ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 հուլիսի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԷՇԵԱՆ ՀՐԱԺԱՐԵԼՈՒ ՀՐԱՒԻՐԵԼ

18 մայիսի, 2017 | 07:09

Թուրքիոյ Հայոց Պատրիարքարանը  բոլորովին լուրջ ճգնաժամի մէջ է, պատրիարք Մեսրոպ Մութաֆեանի անբուժելի հիւանդութեան պատճառաւ: Տարիներ շարունակ  Թրքահայ համայնքի ներկայացուցիչները  ստիպողաբար  կը հանդուրժէն ամէն տեսակ նեղութիւններու եւ դժուարութիւններու, ճնշումներու պետութեան կողմէ հաստատուած կանոնադրութիւններու դէմ չի գալու համար:

Երբ որ, Սրբազան  Մութաֆեան Պատրիարք  անկարողացաւ իր պաշտոնը ու պարտականութիւնը շարունակել , սկսաւ համայնքի զարգացումը կաղալ ,համայնքը ցնցուեցաւ:
Թուրքիոյ Հայ համայնքի գործերը պատմական օրէն  կը կարգաւորուէր 1873-ին Օսմանեան  Սուլթանի կողմէ վաւերացուցած  “Ազգային Սահմանադրութեան” դրութիւնով , բայց  այսօր այս սահմանադրութիւնը   չի գործեր:
Այսօր , Թուրքիոյ Հայ Համայնքի որեւէ  լուրջ նախաձեռնութեան կամ հարցի մը լուծումը, օրինակ նոր պատրիարքի ընտրութիւնը  կախեալ է, Թուրքիոյ իշխանութեան Գործադիր մարմիններու վաւերացումին :

Անշուշտ,Մութաֆեան պատրիարքի պարագան  առաւել  բարդ իրավիճակ ստեղծեց, առիթ տալով  Համայնքի մէջ պարակտումներու ու խմբաւորումներու կազմութեան  եւ նաեւ համայնքի զաւակներու միջեւ սուրութիւններ ու ցրտութիւններու ծննունդին :

Այսօր,գործնական առումով պատրիարքի աթոռը թափուր է.   Պատրիարքի ընտրութեան  կազմակերպման համար  նախաձեռնակ մարմինը եւ գոյութիւն ունեցեղ հոգեւոր խորհուրդը  երկու տարբեր թոյլատուութիւն ստանալու համար երկու տարբեր դիմում կատարած էին ,Թուրքիոյ կառավարութեան :Այս վիճակը, հարցը,  անլուծելի խիստ ու բարդ  խնդիրի վերածեց : Այս մթնոլորտի մէջ նշանակուեցաւ Պատրիարքի Ընդահուր Փոխանորդ մը,նշանակում մը  որը ըստ սովորութեան միայն  պատրիարքը իրաւունք ունի նշանակելու :
Արամ Արք. Աթէշեան Սրբազան ,ոչ ժողովրդական միջոցներ գործածելով  հարկադրեց Կրօնական Ժողովի  անդամները զինքը փոխանորդ ընտրելու համար:Այս կրօնական ժողովի անդամները  իրենց ապրուստը վաստկելու իմաստով  պարտաւոր են  իրեն  Պատրիարքի  Ընդհանուր փոխանորդ ընտրել.
Այնպէս կը թուի թէ, Արամ   Աթէշեան Սրբազան  Թուրքական Իշխանութիւններու համար ամենալաւ ու նախընտրելի  թեկնածուն է,  ան պատրաստ է  ընդառաջել անոնց ցանկութիւններուն :
Աթէշեան Սրբազան  ,որպէս պատրիարքի պաշկօնակատար եւ կամ Ընդհանուր փոխանորդ, անտես կ’առնէ համայնքի, “իր կրօնական պետը  ընտել ուզելու վճռակամութիւնը”: Ան կը մերժէ ,նաեւ հարցի  լուծման ուղղեալ այլընտրաքի առաջարկները եւ ընտրութիւն կատարելու անհրաժեշտութիւնը կը ձգձգէ.
Արամ Աթէշեան Սրբազան անտեսելով Նուիրապետական Սուրբ Աթոռի մը  աւանդութիւնը եւ կարգավիճակը,խախտած ու վիրաւորած  է Սուրբ Աթոռին հեղինակութիւնը, համայնքը, զրկելով իր կրոնական Առաջնորդը ազատ կամքով  ընտրելու իրաւունքէն,համայնքը  մատնած շատ նեղ կացութեան.Իր սխալ վարչաձեւով ու կեցուածքով , չէ կրցած պաշտպանել  հայ եկեղեցւոյ  ու Պոլսահայ համայնքի շահերը.
Թուրքիոյ Հայ Համայքը իրարանցումի մէջ, շատ անհանգիստ ու շփոթաց կացութեան մատնուած է ու կ’ապրի”Առանց կրոնական Առաջնորդի  ճգնաժամային վիճակ”:  Համայնքի  ողջամիտ անձեր  միասնականութեան ու հանդարտութեան  կոչեր կ’ընեն, որպէսզի մէկ ձայնով խօսուի :
Այս առումով ,23-24 Փետրուար 2017 թուականին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին .Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը,Թուրքիոյ  Հայոց Պատրիարքութեան միաբան   երեք եպիսկոպոսները, որոնք նաեւ պատրիարքի ընտրութեան թեկնածուներ են, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հրաւիրեց  , հարցը միասնաբար քննարկելու համար:Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, Սրբազաններու ձեռք բերին այն համաձայնութիւնը որ, 15 Մարտ 2017 թուականին  Պոլսոհայ Հայոց Պատրիարքութեան Եկեղեցական համագումարի մէջ տեղի պիտի ունենայ Պատրիարքութեան  Տեղապահի  ընտրութիւն  եւ ըստ Եկեղեցական կանոնակարգի  Տեղապահի ընտրութիւնէն  վերջ պիտի դադրի Պատրիարքութեան  Ընդհանուր Փոխանորդւ բոլոր լիազորութիւնները.
15 Մարտ  2017 թուականին տեղի ունեցած Տեղապահի ընտրութիւնը, եկեղեցական համագումարի կողմէ Տեղապահ ընտրուեցաւ բարձրաշնորհ Տ.Գարեգին  Արք.Պեքճեան,որը մինչեւ  այսօր իր պաշտօնին  չէ կրցած սկսիլ , քանի որ , Աթէշեան Սրբազան իր խօստումը չէ հարգած եւ իր պաշտօնէն չէ հեռացած:Այսինքս Աթէշեան Սրբազան , եկեղեցական կանոնները  անյարգելով անարդար ու անիրաւ ձեւով կը գրաւէ Սուրբ աթոռը:
Պոլսահայ համայնքի մէջ կը կազմակերպուի Աթէշեանի դէմ  բողոքներ, հրաժարելու  հրաւէրի կոչեր ,ստորահաւաքի արշաւներ , որոնց վերջինները,  տեղի  ունեցան 14 Մայիս    2017 թուականին Ֆէրիքոյ Սուրբ Վարդանաց եկեղեցւոյ մէջ, ուրտեղ օրուայ պատարագիչը Արամ Աթէշեան Սրբազանն էր, խումբ մը համայնքային, որպէս բողոքի նշան  քարոզի ժամանակ  ձեռքերով վեր բարձրացուցին Աստուաշունչը,կոչ ընելով որ, Աթէշեան չմոռնայ Աստուծոյ խօսքը , իսկ եկեղւոյ դուրսը , նոյն օրը համայնքայիններէն խումբ մը բարձրացուցին պաստարներ որուն վրայ հայատառ ու թրքատառ գրուած էր “Մենք պիտի Ընտրենք Մեր Պատրիարքը” նախադասութիւնը.
Նոյն հարցի կապակցութեամբ Պոլսոյ մէջ գործող “Մտքի Հարդակ” համացանձային խումբի անդամները կազմակերպեցին  ստորհաւաքի արշաւ մը ուր կ’ըսուի թէ ,  Թուրքիոյ Հայոց Պատրիարքական Սուրբ Աթոռը ,ըստ եկեղեցական կանոններու անիրաւ ու անրադար ձեւով Աթէշեանի կողմէ   գրաւուած է, հետեւաբար կոչ կ’ուղղենք Աթէշեանին եւ զայն կը հրաւիրենք  իր ընդհանուր փոխանորդի պաշտոնէն  հրաժարել.
Անձ մը որ իր ժողովուրդին  ձայնը լսել չուզէր ,անոր ցանկութիւն ու պահանջքները անտես կ’առնէ,ժողովուրդին անցեալը ու զգացումները չի յարգէր ,չի կրնար այդ ժողովուրդը ներկայացնել ու  նաեւ ղեկավարել:Չի կրնար,  անոր կրօնական պետի փոխանորդը ըլլալ:
Հետեւաբար  Արք.Արամ Աթէշեան  Պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտօնէն  շուտով հեռանալու է:
Թէեւ սյսպիսի բողոքներ կղերականի մը համար պատշաճ վիճակ ներ չեն ,սակայն Աթէշեան Սրբազանին ըրածները մեր եկեղեցին ու կ’արատաւորէն մեր ժողովուրդը կը վիրաւորէ , հետեւաբար ,Աթէշեանին անվայել այս կեցուածքին կարգ ու կանոններու շրջագիծի մէջ վերջ տալ պէտք է։
Ըստ իս կարելի  է  կարգ մը միջոցառումներ իրագործել: Օրինակ.
Ա- Համայնքր   պահանջելով Արամ Սրբազանի  Ընդահանուր փոխանորդի պաշտօնէն  հրաժարականը,իր բողոքի ձայնը բարձրացնէ կարգ ու կանոններու շրջագիծի մէջ:
Բ- Համայնքր յամառօրէն  պնդելու է, իր Պատրիարք ընտրելու  վճռակամութիւնր.

  Գ- Համայնքի բոլոր օրկանները, մտաւորականները  ներառեալ  մամուլը ,միութիւնները  ու համայնքային հաստատութիւները, միասնականութեան մէջ շարժելով   առանձնանացնելու  են  Արամ Սրբազանը, որ պարտաւորուի  իր պաշտօնէն հրաժարի: Օրինակ քարոզներուն  ներկայ չ’ըլլալ, անոր հետ  չի նկարուիլ,Մկրտութիւն,Պսակի Օրհնութիւն, Յուղարկաւորութիւն եւ այլ նման  արարողութիւններուն չի հրաւիրել :

 Դ-  Հայ Մամուլը , գրողները ու համայնքի առաջնորդները   յօդուածներով , հրատարակութիւններով  ու գործով համայնքի այս բողոքի շարժումին   ուժ տալու են :

Անշուշտ կան, Արամ Աթէշեան Սրբազանը իր պաշտոնէն հրաժարելու  պարտադրանքի տակ  դնող  այլ միջոցներ, թէրեւս ալ այս միջոցներու կարիքը  պիտի չ’ըլլայ .
Եթէ, Արամ Աթէշեան Սրբազանը,  Հայաստանեայց Եկեղեցւոյ բարեխնամ բարձրաստիճան հոգեւորականներէն  ու նուիրեալ ուխտաւորնէն մին է, խորհելով Հայ եկեղեցւոյ  ու Հայ Ժողովուրդի շահերէ  հրաժարելով  կը բանայ Թուրքիոյ Հայոց Պատրիարքարանի Ընտրութեան  ճամբան  եւ նաեւ կրնայ  շահիլ համայն Հայուն  ողջոյնը:

Տօքթ.Սարգիս Ատամ

Գերմանիա


Առնչվող նյութեր
1. Սեւան Նշանյան. «Ինձ ասացին՝ չխոսես, բայց ես խոսելու եմ». Բանտից փախած հայ մտավորականի հարցազրույցը ,,Արեւելք,,ին
2. Սեւան Նիշանյանը փախել է բանտից ու լքել Թուրքիան
3. Էջմիածնում ընտրվել է Գերագույն հոգևոր խորհրդի նոր կազմը
4. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը վերջապես հրաժարական է տվել
5. Էրդողանի թիկնապահները, ծեծելով ցուցարարներին, ամրապնդեցին «սարսափելի թուրքի» կերպարը
6. Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորել է Աթեշյան Սրբազանին զորավիգ լինելու Պատրիարքական ընտրյալ տեղապահին
7. Ռումինիայի Ֆոկշան քաղաքի հայկական զույգ եկեղեցիները
8. Թուրքերը հակազդում են, Զեմանը մնում է իր կարծիքին, չեխական մամուլը տարակուսում է
9. Սկևռայի մեծագույն սրբությունը երկրպագության համար կդրվի Մոսկվայի հայկական եկեղեցում
10. Առաջին անգամ Պրահայում տեղի ունեցավ Ոտնլվայի կարգ – լուսանկարներ

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: