ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՎՐՈՐԱ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

22 դեկտեմբերի, 2016 | 11:12
hochikyan-film1«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն հայտարարում է կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ՝ առանց ժանրային սահմանափակման:
Միացեք համաշխարհային մարդասիրական շարժմանը՝ ներդնելով ձեր տաղանդն ու երեւակայությունը ֆիլմերում, որոնք բովանդակությամբ արտահայտում են «Ավրորա» մարդասիրական մրցանակի ընտրության չափանիշները՝ խիզախություն, նվիրվածություն եւ ազդեցություն:
Անկախ պետական սահմաններից, կրոնական պատկանելիությունից, ազգությունից եւ մաշկի գույնից տասնյակ անձնվեր մարդիկ իրենց քաջությամբ ապացուցում են, որ մարդկային կյանքը անփոխարինելի արժեք է եւ փրկում են կյանքի ու մահվան սահմանագծում ապրող բազմաթիվ մարդկանց:
Մենք ակնկալում ենք, որ ձեր ինքնարտահայտման ազատության շնորհիվ ներկայացված ֆիլմերի հիմքում դրված են լինելու ձեր պատկերացումները հույսի, փոխօգնության, անձնվիրության եւ ավելի լավ ապագա ունենալու գաղափարների մասին:
Մրցույթին մասնակցելու հիմնական պայմաններն են.
Տարիք՝ մինչեւ 40 տարեկան
Ֆիլմի տեւողությունը՝ մինչեւ 5 րոպե
Ձեւաչափ՝ փաստագրական, խաղարկային, անիմացիոն (2D, 3D), այլ
Վերջնաժամկետ՝ 2017թ., մարտի 20
Ֆիլմերը պետք է նկարահանված լինեն 2016թ. հունվարի 1-ից հետո
Ֆիլմերը պետք է ներկայացնել Vimeo կամ YouTube կայքերում վերբեռնված փակ (ոչ հրապարակային) հղումներով:
Կարճամետրաժ ֆիլմերի «Ավրորա» մրցույթի պայմաններին մանրամասն ծանոթացեք այստեղ:
Մասնագիտական ժյուրիի ընտրությամբ հաղթող ֆիլմի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կշնորհի 4000 ԱՄՆ դոլարի պարգեւ, երկրորդ տեղը զբաղեցրած ֆիլմի հեղինակին՝ 2000 ԱՄՆ դոլարի պարգեւ: Լավագույն 5 ֆիլմերի հեղինակները կստանան բացառիկ հնարավորություն՝ ներկա գտնվելու 2017թ. «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը Երեւանում:
Մենք հավատում ենք, որ անգամ ամենադաժան օրերին լուսավոր ապագան նրանց ձեռքերում է, ովքեր կարողանում են մարդկանց օգնել և հուսադրել: Մենք անհամբերությամբ սպասում ենք խիզախության, փոխօգնության եւ հույսի մասին պատմող ձեր ֆիլմերին:
Մրցույթին մասնակցելու համար սեղմեք այստեղ:
Հարցերի դեպքում գրեք film@auroraprize.com հասցեով կամ զանգահարեք +374 98 909417 հեռախոսահամարով:

Առնչվող նյութեր
1. Ավարտվեց 2019թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը
2. «Ավրորան» նշում է Մարդասիրության համաշխարհային օրը. Լորդ Արա Դարզու հոդվածը Sunday Times պարբերականում
3. 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անունն արձանագրվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում
4. Ավրորայի հերոսի անունը հնչեց Արարատի հովանու ներքո. փաստաբան Չո Լա Աուն/ Մյանմա/
5. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության գլխավոր գործընկերները
6. Հարութ Շիթիլյանը կդառնա «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենը
7. Նյու Յորքում կայացան «Ավրորայի երկխոսությունները»
8. «Ավրորան»՝ ողջ աշխարհում
9. UWC քոլեջների ուսանողները կառաջարկեն մարդասիրական նոր նախագծեր
10. Դեկտեմբերի 4-5-ը Բեռլինում կանցկացվեն Aurora Dialogues քննարկումներ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: