ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ատոմ Մխիթարյան. «Խաղաղությունը տարածաշրջանում երիտասարդ սերնդի համար օրակարգային հարցերից մեկն է» -«Եկեք փորձենք» /«Let’s try!»/

30 օգոստոսի, 2013 | 09:45

Kobulety 1ՔՈԲՈՒԼԵԹԻ-ՎՐԱՍՏԱՆ-«Եկեք փորձենք» /«Let’s try!»/ երիտասարդական ամառային ճամբարը համախմբել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի 50 երիտասարդի օգոստոսի 25-ից 30-ը Վրաստանի Քոբուլեթ քաղաքում: Ծրագրի մասնակիցներն ընտրվել են երեք երկրների համակարգող կազմակերպությունների կողմից՝ մասնակիցների հետաքրքրվածությունը հաշվի առնելով:

«Եթե Եվրոպայում երիտասարդական միջազգային համագործակցությունը բավականին զարգացած է, կովկասյան երկրներում մենք դեռևս խնդիրներ ունենք: Երիտասարդական հասարակական կազմակերպություններն ու ակումբները համապատասխան տեղեկություն չունեն երիտասարդական ծրագրերի հնարավորությունների կամ տարածաշրջանային համագործակցության մասին: Երիտասարդության շրջանում դեռևս պետք է մշակվեն հանրային դիվանագիտության մեխանիզմեր: Խաղաղությունը տարածաշրջանում երիտասարդ սերնդի համար օրակարգային հարցերից մեկն է»,- ասում է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:

kobulety 3cզարգացնելու և տարածաշրջանում վստահությունն ուժեղացնելու նպատակով Երիտասարդական ակումբների դաշնությունը /FYCA/ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, DRONI վրացական երիտասարդական ու Free Youth Association ադրբեջանական կազմակերպությունների հետ համագործակցությամբ աջակցում է ակտիվ երիտասարդական խմբերին կամ նախաձեռնություններին, ի մասնավորի տարածաշրջանում որպես հանրային դիվանագետներ հանդիսացող երիտասարդներին: Երիտասարդությունը խաղաղաշինության գործընթացում կարևոր դերակատարում ունի: Ծրագրի նպատակն է խրախուսել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի երիտասարդական ծրագրերի, երիտասարդական ՀԿ-ների զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության միջոցով, և ներառել նրանց տարածաշրջանի հանրային դիվանագիտության գործընթացներում:

«Եկեք փորձենք» ծրագիրն, ըստ Ատոմ Մխիթարյանի, իր առջև խնդիր է դրել Կովկասում երիտասարդական ոչ ֆորմալ հանդիպումների միջոցով երկխոսության մթնոլորտ ապահովել: Երեք երկրներում ստեղծվելու են երիտասարդական նախաձեռնող խմբեր, որոնցում կներառվել 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ: Միաժամանակ, ծրագրի կազմակերպիչները առաջիկայում խրախուսելու են երիտասարդներին լինել առավել ակտիվ՝ օգտագործելով ԶԼՄ-ների բոլոր հնարավորությունները, ինչպես նաև ստեղծվելու է տարածաշրջանային երիտասարդական ցանց:

«Եկեք փորձենք» երիտասարդական ամառային ճամբարում երիտասարդները ծանոթացան մարդու իրավունքների, հաղորդակցության, ԶԼՄ-ների դերի ու հասարակական կարծիքի ձևավորման մեխանիզմներին: Դիտեցին Երիտասարդական ակումբների դաշնության կողմից պատրաստված տեսաֆիլմը՝ «Երիտասարդություն- քայլ առաջ», Քոբուլեթում և Բաթումում լուսանկարեցին իրենց պատկերացմամբ խաղաղություն բնորոշող լուսանկարներ, որոնք ծրագրի վերջին օրը ցուցադրվեցին Քոբուլեթ քաղաքի ափամերձ հատվածում՝ մարդկանց հոծ բազմությանը: Համատեղ ուժերով կազմակերպվեց ֆլեշմոբ «Երիտասարդությունը հանուն խաղաղության» թեմայով:

Աստղիկ Ավետիսյան, Քոբուլեթ

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Վարդավառի տոնն ավելին է, քան պարզապես միմյանց ջրելու զվարճալի արարողությունը. Ատոմ ՄԽԻԹԱՐՅԱՆ
2. Դոկտորանտուրայի հեռանկարները. նոր աշխատություն ապագա գիտնականների համար
3. Խաղողօրհնեքը և «Մշակութային կանգառը» Ջրաշենում
4. 2017-ի հոկտեմբերին Սոչիում կայանալիք Երիտասարդների և ուսանողների համաշխարհային 19-րդ փառատոնին կմասնակցի Հայաստանը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: