ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արամ Ա. Կը Մերժէ Երուսաղէմը Իսրլայէլի Մայրաքաղաք Նկատելու Մասին Նախագահ Թրամփի Յայտարարութիւնը

08 դեկտեմբերի, 2017 | 10:02

7 Դեկտեմբեր 2017ին, Արամ Ա. վեհափառը, Լիբանանի Հանրապետութեան նախագահին տուած այցելութեան ընթացքին, նախագահին եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր ժողովը ներկայացնող պատուիրակութեան առջեւ անդրադառնալով Միացեալ Նահանգներու նախագահի յայտարարութեան՝ մերժեց Երուսաղէմը Իսրայէլի մայրաքաղաք նկատող Միացեալ Նահանգներու մօտեցումը, որ չի համապատասխաներ միջազգային օրէնքի արդարութեան ու պատմական իրողութեան:

Միաժամանակ, հայրապետը շեշտեց, թէ Երուսաղէմը պէտք է մնայ բաց քաղաք միաստուածեան երեք կրօններուն առջեւ՝ հրէական, քրիստոնէական ու իսլամական, եւ յիշեալ կրօններուն իրաւունքները պէտք է միշտ պաշտպանուած ըլլան Երուսաղէմի մէջ:

Լիբանանի Հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աուն, իր կարգին շեշտեց Լիբանանի կեցուածքը Երուսաղէմի գծով՝ նոյնպէս մերժելով Միացեալ Նահանգներու նախագահին յայտարարութիւնը:

Կաթողիկոսին գլխաւորած պատուիրակութեան մաս կը կազմէին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան թեմերու առաջնորդ սրբազանները եւ պատուիրակութեանց ներկայացուցիչները:

Հայրապետը իր խօսքին մէջ անդրադարձաւ նաեւ մեր եկեղեցւոյ ազգային նկարագիրին ու ժողովրդանուէր ծառայութեան եւ ընդհանրապէս Սփիւռքի մեր գաղութներուն դերակատարութեան: Իր կարգին, նախագահը շեշտեց Հայկական Սփիւռքին կարեւորութիւնը եւ հայերէն լեզուն, հայկական արժէքներն ու մշակոյթը պահպանելու անհրաժեշտութիւնը. նախագահը յատկապէս յիշեց Օսմանեան կայսրութեանը կատարած Ցեղասպանութիւնը, որուն զոհ գացին հայ ու լիբանանցի ժողովուրդները՝ մէկը եաթաղանով, իսկ միւսը՝ սովի արհաւիրքով:

Հանդիպման աւարտին, կաթողիկոսը առանձին հանդիպում ունեցաւ նախագահին հետ, ներկայութեամբ պետական երեսփոխաններ Յակոբ Բագրատունիի եւ Արթիւր Նազարեանի: Հանդիպման ընթացքին արծարծուեցան Լիբանանը եւ ընդհանրապէս Միջին Արեւելքը յուզող քաղաքական հարցեր:


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիպումը
2. Վեհափառները նախագահին եւ վարչապետին խաղաղությամբ հարցերը լուծելու կոչ են արել
3. Արամ Ա կաթողիկոսը Ֆրանցիսկոս Պապին է ներկայացրել իր առաջարկները
4. Թրամբէն առաջ Էրտողան Երուսաղէմը Իսրայէլի մայրաքաղաք ճանչցած է. Փայլան
5. Մայր Աթոռն ու Երուսաղեմի պատրիարքարանը մտահոգություն են հայտնել Թրամփի հայտարարության վերաբերյալ
6. Թրամբ երկու միլիառ իսլամի դէմ յանդիման պիտի կանգնի. Աքսայի իմամ
7. Հարցը կարող է լուծվել բանակցությունների միջոցով. Նալբանդյանը՝ Երուսաղեմի կարգավիճակի մասին
8. Թրամփը ճանաչեց Երուսեղմն իբրև Իսրայելի մայրաքաղաք
9. Կթվայնացվեն Երուսաղեմի Գյուլբենկյան Մատենադարանի ձեռագրերի մի մասը. Սիոն ամսագրի բոլոր համարները եւ Մայր Ցուցակ Ձեռագրացի 12 հատորները
10. Ֆրանսայի նախագահին նամակը՝ Արամ Ա. կաթողիկոսին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: