ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ավրորա» մրցանակի շնորհման արարողության գլխավոր գործընկերները

07 հունիսի, 2018 | 19:59

Հայկական լեգենդար ԱՐԱՐԱՏ կոնյակը, Պանարմենիան Մեդիա Գրուպը եւ
«The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan» հյուրանոցը՝
2018թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության գլխավոր գործընկերներ

Հունիսի 7, 2018թ., Երեւան – Երեւանի կոնյակի գործարանը՝ իր լեգենդար ԱՐԱՐԱՏ հայկական կոնյակով, Պանարմենիան Մեդիա Գրուպը եւ «The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan» հյուրանոցն աջակցում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը՝ դառնալով 2018թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության գլխավոր գործընկերները։

«Երեւանի կոնյակի գործարանի համար բարի ավանդույթ է դառնում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն աջակցելը՝ մերօրյա հերոսներին մեծարանքի արժանացնելու իր առաքելության եւ աշխարհի առավել հրատապ հումանիտար ճգնաժամերը հաղթահարելու գործում»,– ասաց Երեւանի կոնյակի գործարանի վաճառքների եւ շուկայագիտության տնօրեն Կարին Մադելրիոն։ «ԱՐԱՐԱՏ-ն «Ավրորայի» հետ է եղել վերջինիս սկզբնավորման օրից ի վեր եւ աջակցել է 2016 ու 2017 թվականների մրցանակի շնորհման արարողությունների անցկացմանը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Երեւանի կոնյակի գործարանի առաքելությունները համընկնում են, երբ խոսքը աշխարհում հայկական  մշակույթի եւ ժառանգության մասին իրազեկվածությունը բարձրացնելուն է  ուղղված։ Այս տարի ԱՐԱՐԱՏ-ը մեծ սիրով կողջունի «Ավրորայի» հյուրերին իր հարկի տակ՝ Երեւանի կոնյակի գործարանում կազմակերպվելիք «ARARAT generous dinner, tribute to Aurora Heroes» ընթրիքին՝ ի պատիվ «Ավրորա» մրցանակի հերոսների»։

«Մենք անչափ ոգեւորված ենք, որ նախորդ տարիների պես միանալով համաշխարհային մարդասիրական համայնքին՝ աջակցելու ենք «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ընթացքում 2018թ. «Ավրորայի» հերոսներին ներկայացնելու գործին»,– նշեց Պանարմենիան Մեդիա Գրուպի գլխավոր տնօրեն եւ բաժնետերերի խորհրդի նախագահ Արմեն Արզումանյանը։ «Արմենիա ՀԸ-ը նպատակ ունի նպաստել Հայաստանի դերի բարձրացմանն աշխարհով մեկ, եւ մեզ համար մեծ պատիվ է, որ հնարավորություն ունենք դա անել «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողության միջոցով»։

««The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan» հյուրանոցի համար հաճելի է բացումից այսքան կարճ ժամանակ անց արդեն աջակցել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը»,– ասաց «The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan» հյուրանոցի գլխավոր մենեջեր Ժան Դանիել Կադարսը։ «Մեծ պատիվ է մեր հարկի տակ հյուրընկալել «Ավրորա» մրցանակի մեծարգո հյուրերին եւ հեղինակավոր հումանիտար գործիչներին, ինչպես նաեւ մեզ մոտ անցկացնել ձեռնարկվող միջոցառումների մի մասը։ Հյուրանոցի աշխատակիցներն անչափ ոգեւորված են, որ մասնակից են դառնալու Հայաստանում անցկացվող խոշորագույն մարդասիրական այս նախագծին եւ հարմարավետ պայմաններ են ապահովելու «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը մասնակցելու եկած բոլորի հյուրերի համար։ Հարկավոր է միասնական կամք դրսեւորել մարդկության լավագույն արժեքներն ու «Ավրորա» մրցանակի մարդասերների նվիրումն ու խիզախությունը տարածելու համար, եւ շարունակել վերհանել հումանիտար հիմնախնդիրներն ու լուծումներ որոնել»։

«Ավրորա մարդասիրական նախաձեռնությունն երախտագիտություն է հայտնում գլխավոր գործընկերներին՝ նրանց ցուցաբերած աջակցության համար։ Առանց այդ օժանդակության եւ միջոցների դժվար կլիներ կազմակերպել 2018թ. «Ավրորա» մրցանակի շնրոհման արարողությունը եւ դրան ուղեկցող միջոցառումների շարքը»,– նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արման Ջիլավյանը։ «Մենք նաեւ երախտապարտ ենք մեզ միացած եւ նախաձեռնությանն ու համաշխարհային մարդասիրական շարժմանն օժանդակություն ցուցաբերած բոլոր անհատներին ու կազմակերպություններին։ Սա «Ավրորային» թույլ է տալիս ավելի խոր արմատներ ձգել եւ հաջողությամբ շարունակել ստանձնած առաքելությունը»։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է 2015 թվականին երեք հիմնադիրների կողմից, որոնք ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը վերապրողների հիշատակը՝ աջակցում են այնպիսի նախագծերի, որոնք մեծարման են արժանացնում նրանց փրկողներին: Այս ջանքերին արդեն միացել են  ավելի քան 300 անհատներ եւ կազմակերպություններ` արտահայտելով իրենց երախտագիտությունը գործով: Ռեսուրսների ավելացմանը զուգահեռ՝ նվիրատվության շղթան կշարունակվի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կընդլայնի ծրագրերի շրջանակը՝ օգնելով եւ հուսադրելով դժվարին դրության մեջ գտնվողներին:

 

 


Առնչվող նյութեր
1. Ավարտվեց 2019թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը
2. «Ավրորան» նշում է Մարդասիրության համաշխարհային օրը. Լորդ Արա Դարզու հոդվածը Sunday Times պարբերականում
3. Ավրորայի հերոսի անունը հնչեց Արարատի հովանու ներքո. փաստաբան Չո Լա Աուն/ Մյանմա/
4. Հարութ Շիթիլյանը կդառնա «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենը
5. Նյու Յորքում կայացան «Ավրորայի երկխոսությունները»
6. «Ավրորան»՝ ողջ աշխարհում
7. UWC քոլեջների ուսանողները կառաջարկեն մարդասիրական նոր նախագծեր
8. Դեկտեմբերի 4-5-ը Բեռլինում կանցկացվեն Aurora Dialogues քննարկումներ
9. Սամանթա Փաուերը միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին
10. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է Լամիյա Հաջի Բաշարի անվան կրթաթոշակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
2.Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
3.,,Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան
4.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
5.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
6.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
7.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
8.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
9.Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան
10.Բրյուսելում մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր հայ արվեստագետների համար
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: