,Լիխտենշտեյնյան պալատում,,՝ ,,Խաչատրյան Տրիո,, եռյակի մասնակցությամբ

17 նոյեմբերի, 2013 | 15:01

Praha trio 1ՊՐԱՀԱ- ,,Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները թանկարժեք ներդրում են դասական երաժշտության համաշխարհային շտեմարան,,- այս խոսքերով սկսեց նոյեմբերի 16-ին Պրահայի Լիխտենշտեյնյան պալատի համերգային դահլիճում աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ-երեկոն Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Դեսպանի գնահատմամբ, Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության միջոցով praha trio despanհայ երաժշտությունը և արվեստը մատչելի են դարձել աշխարհի համար։

Այնուհետեւ բեմ մտան ,,Խաչատրյան Տրիո,, եռյակի անդամները՝ միջազգային մրցույթների դափնեկիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանի տնօրեն, հայտնի դաշնակահար Արմինե Գրիգորյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, Սպիվակովի ,,Մոսկվայի վիրտուոզներ,, նվագախմբի նախկին անդամ, հայտնի ջութակահար Կարեն Շահգալդյանը եւ եռյակի համահիմնադիր, Հայաստանի Praha trio dahlichֆիլհարմոնիկ նվագախմբի երկրորդ կոնցերտմեյստեր, հայտնի թավջութակահար Կարեն Քոչարյանը։

Համերգային ծրագրում հնչեցին նախ Ռախմանինովի եւ Դվորժակի, իսկ այնուհետեւ երկրորդ բաժնում՝ Առնո Բաբաջանյանի եւ Արամ Խաչատրյանի հանրահայտ ստեղծագործություններից։ Հանդիսատեսը բուռն ծափահարություններով էր ընդունում յուրաքանչյուր կատարում։ Համերգն իրենց ներկայությամբ պատվել էին Չեխիայի նախագահական Praha trio orerապարատի, արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի ու սենատի անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, արվեստագետներ, երաժիշտներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Խաչատրյանական երաժշտության փառահեղ կատարումից հետո կրկին բեմ բարձրացավ Հայաստանի դեսպանը եւ անակնկալ մատուցեց Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Արմինե Praha trio namakԳրիգորյանին։ Նրան հանձնվեց կինոսցենարիստ Հայկ Մարտիրոսյանի հորը՝ արեւելագետ Նշան Մարտիրոսյանին 1947 թվականին Պրահայում Արամ Խաչատրյանի կողմից հայերենով գրված մի նամակ, որը դեռ 2002 թվականին մեծ կոմպոզիտորի 100 ամյակի կապակցությամբ տպագրվել էր ,,Օրեր,, ամսագրում եւ գտնվում էր ամսագրի արխիվում։ Համերգին ներկա էր նաեւ կինոսցենարիստ Հայկ Մարտիրոսյանը։

Praha despan namakԽաչատրյանական համերգը, որ կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ դեսպանության եւ տասնյակից ավելի գործարարների աջակցությամբ, ավարտվեց տոնական ընդունելությամբ, իսկ նախագիծը իրականություն դարձնելու ջանքերի համար հատուկ շնորհակալության է արժանի Չեխիայում ՀՀ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան։

Praha Trio 16 11 2013Հակոբ Ասատրյան, Պրահա

 Orer.eu

,,Խաչատրյան եռյակի,, երաժիշտների հետ ,,Օրեր,, ամսագրի հարցազրույցը կարդացեք մեր ամսագրի առաջիկա համարում։

xachatryan MahdalPraha trio 3Լուսանկարները՝ Օրեր-ի, ՀՀ դեսպանության եւ Մարտին Մահդալի


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
3. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
4. Հայ-իսպանական երեկո Պրահայում. Կերգեն նաեւ հայ երգիչները
5. Մեկնարկեց Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը
6. «Եկեղեցեաց Գիշեր» նշուեցաւ Պրահայի մէջ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի այցը Ս. Ղազար
7. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
8. ՊՐԱՀԱ. ,,Գուրմետ Հաուսը,, ներկայացրեց Հայաստանը՝ դեսպանությունների փառատոնում
9. Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը
10. Չեխահայությունը նշեց Ապրիլի 24-ը. Երթ, ժամերգություն եւ համերգ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: