ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ավրորան նաեւ Բեռլինում՝ Արսինե Խանջյանի եւ Ատոմ Էգոյանի ներկայացումը, այսօր՝ Ավո Գաբրիելյանի ֆիլմը Սիրիայի մասին

23 ապրիլի, 2016 | 10:28

gorki_100plus1_startseite4erԻնչպես նախորդ տարի, այս ապրիլի 22-24-ը Բեռլինի Մաքսիմ Գորկի թատրոնը կրկին անցկացնում է Հայ մշակույթի օրեր՝ նվիրված ցեղասպանության 101-րդ տարելիցին՝ ՚100+1 Շարունակել ապրել՚ խորագրով։

Ապրիլի 22-ին Գորկի թատրոնում ցուցադրվեց Ավրորա Մարդիկանյանին նվիրված ՙՀոշոտված Հայաստան՚ ֆիլմը, որից հետո մոնոներկայացմամբ հանդես եկավ կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը Գորկի թատրոնի երկու դերասանների` Էլմիրա Բահրամի եւ Թաներ Սահինթյուրքի  հետ։ Օրերի շրջանակում կցուցադրվի նաեւ կանադահայ հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի վիդեոինստալացիան՝ նվիրված Ավրորային։ 2 մետրանոց էկրաններին խոսող դեմքեր են եւ տարբեր ազգության դերասանուհիներ պատմում են Ավրորայի պատմությունը անգլերենով։ Քանի որ 22 րոպե է փրկվել 1919 թվականին նկարահանած ֆիլմից, Էգոյանի ֆիլմը փորձ է 7 Ավրորաների միջոցով ներկայացնել Ավրորայի հոգին։ Երաժշտական ելույթ է ունեցել նաեւ Էլեն Խաչատրյանը։

gorki tatron 100+1Երեկ ներկայացվել է նաեւ Թուրքիայի հայկական երաժշտությունը։ Դասախոսություն է կարդացել Muammer Ketencoğlu-ն։ Իսկ հայկական երգերը ներկայացրել է Ստեփան Գանտրալյանը։ Նա կատարել է  Սայաթ- Նովայի «Թամամ աշխարհ պտուտ եկա», Խաչատուր Ավետիսյանի «Մախմուր աղջիկ» և «Գուլո» երգերը։ Այնուհետեւ գերմաներեն  կարդացել էՉարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն։

stepan gantralian 1 stepan gantralian 2

Իսկ այսօր երեկոյան կցուցադրվի սիրիահայ կինոռեժիսոր Ավո (Ավետիս) Գաբրիելյանի ՙԱռանց դռների տները՚ ֆիլմը, որն այս տարի  ցուցադրվեց  նաեւ Պրահայի  ՚Մեկ աշխարհ՚ կինոփառատոնում։ Ֆիլմը նվիրված է Հալեպում ընթացող պատերազմին, որը Ավոն գաղտնի տեսանկարել է իրենց տան պատշգամբից։

gorki_100plus1_produktion_houses_without_doors

Նշենք նաեւ, որ թատրոնի մուտքի մոտ տեղադրված է արվեստագետ Սիլվինա Տեր-Մկրտչյանի ՚Վերապրել՚ ինստալացիան։ Հայոց ցեղասպանության նվիրված օրերի շրջանակում կնեկայացվի նաեւ ՚Մուսա լեռ՚ ներկայացումը՝ ըստ Վերֆելի համանուն վեպի։ Տեղի կունենան նաեւ այլ հետաքրքիր միջոցառումներ։

ՕՐԵՐ

gorki_produktion_musa_dagh

gorki_auroras100plus1_produktion_aurorasavrora gorky tatronarsine khanjian 2arsine Kchanjain gorky tatron


Առնչվող նյութեր
1. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
2. Հայաստանին նվիրված ֆորում գերմանական Կարլսրուե քաղաքում
3. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
4. Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
5. Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Մանհայմ քաղաք
6. Նախագահը հյուրընկալել է Ատոմ Էգոյանին եւ Արսինե Խանջյանին
7. Բեռլին. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ
8. Գերմանիայի կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
9. Մերկելը վստահեցրեց, որ Գերմանիան Հայաստանին կաջակցի Արցախի խնդրում եւ ԵՄ վիզաների ազատականացման հարցում
10. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: