ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ավրորա» մրցանակի փոստային նոր նամականիշ՝ Մեգիի պատկերով

06 ապրիլի, 2017 | 09:02

Նամականիշին պատկերված կլինի «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն:

aurora stamp

Ապրիլի 5, 2017թ., Երեւան. «Հայփոստ» ազգային փոստային օպերատորը մայիսին կթողարկի նոր միջազգային նամականիշ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ համագործակցությամբ: Նամականիշին պատկերված է լինելու Մարգարիտ Բարանկիցեն՝ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը: Նամականիշի թողարկման հավանությունը տվել է Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Նամականիշի թողարկումը եւ մարումը տեղի կունենա 2017թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումների շրջանակում:

Փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստը» թողարկելու է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոններ, որի վաճառքից գոյացած հասույթը կուղղվի  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով իրականացվող նախագծերին:

«Մենք հիմնադրել ենք «Ավրորա» նախաձեռնությունը՝ ի երախտագիտություն հատկապես նրանց, ովքեր վտանգի էին ենթարկում իրենց՝  փրկելու Հայոց ցեղասպանությունը վերապրածներին: Եւ մենք  ուզում ենք երախտագիտություն արտահայտել՝ շարունակելով բարին գործել, աջակցելով մերօրյա հերոսներին, որպեսզի նրանք նույնպես կարողանան ձեռք մեկնել եւ հուսադրել մարդասիրական օգնության խիստ կարիք ունեցողներին: Այսպիսով, մենք ասում ենք, որ այդ վերապրողներն այսօրվա փրկողներն են: Սա ոչ միայն կարեւորում է հիշողությունը, այլեւ երախտագիտությունը գործի է վերածում: «Ավրորայի» յուրաքանչյուր նախագիծ՝ ներառյալ Մեգիի նամականիշը եւ նվիրատվության կտրոնը, հնարավորություն է տալիս ընդլայնել «Ավրորայի» համայնքը՝ երախտագիտություն հայտնելով եւ շարունակելով նվիրատվության շղթան», – ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

««Հայփոստը» խիստ կարեւորում է իր այն բացառիկ դերը, որն ունի հայկական մշակույթի, պատմության եւ աշխարհի կարեւոր ուղերձների տարածման գործում՝ նամականիշների կիրառմամբ: Պատկերելով «Ավրորայի» Մեգիին հայկական փոստային նամականիշի վրա՝ մենք յուրահատուկ կերպով աշխարհին պատմում ենք, որ հայերը գրկաբաց են ընդունում մեր համընդհանուր մարդկայնությունը: Նամականիշն այդ գաղափարը տարածում է աշխարհով մեկ», – նշեց «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Մարգարիտ Բարանկիցեն, ով Maison Shalom խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիրն է, «Ավրորա» մրցանակի է արժանացել այն բացառիկ ազդեցության համար, որ ունեցել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին: Նա փրկել է 30 հազար երեխայի՝ նրանց տալով օթեւան եւ խնամք:

«Ինձ համար մեծ պատիվ է այսպիսի ճանաչման արժանանալ, բայց նաեւ ոգեւորիչ է գիտակցել, որ սերը միշտ հաղթելու է ատելությանը եւ չարիքին: Ես հավատում եմ, որ այս նամականիշը կնպաստի «Ավրորա» մրցանակի առաքելության տարածմանը՝ ճանաչման արժանացնելով այն կանանց ու տղամարդկանց, ովքեր բացառիկ ազդեցություն են ունեցել մարդասիրական խնդիրների լուծման համար», – ասաց Մարգարիտ Բարանկիցեն:

Փոստային նամականիշն ունի 350 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշի ձեւավորողը ն Ալլա Մինգալյովան է՝ «Ավրորա»  նախաձեռնությունից: Նամականիշը թողարկվելու է 40 հազար օրինակով:

Նամականիշի մարման արարողությունը տեղի է ունենալու 2017թ. մայիսին՝ Մարգարիտ Բարանկիցեի ներկայությամբ, որը Երեւան կժամանելի՝ մասնակցելու 2017թ. «Ավրորա» մրցանակի  միջոցառումներին:

«Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: Հավակնորդներից մեկը մայիսի 28-ին Երեւանում կճանաչվի 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր: Ապրիլի 24-ից մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն աշխարհով մեկ կկազմակերպի մի շարք միջոցառումներ՝ ներկայացնելով մրցանակի 2017 թվականի հավակնորդների ոգեշնչող պատմությունները, ինչպես նաեւ մարդասիրական գործունեությունն աշխարհում:

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

 

Ավելին՝ www.auroraprize.com


Առնչվող նյութեր
1. Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2. Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին
3. Նոր հնարավորություներ՝ Հայաստանի ֆրանսախոսների համար
4. Փաշինյանի և Մակրոնի կողմից մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային:
5. Ավարտվեց 2019թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը
6. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
7. Մհեր Սահակյան. «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» /նոր գիրք/
8. «Ավրորան» նշում է Մարդասիրության համաշխարհային օրը. Լորդ Արա Դարզու հոդվածը Sunday Times պարբերականում
9. Ինչպե՞ս մեկ օրում մաքրել Հայաստանն աղբից և սկսել ապրել մաքուր երկրում
10. ԹԱՅՄ. Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության երազը վառ պահող 4 խաչակիրներից մեկն է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: