ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«ԱՎՐՈՐԱ»-Ն ԵՒ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ ԿԱՋԱԿՑԵՆ ՍԻՐԻԱՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ

18 հոկտեմբերի, 2016 | 09:34

syriatsi-001_irc_1200x480Փրկության միջազգային կոմիտեն եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը համատեղ մշակում են սիրիացի փախստականներին կանխիկ դրամական միջոցների փոխանցման ծրագիր:

Փրկության միջազգային կոմիտեն (ՓՄԿ, IRC) եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը համատեղ ջանքերով ֆինանսավորելու են հետազոտական նոր ծրագիր, որը թույլ կտա ՓՄԿ-ին վստահելի եւ հաշվետու դրամական բաշխման միջոցով կենսական օժանդակություն ցուցաբերել սիրիական հակամարտությունից տուժածներին։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը տրամադրում է $100,000 դրամաշնորհ, որի օգնությամբ ՓՄԿ-ն կսկսի «Առաջնահերթ կանխիկ» ծրագրի ճանապարհային քարտեզի մշակումը: Այն կտեւի մեկ տարի եւ արդյունքում կառաջարկի նոր մեթոդաբանություն, որը կուսումնասիրի կանխիկի փոխանցման ընդլայնման առջեւ ընկած խոչընդոտներն ըստ երկրների եւ կառաջարկի միջոցներ, որոնք թույլ կտան հաղթահարել դրանք։

Հետազոտության շնորհիվ կստեղծվի կայուն ձեւաչափ, որին կարող են հետեւել ինչպես ՓՄԿ-ն, այնպես էլ ողջ մարդասիրական հանրությունը։

«Հումանիտար ճգնաժամերից տուժած մարդկանց թիվն աշխարհում օր-օրի աճում է։ Ժամանակն է կրկնապատկելու մեր ջանքերը, որպեսզի ոչ միայն կարողանանք հայթայթել անհրաժեշտ միջոցներ, այլեւ ստեղծենք նախադեպերի վրա հիմնված այնպիսի ծրագրեր, որոնք ունակ են վերափոխելու մարդկանց կյանքը»,– ասել է ՓՄԿ նախագահ եւ գործադիր տնօրեն Դեյվիդ Միլիբենդը։ «Անչափ կարեւոր է, որ հումանիտար օգնություն տրամադրելիս մարդասիրական հանրությունը շարունակի փնտրել եւ որդեգրել հնարավորինս խնայող միջոցներ, որոնք կնպաստեն առավելագույն թվով շահառուների վրա ազդեցության ընդլայնմանը»։

Ապացուցված է, որ դրամական միջոցների փոխանցման ծրագրումը օգնության տրամադրման չափազանց ազդեցիկ եւ արդյունավետ տարբերակ է՝ ի տարբերություն մարդասիրական օգնության այլ ձեւերի, որոնք նվիրաբերված դրամական միջոցներն ուղղում են անհրաժեշտ պարագաների ձեռքբերմանը եւ բաշխմանը: Փորձը ցույց է տալիս, որ կանխիկը տեղ հացնելն ավելի էժան եւ արագ է, քան օգնության այլընտրանքային ձեւերը, որոնք պահանջում են ապրանքի հայթայթում, տեղափոխում, պահպանում եւ բաշխում։

Կանխիկի փոխանցման ծրագրումը շահառուներին օժտում է ավելի մեծ ազատությամբ ու արժանապատվությամբ՝ թույլ տալով նրանց սեփական կարիքները լուծել ըստ առաջնահերթության՝ դառնալով իրենց իսկ կյանքի վերակառուցման գործակալները։ Ավելին, փաստերը ցույց են տալիս, որ տուժած համայնքներին կանխիկ գումարի տրամադրումը բազմապատկում է տեղական տնտեսության վրա ունեցած ազդեցությունը։

«Ուրախ ենք գործակցել Փրկության միջազգային կոմիտեի հետ, քանի որ միասին կարող ենք առաջ մղել կարիքի մեջ հայտնված մարդկանց օգնելու մեր ընդհանուր նպատակը»,– ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

«Ոգեշնչվելով հարյուր տարի առաջ հանուն հայության փրկության գործող անհատներից՝ մենք այսօր հպարտորեն շարունակում ենք նրանց ոգին՝ աջակցելով ներկայից ամենահրատապ հումանիտար մարտահրավերները դիմագրավող կազմակերպություններին:

Մեզ հաճելի է օժանդակել մարդասիրական օգնության այս նորարարական միջոցին, որն անհրաժեշտ օգնությունը տեղ է հասցնում ավելի արագ՝ գոհացնելով շահառուներին»։

Փրկության միջազգային կոմիտեն, որը ներկայումս աշխարհի 19 երկրներում կանխիկ օգնություն է ցուցաբերում 113,000 մարդու, մշակվելիք ճանապարհային քարտեզը կօգտագործի կանխիկ միջոցների ծրագրման իր հնարավորություններն առավել ընդլայնելու համար՝ չկենտրոնանալով օգնության պակաս արդյունավետ տրամադրման ձեւերի վրա։

 


Առնչվող նյութեր
1. «Ավրորան» նշում է Մարդասիրության համաշխարհային օրը. Լորդ Արա Դարզու հոդվածը Sunday Times պարբերականում
2. 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անունն արձանագրվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում
3. Ավրորայի հերոսի անունը հնչեց Արարատի հովանու ներքո. փաստաբան Չո Լա Աուն/ Մյանմա/
4. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության գլխավոր գործընկերները
5. Հարութ Շիթիլյանը կդառնա «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենը
6. Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու առիթով
7. Նյու Յորքում կայացան «Ավրորայի երկխոսությունները»
8. ՀԱԼԷՊԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՆԵՐԸ ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑԻՆ ՄԷՋ
9. «Ավրորան»՝ ողջ աշխարհում
10. UWC քոլեջների ուսանողները կառաջարկեն մարդասիրական նոր նախագծեր

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: